ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ

TOUCH PRO DUO

Touch Pro Duo-ն մեր նոր  ստանդարտ համակարգն է՝ երկու սենսորային էկրաններով, որը թույլ է տալիս միաժամանակ օգտվել մի քանի ֆունկցիաներից: Համակարգն օգնում է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և դիտել ողջ անհրաժեշտ ինֆորմացիան: Օրինակ` Դուք կարող եք միացնել նավիգացիոն համակարգը վերևի էկրանին, իսկ մուլտիմեդիա կոնտենտը՝ ներքևինին: 

 

ՂԵԿԱՆԻՎ

Ղեկանիվի վրա տեղադրված եզակի աննկատ փոխարկիչները թույլ են տալիս նվազեցնել կառավարման երևացող օրգանների թիվը սրահում: Այս փոխարկիչներն իրենցից ներկայացնում են ունակային սենսորներ և թույլ են տալիս կառավարել ավտոմեքենայի մի ամբողջ շարք օգտակար ֆունկցիաներ: Հաճախ օգտագորրծվող բոլոր ֆունկցիաները, ինչպիսիք են՝ մուլտիմեդիան և հեռախոսը, այսուհետև կարելի է կառավարել ղեկանիվի և սարքավորումների վիրտուալ վահանակի կառավարման կոճակներով, ինչը թույլ է տալիս կենտրոնանալ ավտոմեքենայի կառավարման վրա: 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՎԱՀԱՆԱԿ՝ 12,3 ԴՅՈՒՅՄ TFT ԴԻՍՓԼԵՅՈՎ

Համակարգը ներառում է բարձր թույլտվությամբ 12,3-դյույմանոց ինտերակտիվ դիսփլեյ, որը նույն հիանալի որակով արտացոլում է պատկերներում առկա սահուն գծերն ու սուր անկյունները: Դուք կարող եք անմիջականորեն փոխներգործել դիսփլեյի հետ, կառավարել մեդիաֆայլերը, կատարել և ընդունել հեռախոսազանգեր և ընտրել այն ֆունկցիաները, որոնք ուզում եք ավելացնել սիրելիների ցանկում: Դուք կարող եք նաև ընտրել դիտման երեք ռեժիմներից մեկը՝ Dual Dial (երկու սանդղակ), Single Dial (մեկ սանդղակ) կամ Extended (ընդլայնված):

ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՀԱՄԱԿԱՐԳ ՀԵՏԵՎԻ ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այս օպցիոնալ համակարգը ներառում է երկու 8-դյույմանոց էկրան, որոնք տեղակայված են գլխակալների վրա և կարող են օգտագործվել ֆիլմեր և հեռուստաալիքներ (ներառյալ թվայինները) դիտելու համար: Յուրաքանչյուր էկրան կառավարվում է անհատապես:  Համակարգը սարքավորված է երկու USB 3.0 հարակցիչով, մեկ HDMI հարակցիչով և Mobile High-Definition Link ստանդարտի ինտերֆեյսով, որն աշխատում է հեռախոսների, պլանշետների և այլ շարժական սարքերի մեծամասնության հետ: Կոմպլեկտը ներառում է նաև երկու զույգ WhiteFire® ականջակալներ և հեռակառավարման անլար վահանակ:

INCONTROL REMOTE ՀԱՎԵԼՎԱԾ

InControl Remote-ը բազմաֆունկցիոնալ հավելված է, որը թույլ է տալիս հետևել Ձեր Range Rover Velar-ի վիճակին և կառավարել այն հեռախոսից կամ խելացի ժամացույցից*: Հեռակա կարգով գործարկեք շարժիչը**, որպեսզի նախապես տաքացնեք կամ սառեցնեք սրահը, փակեք կամ բացեք ավտոմեքենան, գտեք Ձեր Range Rover Velar-ը քարտեզի վրա կամ ձայնային ու տեսողական ազդանշանի օգնությամբ, ինչպես նաև հետևեք երթուղիներին: Եվ այս ամենը՝ մեկ հավելվածի օգնությամբ:

