ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ԹԱՓՔԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ԹԱՓՔԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ՀԱՂՈՐԴԵՔ
ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավտոմեքենայի ժամանակակից և հեշտ ճանաչելի արտաքինը
լրացնում են վարպետորեն իրականացված դիզայնի տարրերը:
Ընդգծեք Ձեր ավտոմեքենայի անհատականությունը լրացուցիչ
օպցիաների և աքսեսուարների լայն տեսականու օգնությամբ:

ԹԱՓՔԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ԿՈՆՏՐԱՍՏԱՅԻՆ ՏԱՆԻՔ

Range Rover-ի անկրկնելի արտաքինը ձևավորում են երեք դասական գծեր՝ ստորին ռելիեֆային գիծ, տանիքի գիծ և ավտոմեքենայի ողջ թափքը եզրավորող միջին գիծ: Black կամ Silver գույնի կոնտրաստային տանիքն ընդգծում է անկրկնելի անհատականությունը:

 

ԹԱՓՔԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՆԻՔ

Որպես օպցիա առաջարկվող ֆիքսված կամ շարժական համայնապատկերային
տանիքը լցնում է սրահը բնական լույսով՝ տեսողաբար ընդլայնելով տարածությունը
և թույլ տալով նորովի նայել աշխարհին: Մեկ կոճակով կարելի է ակտիվացնել տանիքի
ողջ երկայնքով ձգվող էլեկտրակառավարվող փականակը, որը թույլ է տալիս Ձեր
ավտոմեքենայի մեջ վայրկենապես ստեղծել հարմարավետության և պաշտպանվածության մթնոլորտ:

ԹԱՓՔԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ԲԱՑԱՌԻԿ ԳՈՒՆԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ SVO ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԻՑ

Ընդգծեք Ձեր Range Rover-ի արտաքինը SVO ստորաբաժանման առաջարկած բացառիկ գունային լուծումներից մեկի օգնությամբ:

ԹԱՓՔԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ԵԶԱԿԻ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Մենք ուշադրություն ենք դարձնում յուրաքանչյուր մանրուքի. Range Rover-ի անվադողերը հատուկ նախագծվել են դրա ընթացքային որակները բարելավելու համար: Սա Ձեր ավտոմեքենայի դիզայնի համար հասանելի լուծումների լայն տեսականուց ընդամենը մեկն է:

ՍՐԱՀԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ

Որպես օպցիա կարող եք ընտրել բացառիկ հարմարավետությամբ հետևի նստատեղերը, որոնք համալրված են թիկնակի թեքման էլեկտրական շարժակով, կարգավորումների հիշողության ֆունկցիայով և մերսման երեք ռեժիմներով:

Мощь и уверенность - Discovery Sport

ՍՐԱՀԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ

Ուղևորները կարող են կարգավորել սրահի լուսավորությունն ըստ սեփական նախասիրությունների: Անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելուն նսպաստում են լուսավորման տասը գույները ու ինտենսիվության պարզ կարգավորումը:

Внедорожные способности - Discovery Sport

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԼԻՄԱՏ ԿՈՆՏՐՈԼ

Քառագոտի կլիմատ կոնտրոլի համակարգը թույլ է տալիս վարորդին, առջևի ուղևորին և հետևի շարքի երկու ծայրերի ուղևորներին կարգավորել սեփական գոտում կառավարման անկախ տարրերի օգնությամբ:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

INCONTROL CONNECT PRO

Օպցիաների InControl Connect Pro լրացուցիչ փաթեթը կատարելագործում
է ավտոմեքենայի հաղորդակցային հնարավորությունները: InControl Apps
հավելվածները սերտիֆիկացված են և թույլ են տալիս կառավարել ավտոմեքենան
սմարթֆոնի և 10-դյույմանոց սենսորային էկրանի օգնությամբ: Remote Premium
հավելվածը թույլ կտա հետևել Ձեր ավտոմեքենայի վիճակին և մշտական կապ
պահպանել դրա հետ: WiFi հասանելիության կետն ու InControl Pro Services
համակարգը կապահովեն կայուն կապն արտաքին աշխարհի հետ: Կարևոր չէ՝
աշխատում եք Դուք, թե հանգստանում, մենք կօգնենք դարձնել Ձեր կյանքն
ավելի հարմարավետ:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ BLACK DESIGN

Լրամշակման այս տարրերը էլ ավելի համարձակ կդարձնեն Ձեր ավտոմեքենայի արտաքինը: Որոշ մասեր, օրինակ՝ ռադիատորի վանդակաճաղի եզրավորումը, ցանցն ու հորիզոնական ձողերը, կողային օդափոխիչ անցքերն ու առջևի թափարգելի տարրերը իրականացված են Santorini Black Gloss լրամշակմամբ: Բեռնավորման բաժանմունքի դռան ու կապոտի վրա առկա է Santorini Black Gloss լրամշակմամբ Range Rover գրվածք:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ DARK ATLAS

Դուք կարող եք ընդգծել Ձեր Range Rover ավտոմեքենայի անկրկնելի տեսքը էքստերիերի օպցիաների Dark Atlas փաթեթի օգնությամբ: Այս փաթեթը ներառում է Dark Atlas լրամշակմամբ ռադիատորի վանդակաճաղը, ցանցն ու հորիզոնական ձողերը, օդափոխիչ անցքերն ու առջևի և հետևի թափարգելների տարրերը:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Range Rover-ի նորարարական տեխնոլոգիաները
յուրաքանչյուր ուղևորություն կդարձնեն ավելի
անվտանգ թե՛ վարորդի, թե՛ ուղևորների համար,
ինչպես նաև թույլ կտան մշտապես մնալ կապի մեջ:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

 

ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ԱՐՏԱՔԻՆ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Դարձրեք Ձեր ավտոմեքենայի արտաքինն էլ ավելի տպավորիչ Land Rover-ի զանազան աքսեսուարների շնորհիվ՝ կողային ոտնահենակներից և պաշտպանիչ աղեղնաձողերից մինչև թափքի ստորին հատվածի պաշտպանության չժանգոտող պողպատից պատրաստված առջևի և հետևի տարրերը:

Мощь и уверенность - Discovery Sport

ՍՐԱՀԻ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Ցանկացած պահի Դուք կարող եք լրացնել Ձեր ավտոմեքենան սերտիֆիկացված աքսեսուարներով: Օպցիաների լայն շարքը՝ սկսած պրեմիում կարգի գորգերից մինչև կողային շեմքերի անհատականացված վերդիրները, թույլ կտան ստեղծել սեփական անկրկնելի և հարմարավետ ինտերիերը:

Внедорожные способности - Discovery Sport

ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՔԱՐՇԱԿՈՒՄ

Բեռների տեղափոխման համար նախատեսված հատուկ աքսեսուարները, ինչպիսին է, օրինակ, տանիքի բեռարկղը, կարող են զգալիորեն հեշտացնել Ձեր կյանքը: Դուք կարող եք նաև օպտիմալացնել Ձեր Range Rover-ի քարշակման ունակությունները՝ լրացնելով ավտոմեքենան մի շարք համապատասխան աքսեսուարներով:

Внедорожные способности - Discovery Sport

ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Հասանելի է տարբեր չափսի, լրամշակման և ոճի թեթևաձույլ անվասկավառակների լայն ընտրություն: Ընտրեք Ձեր կատարյալ տարբերակը և լրացրեք այն անվային փականների տպավորիչ կափարներով:

 
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.