ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

ԴԻԶԱՅՆ

Range Rover Velar-ն առանձնանում է դիզայնի նկատմամբ հեղափոխական մոտեցմամբ: Արտահայտիչ համամասնությունները, դռների դուրս քաշվող բռնակները և հետևի ներկառուցված սփոյլերը լավացնում են դինամիկան: Իսկ լրամշակման այնպիսի տարրերը, ինչպիսին է ռադիատորի մետաղականացված վանդակաճաղը, ավտոմեքենայի արտաքինն աննկարագրելի են դարձնում:

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ

ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ

Touch Pro Duo տեղեկատվական-ժամանցային համակարգը սարքավորված է բարձր թույլտվությամբ երկու 10-դյույմանոց սենսորային էկրաններով: Դուք կարող եք օգտագործել Touch Pro Duo համակարգը դիմապակու օպցիոնալ գունավոր պրոեկցիոն դիսփլեյի և TFT-դիսփլեյով սարքավորումների վիրտուալ վահանակի հետ  համատեղ՝ աշխատեցնելով միանգամից մի քանի ֆունկցիա: 

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկախ նրանից՝ երթևեկում եք արագընթաց ավտոմայրուղիով, թե ոլորապտույտ գյուղական ճանապարհներով՝ Range Rover Velar-ը հիանալի արդյունքներ կցուցադրի: Intelligent Driveline Dynamics (IDD) տեխնոլոգիայով լիաքարշ համակարգը (AWD) և արգելակման ժամանակ անիվի վրա ոլորող մոմենտի դինամիկ բաշխման համակարգը վարումը դարձնում են հարմարավետ և հաճելի: 

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ

ԴԻԶԱՅՆ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՄԱՍԻՆ

Մաքուր գծեր, որոնք արտացոլում են վստահություն և վառ անհատականություն: Range Rover Velar-ն առանձնանում է իրապես առաջադեմ դիզայնով: Նրբագեղ, էլեգանտ ավտոմեքենա՝ արտահայտիչ արտաքինով և գրավիչ ժամանակակից դիզայնով: Range Rover Velar-ը հայացքներ է գրավում՝ ուր էլ որ մեկնեք:  

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

VELAR-Ի ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԸ

Land Rover-ի երբևէ ստեղծած միջին չափի ամենագնացներից ամենաժամանակակիցն ու հեղափոխականը: Range Rover Velar-ի արտաքինն առանձնանում է դիզայներական մի շարք առանձնահատկություններով, ինչպիսին են՝ տանիքի «ճախրող» գիծը և ամբողջ թափքով մեկ ձգվող արտահայտիչ գիծը: Իսկ նոր Range Rover Velar R-Dynamic տարբերակի արտաքինը կոտրում է բոլոր կարծրատիպերը եզակի դիզայներական լուծումների շնորհիվ, որոնք իսկապես անմոռանալի են դարձնում ավտոմեքենան: 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

ԴՌՆԵՐԻ ԴՈՒՐՍ ՔԱՇՎՈՂ ԲՌՆԱԿՆԵՐ

Range Rover Velar-ի էքստերիերն առանձնանում է իսկապես առաջադիմական, էլեգանտ և անկրկնելի դիզայնով: Դռների դուրս քաշվող բռնակներն չօգտագործվելու դեպքում հետ են մտնում մակերեսի տակ: Հարթություն կազմող կառուցվածքը թույլ է տալիս հասնել գծերի անհավանական մաքրության և լակոնիկության, ինչի շնորհիվ բարելավվում է աերոդինամիկան, և նվազում է օդի հակընթաց հոսքի աղմուկը: 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

1 /

ԻՆՏԵՐԻԵՐ

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ԻՆՏԵՐԻԵՐԻ ՄԱՍԻՆ

Range Rover Velar-ի սրահի դիզայնն առանձնանում է էլեգանտ լակոնիկությամբ: Բոլոր տարրերի կառուցվածքն ու լրամշակումը, սկսած ինտերիերի կարգավորվող լուսավորությունից մինչև դուրս քաշվող առանձին արմնկակալները, ստեղծվել են այնպես, որ ապահովվի վարորդի և ուղևորների առավելագույն հարմարավետությունը:  

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԻՆՏԵՐԻԵՐ

ԷԼԵԳԱՆՏ ԻՆՏԵՐԻԵՐ

Range Rover Velar-ի սրահը թույլ կտա հաճույք ստանալ յուրաքանչյուր ուղևորությունից: Մեր հանրահայտ սպորտային «հրամանատարական» նստելադիրքն ապահովում է ճանապարհի և շրջակա միջավայրի լավագույն տեսանելիությունը և թույլ է տալիս Ձեզ վստահ զգալ ցանկացած իրավիճակում: 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԻՆՏԵՐԻԵՐ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Մեր մասնագետներն ուշադրություն են դարձրել անգամ ամենափոքր մանրուքին և իսկապես կատարյալ դարձրել յուրաքանչյուր տեսանելի և շոշափելի տարր: Նստատեղերի և ինտերիերի լրամշակումը կարող է իրականացվել ողորկ կաշվով կամ գործվածքով և պրեմիում կարգի թավշակաշվով: 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

1 /

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Range Rover Velar-ի յուրաքանչյուր տարր, սկսած ղեկանիվի վրա տեղադրված կառավարման հարթ կուտակային սենսորներից մինչև երկու 10-դյույմանոց սենսորային էկրանները, դիմապակու պրոեկցիոն դիսփլեյն ու ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով սարքավորված մատրիցա-լազերային լուսադիոդային լուսարձակները, մարմնավորում են դիզայնի, նորարարությունների և տեխնոլոգիաների նորագույն նվաճումները:  