* Միայն համատեղելի սարքեր:
** Հասանելի է միայն շարժիչի կայանատեղային տաքացման օպցիոնալ հեռակառավարվող ֆունկցիայի հետ:

INCONTROL-Ի ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻՈՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

InControl համակարգի ֆունկցիաները բարելավում են նոր Range Rover Velar-ի կապի ու ժամանցի հնարավորությունները: Բացի այդ, Դուք կարող եք լրացնել այն օպցիաների InControl Connect Pro փաթեթով, այլ տեխնոլոգիաներով և հավելվածներով՝ ապահովելով իրական հարմարավետություն թե՛ Ձեր, թե՛ ուղևորների համար: Փաթեթը ներառում է InControl Apps հավելվածներ, Remote Premium հավելված ու InControl Pro Services համակարգ, ինչպես նաև Wi-Fi հասանելիության կետ: 

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

INGENIUM ՇԱՐԺԻՉՆԵՐ

Ամբողջովին ալյումինե Ingenium շարժիչները պատկանում են Land Rover-ի հեռանկարային նախագծերի նորագույն սերնդին: Այս շարժիչներն ավելի թեթև են, հզոր ու արդյունավետ, քան դրանց նախորդները, ինչին նպաստում են մի շարք նորարարություններ, ինչպիսին է՝ գազաբաշխման ֆազերի դինամիկ փոփոխման համակարգը, որը մեծացնում է շարժիչի արտադրողականությունն ու վառելիքի խնայողությունը՝ միաժամանակ նվազեցնելով CO2 արտանետումների մակարդակը: 

ԹԵԹԵՎԱՑՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆԵ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Range Rover Velar-ի թափքի ալյումինե կառուցվածքը հատուկ նախագծվել է օպտիմալ անվտանգություն և ամրություն, ինչպես նաև բարձր խնայողություն ապահովելու համար: Բացառապես ամուր ալյումինե կողային տարրերն ու կոշտ մեղմիչ պանելները միանում են դինամիկ կոշտության հետևի կողաձողով, ինչը թույլ է տվել նվազեցնել քաշն առանց անվտանգությանը վնաս հասցնելու: 

LAND ROVER IGUIDE (ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ ՇՈՒՏՈՎ)

Land Rover iGuide հավելվածը լրացված իրականության տեխնոլոգիաների օգնությամբ պատմում է Range Rover Velar-ի բոլոր կարևորագույն ֆունկցիաների և կառավարման օրգանների մասին: Այն նաև պարունակում է օգտատիրոջ ձեռնարկի շարժական տարբերակի տեղեկատվությունը, ինչի շնորհիվ Դուք հեշտությամբ կգտնեք ավտոմեքենային վերաբերվող ցանկացած հարցի պատասխանը: 

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆԻՎԻ ՎՐԱ ՈԼՈՐՈՂ ՄՈՄԵՆՏԻ ԴԻՆԱՄԻԿ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Անիվի վրա ոլորող մոմենտի դինամիկ բաշխման համակարգն աշխատում է անիվների ընտրողական արգելակման շնորհիվ և Intelligent Driveline Dynamics համակարգի հետ համատեղվելիս ապահովում է հիանալի մանևրականություն: Այս համակարգերի համագործակցությունը թույլ է տալիս չորս անիվներից յուրաքանչյուրին հաղորդել ոլորող մոմենտի օպտիմալ քանակություն, ինչը դարձնում է ավտոմեքենան առավել կայուն և կառավարելի: 

ADAPTIVE DYNAMICS ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ ԿԱԽՈՑ

Այս համակարգը վայրկյանում 500 անգամ հաճախականությամբ կարդում է ավտոմեքենայի շարժման և ղեկանիվի պտույտների վերաբերյալ տվյալները՝ ապահովելով հստակ կառավարելիություն և ընթացքի առավելագույն սահունություն: Այն արձագանքում է վարորդի հրահանգներին և ճանապարհային իրավիճակին՝ թույլ տալով հստակ կարգավորել մեղմիչների կոշտությունը արժեքների ողջ տիրույթում: 

ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (DSC)

Կայունության դինամիկ վերահսկման համակարգը (DSC) հետևում է ավտոմեքենայի պահվածքին մանևրների ժամանակ և ակտիվանում է, եթե ավտոմեքենան դադարում է արձագանքել վարորդի գործողություններին: Դրա շնորհիվ Range Rover Velar-ը երաշխավորում է հիանալիորեն հավասարակշռված կառավարելություն և վստահ մանևրականություն: Դուք հաճույք կստանաք վարելիս թե՛ ճանապարհին, թե՛ արտաճանապարհային պայմաններում:  

ՇՐՋՎԵԼՈՒ ԿԱՆԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (RSC)

Կայունության դինամիկ համակարգի (DSC) հետ ինտեգրված շրջվելու կանխման համակարգը  թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել երթևեկության այլ մասնակցի կամ ճանապարհային խոչընդոտ կտրուկ մանևրով  շրջանցելու ժամանակ շրջվելու վտանգը: Այն հետևում է շարժման  հարաչափերին և մանևրի ժամանակ առաջացող կենտրոնախույս ուժերի մեծությանը՝ ժամանակին հայտնաբերելով շրջվելու վտանգը: Այս դեպքում շրջադարձի հանդեպ արտաքին անիվին հաղորդվում է արգելակման ուժ, ինչը նվազեցնում է ավտոմեքենայի կայունությանը սպառնող կենտրոնախույս ուժերը: 

ԸՆԹԱՑՔԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

ՀԵՏԵՎԻ ԱԿՏԻՎ ԲԼՈԿԱՎՈՐՎՈՂ ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ

Հետևի ակտիվ բլոկավորվող դիֆերենցիալը* լրացուցիչ առավելություններ է ստեղծում՝ ապահովելով ավելի լավ կցորդում մակերևույթի հետ շրջադարձերում և արտաճանապարհային պայմաններում:  Սա հնարավոր է դառնում հետևի սռնու աջ և ձախ անիվների սահանցման վերահսկման շնորհիվ: 

* Օպցիոնալ  D300 և P380 ուժային ագրեգատների համար:

ՍԱՅԹԱՔՈՒՆ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ՎՐԱ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ՝ LOW TRACTION LAUNCH

Սայթաքուն մակերևույթների վրա, ինչպիսիք են՝ խոտը կամ ձյունը, ոլորող մոմենտը օպտիմալ բաշխվում է առջևի և հետևի սռնիների անիվների միջև, ինչը թույլ է տալիս ապահովել առավել մեծ քարշուժ: Էքստրեմալ պայմաններում, երբ կցորդումը պահպանվում է միայն առջևի անիվների վրա, դրանց հաղորդվում է ոլորող մոմենտի մինչև 100%-ը՝ ապահովելով առավելագույն քարշուժ: 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ ՊՆԵՎՄԱՏԻԿ ԿԱԽՈՑ

Վստահության և հանգստության զգացողությունը չի լքում վարորդին նույնիսկ ամենաբարդ խոչընդոտներ հաղթահարելու պահերին: Բոլոր չորս անիվների էլեկտրոնային կառավարմամբ անկախ պնևմակախոցը* անգերազանցելի հնարավորություններ է պարգևում ցանկացած պայմաններում՝ ապահովելով անիվների հստակ աշխատանքն ու առավելագույն կայունությունը: Համակարգը պատրաստ է դժվարությունների, հեշտությամբ դիմակայում է ցանկացած ծանրաբեռնվածության և ապահովում է Range Rover Velar-ի ընթացքի անգերազանցելի սահունությունը նույնիսկ ամենաբարդ ճանապարհային պայմաններում:  Ընթացքային բնութագրերը բարելավելու համար այս համակարգը անհրաժեշտության դեպքում սահուն կարգավորում է կախոցի բարձրությունը: 

* Ստանդարտ սարքավորում՝ D300 և P380 ուժային ագրեգատների և օպցիա՝  D240 շարժիչի համար:

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱԴԱՊՏԱՑՄԱՆ TERRAIN RESPONSE ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանապարհային պայմաններին ադապտացման եզակի Terrain Response համակարգը ստանդարտ սարքավորում է Range Rover Velar-ի բոլոր համալրումների համար և թույլ է տալիս վարորդին օպտիմալացնել շարժիչի, փոխանցումատուփի, կենտրոնական դիֆերենցիալի և ընթացքային մասի կարգավորումները՝ պարզապես ընտրելով վարման ռեժիմներից մեկը: Ճանապարհային պայմաններին ադապտացման օպցիոնալ Terrain Response 2 համակարգը նոր մակարդակի է հասցնում ճանաչված Terrain Response համակարգի հնարավորությունները: Այն անընդհատ վերլուծում է ճանապարհային պայմանները և դրանց համապատասխան ավտոմատ ընտրում է վարելու ռեժիմը:  

ԿՑՈՐԴՈՎ ՀԵՏԸՆԹԱՑ ՇԱՐԺՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ

Կցորդով հետընթաց շարժմանն օժանդակող բարելավված օպցիոնալ համակարգը թույլ է տալիս վերահսկել կցորդի հետագիծը: Եթե Touch Pro համակարգի կառավարման օրգանների օգնությամբ ընտրել Terrain Response 2 համակարգի շրջադարձային փոխարկիչի համապատասխան ռեժիմը, ապա համակարգն ավտոմատ կիրականացնի ղեկային կառավարումը՝ ընտրելով օպտիմալ հետագիծը, որն արտացոլվում է սենսորային էկրանին: 

ԶԱՌԻՎԱՅՐ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (HDC)

Զառիվայր վերահսկելի շարժման Land Rover-ի պատենտավորված տեխնոլոգիան (HDC) օգնում է վարորդին կտրուկ լանջերից իջնելու ժամանակ: Այդ նպատակով այն պահպանում է մշտական արագությունը և ուղղում է արգելակման ուժը անիվներից յուրաքանչյուրի վրա:  Զառիվեր սահուն մեկնարկի ֆունկցիան (HSA) հանդիսանում է ստանդարտ սարքավորում և կանխում է ավտոմեքենայի անցանկալի հետ գլորումը դեպի վեր շարժումն սկսելու պահին: 

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (AEB)

5-ից 80 կմ/ժ արագությամբ շարժվելիս բախման վտանգ հայտնաբերելու դեպքում ինքնուրույն վթարային արգելակման համակարգը (AEB) արձակում է նախազգուշացնող ազդանշան՝ հնարավորություն տալով Ձեզ արձագանքել իրավիճակին: Եթե վարորդը ոչ մի գործողություն չի ձեռնարկում, համակարգն ավտոմատ կիրառում է վթարային արգելակումը:  

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԻՑ ՇԵՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ 

Երթևեկության շարքից շեղվելու մասին նախազգուշացնող համակարգը թույլ կտա երկարատև ուղևորությունները դարձնել ավելի անվտանգ: Այն հետևում է ավտոմեքենայի չնախատեսված շեղումը երթևեկության շարքից և տեղեկացնում է Ձեզ տեսողական ազդանշանի և ղեկանիվի փափուկ տատանումների օգնությամբ: 

ԿԱՅԱՆՄԱՆ ՀԵՏԵՎԻ ՑՈՒՑԻՉՆԵՐ

Կայանման հետևի ցուցիչները կօգնեն ավելի հեշտ և անվտանգ դարձնել նեղ տարածության մեջ հետընթաց մանևրումը: Հետընթաց փոխանցումը միացնելուց անմիջապես հետո ակտիվանում են հետևի թափարգելի վրա տեղադրված ցուցիչները: Դուք կիմանաք, որ մոտենում եք խոչընդոտին կայանման ժամանակ՝ ստանալով տեսողական նախազգուշացում սենսորային էկրանի վրա կամ ձայնային ազդանշան:  

ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԻՉՈՎ ԿՐՈՒԻԶ-ԿՈՆՏՐՈԼ

Անկախ նրանից՝ երթևեկում եք ավտոմայրուղիով, թե քաղաքային խիտ հոսքում, տվյալ համակարգը կվերահսկի և կպահպանի անվտանգ տարածություն առջևից ընթացող ավտոմեքենայից: 

 

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

DRIVE

Օպցիաների Drive փաթեթը ներառում է վարորդի և ուղևորների անվտանգությանը նպաստող ֆունկցիաների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ հետևյալները.
– Վարորդի հոգնածության աստիճանի վերահսկման համակարգ
– «Կույր» գոտիների վերահսկման համակարգ
– Ճանապարհային նշանների ճանաչման համակարգ

DRIVE PRO

Օպցիաների Drive Pro փաթեթը ուղևորություններն ավելի անվտանգ և հարմարավետ է դարձնում: Այն ներառում է Drive փաթեթի բաղադրիչները, ինչպես նաև հետևյալ տարրերը.
– Շարժման շարքի պահպանման համակարգ
– Շարքից շարք վերադասավորվելու ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող համակարգ
– Ադապտիվ կրուիզ-կոնտրոլ

PARK

Օպցիաների Park փաթեթն օգնում է Ձեզ մանևրել սահմանափակ տարածություններում և քաղաքի փողոցներում: Այն ներառում է.
– Կայանման ցուցիչների համակարգ ավտոմեքենայի պարագծով
– Հետընթաց շարժման ժամանակ ձախից/աջից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ

PARK PRO

Օպցիաների Park Pro փաթեթը հեշտացնում է կայանումն ու մանևրումը սահմանափակ տարածության պայմաններում: Այն ներառում է.
– Հետընթաց շարժման ժամանակ ձախից/աջից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ
– Կայանմանն օժանդակող համակարգ

 

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Այս օպցիոնալ ֆունկցիան թույլ է տալիս փոփոխել լուսավորության գույնն ու ինտենսիվությունը Ձեր տրամադրությանը համահունչ: Առաջարկվում է տասը գույնով:

ԱՌԱՆՁԻՆ ԱՐՄՆԿԱԿԱԼ

Դուրս քաշվող առանձին արմնկակալները, որոնք կարելի է կարգավորել միմյանցից անկախ, օգնում են ապահովել յուրաքանչյուր ուղևորի առավելագույն հարմարավետությունը: 

ՔԱՌԱԳՈՏԻ ԿԼԻՄԱՏ-ԿՈՆՏՐՈԼ

Այս օպցիոնալ համակարգն օգնում է վարորդին, առջևի ուղևորին և հետևի շարքի երկու կողային նստատեղերի ուղևորներին կառավարման անկախ օրգանների օգնությամբ կարգավորել ջերմաստիճանն իրենց գոտում: B կանգնակի վրա տեղադրված են լրացուցիչ օդափոխիչ վանդակաճաղեր: 

ԿԱԽՈՑԻ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԱՏ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Որպեսզի Դուք կարողանաք վայելել առավելագույն հարմարավետությունը, մենք ներառել ենք կախոցի բարձրության ավտոմատ կարգավորման համակարգը էլեկտրոնային կառավարմամբ օպցիոնալ պնևմակախոցի* կազմում: Այս համակարգն իջեցնում է ավտոմեքենան 40 մմ-ով, ինչի շնորհիվ ավելի հեշտ է դառնում ավտոմեքենա նստելն ու դրանից դուրս գալը:  

* Ստանդարտ սարքավարում՝ V6 շարժիչով ավտոմեքենաների համար: Օպցիա՝ D240 շարժիչի համար:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.