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՇԱՐԺԻՉՆԵՐ

Range Rover Velar-ի վրա տեղադրվող շարժիչների բնութագրերն օպտիմալացվել են, ինչի շնորհիվ ավտոմեքենան ստացել է բազում առավելություններ՝ սկսած արագացման սահունությունից մինչև արտադրողականության աճն ու CO2 արտանետումների մակարդակի նվազեցումը: Նորագույն ալյումինե քառագլան շարժիչներն ու հզոր V6 շարժիչն առանձնանում են հիանալի արձագանքով, իսկ ավտոմատ փոխանցումատուփի ակնթարթային փոխարկումն ապահովում է առավելագույն դինամիկա և արդյունավետություն:  

ԾԱՆՈԹԱՆԱԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԴԻՆԱՄԻԿԱ

Intelligent Driveline Dynamics (IDD) էքսկլյուզիվ տեխնոլոգիան անընդհատ կարդում է երթևեկության պայմանների մասին հավաքարգվող տվյալներն ու դրանց հիման վրա օպտիմալացնում է անիվներին հաղորդվող ոլորող մոմենտի չափը: Այս համակարգը, որն ունակ է կանխատեսել իրավիճակն ու օպերատիվ կերպով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, թույլ է տալիս խուսափել կայունության կորստից և կարող է արագ վերականգնել այն: 

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՓՈՓՈԽԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Փոփոխական կարգավորումներով դինամիկայի օպցիոնալ համակարգը թույլ է տալիս կառավարել ընթացքային մասի կարգավորումները՝ ընտրելով կամ առավելագույն սահուն և հարմարավետ ընթացքը կամ էլ առավելագույն արդյունավետությունն ու դինամիկան, ինչը հնարավոր է դառնում դրոսելային փականի արձագանքի, ղեկային կառավարման, փոխանցումատուփի ալգորիթմի և կախոցի հարաչափերի փոփոխման շնորհիվ:

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

1 /

ԸՆԹԱՑՔԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

ԼԻԱՔԱՐՇ ՀԱՄԱԿԱՐԳ

Ավտոմատ միացող լիաքարշ համակարգը (AWD) ապահովում է թե՛ հիանալի ընթացքային որակ ճանապարհներին, թե՛ արտաճանապարհային բնութագրեր: Ցանկացած պայմաններում օպտիմալ կցորդում և արագացում ապահովելու համար Range Rover Velar-ում կիրառվում են մի շարք առաջադեմ տեխնոլոգիաներ: 

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱԴԱՊՏԱՑՄԱՆ TERRAIN RESPONSЕ ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response եզակի համակարգը թույլ է տալիս վարորդին օպտիմալացնել շարժիչի, փոխանցումատուփի, կենտրոնական դիֆերենցիալի և ընթացքային մասի կարգավորումները՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն ցանկացած ճանապարհային պայմաններում վարման համապատասխան ռեժիմի ընտրության շնորհիվ: Ճանապարհային պայմաններին ադապտացման օպցիոնալ Terrain Response 2 համակարգն էլ ավելի է ընդլայնում նախորդ տարբերակի հնարավորությունները՝ հետևելով ճանապարհային պայմաններին և ավտոմատ կերպով ընտրելով տվյալ պայմաններին համապատասխանող վարման օպտիմալ ռեժիմը: 

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

 

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Զանազան մակերևույթներով ցածր արագությամբ երթևեկելու կրուիզ կոնտրոլը (ATPC) օպցիոնալ նորարարական համակարգ է, որը թույլ է տալիս Ձեզ ընտրել շարժման որոշակի արագություն և պահպանել այն բարդ ճանապարհային պայմաններում, օրինակ՝ ցեխի, թաց խոտի, սառույցի և ձյան վրա շարժվելիս:

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ՀԻՆԳ ՆՍՏԱՏԵՂ

558լ

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ՉՈՐՍ ՆՍՏԱՏԵՂ

1202լ

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՔ ՆՍՏԱՏԵՂ

1385լ

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ԵՐԿՈՒ ՆՍՏԱՏԵՂ

1731լ

1 /

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ACTIVITY KEY
ԲԱՆԱԼԻ ԹԵՎՆՈՑ

Օպցիոնալ Activity Key թևնոցը կօգնի Ձեզ վայելել կյանքը: Ռետինե թևնոցի շնորհիվ կարող եք վայելել նաև ակտիվ հանգիստը: Այն հարմար է, ամուր և անջրաթափանց, ինչը թույլ կտա Ձեզ հեծանիվ վարել կամ նավարկել բայդարկայով՝ առանց կախազարդի պահպանության մասին մտածելու: 

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ԾԱՆՈԹԱՑԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ

LAND ROVER GEAR
ՀԱՎԱՔԱԾՈՒ՝ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Ինտերիերի և էքստերիերի համար նախատեսված ոճային, ամուր և պրակտիկ աքսեսուարների հավաքածուն կօգնի Ձեզ անհատականացնել Range Rover Velar-ը:

ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Range Rover Velar First Edition տարբերակի համար բացառիկ ներկայացված մասնագրերը կարող են հասանելի լինել այլ մոդելային տարիների ավտոմեքենաների համար առանձին կոմպոնենտների տեսքով կամ փաթեթների կազմում: 

 
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.