ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

RANGE ROVER
SVAutobiography

ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ, ՈՒԺ, ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅՈՒՆ

____

Սա այսօր ամենաշքեղ համալրմամբ ավտոմեքենան է՝ իսկապես անթերի իրականացված մանրուքների հանդեպ առավել սևեռուն ուշադրության մարմնավորում

____
ՋՈՆ ԷԴՎԱՐԴՍ

SPECIAL VEHICLE OPERATIONS ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

ԴԻԶԱՅՆ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

Որտեղ էլ գտնվեք, Ձեր ավտոմեքենան կլինի ուշադրության կենտրոնում սահուն գծերի և ժամանակակից դիզայնի շնորհիվ: Special Vehicle Operations ստորաբաժանման ստեղծած SVAutobiography ավտոմեքենան՝ Dynamic համալրմամբ և երկարացված անվային բազայով, առաջարկվում է օպցիոնալ երկգույն Duo Tone լաքաներկային ծածկույթով և 21-դյույմանոց Style 7006 անվասկավառակներով կամ SVAutobiography-ի համար առաջարկվող բացառիկ 22-դյույմանոց Style 7018 անվասկավառակներով: 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԻՆՏԵՐԻԵՐ

SVAutobiography-ի ինտերիերը բարձր ոճի մարմնավորում է: Ամեն բան՝ սկսած վարորդի ամենաբարձր մակարդակի հարմարավետությունից, մինչև ոտնահենակներով հետևի նստատեղերի եզակի դիզայնը երաշխավորում է  ուղևորությունից ստացվող առավելագույն հաճույքը:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

1 /

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համադրելով իրականացման անգերազանցելի ճշտությունն ու ամենաբարձր մակարդակի արտադրողականությունը՝ 565 ձ.ուժ հզորությամբ և տուրբոմղիչով V8 կատարելագործված շարժիչը զարգացնում է 700 Նմ ոլորող մոմենտ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ՝ ՑԱՆՑԻՑ ԼԻՑՔԱՎՈՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ (PHEV)

Ցանցից լիցքավորվելու հնարավորությամբ մեր հիբրիդային ավտոմեքենայի (PHEV) ուժային ագրեգատը համատեղում է թեթև 2-լիտրանոց բենզինային i4 Ingenium  շարժիչը և 85 կՎտ հզորությամբ էլեկտրական շարժիչը՝ ցանցին միանալու հնարավորությամբ: Այն նվազեցնում է CO2 արտանետումների մակարդակը՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և սահուն ընթացք: 

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

1 /

ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԻ ԴՌՆԵՐԻ ՓԱԿՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԱԿ (ՆԵՐԱՌՈՒՄ Է ՉԱՓԱԲԵՐԻՉՆԵՐ)

Փակման էլեկտրական շարժակով հետևի դռները  հեշտությամբ կառավարվում են հետևի կենտրոնական բարձակի վրա առկա մեկ կոճակի օգնությամբ և թույլ են տալիս ավտոմեքենային շահեկանորեն տարբերվել մրցակիցների ֆոնին: Ավտոմատացված մեխանիզմն ապահովում է հետևի դռների սահուն փակում ամբողջովին բաց դիրքից:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ՝ COMFORT-PLUS

Ավելի բարձր մակարդակի հարմարավետությամբ Comfort-Plus հետևի նստատեղերն ուղևորներին առաջարկում են շքեղության բացառիկ զգացողություն: Երկու առանձին նստատեղերը լրացված են կարգավորումների հիշողության և մերսման ֆունկցիաներով, գլխակալի դիրքի և թիկնակի թեքման էլեկտրակառավարմամբ, հետևի կենտրոնական բարձակի արմնկակալով և բարձիկները կարգավորելու հնարավորությամբ:

ՀՈՎԱՑՎՈՂ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Կոճակի մեկ սեղմումով փայտով լրամշակված շարժական դուռը տեղաշարժվում է և հասանելի է դարձնում հետևի նստատեղերի միջև տեղակայված հովացվող բաժանմունքը: Այն թույլ է տալիս սառեցնել 0,75լ ծավալի երկու կամ 0,6 լ ծավալի չորս շիշ, ինչպես նաև երկու գավաթ:

ԱԿՈՍԱՎՈՐ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ

Սրահի ձևավորումը լրացնում են ակոսավոր լրամշակմամբ զանազան տարրեր: Նրբագեղ զարդապատկերը առկա է «Ստոպ / Ստարտ» կոճակի, փոխանցումների շրջադարձային փոխարկիչով, արմնկակալների դիրքի կարգավորիչի, ոտնակների և նույնիսկ բանալու կախազարդի վրա:

MERIDIAN ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

Meridian Surround SoundTM աուդիոհամակարգը՝ Meridian Trifield տեխնոլոգիայով, ապահովում է ձայնի գերագույն որակ՝ սրահի ողջ պարագծով կատարելապես բաշխված  29 բարձրախոսների շնորհիվ:

ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Վայելեք անգերազանցելի հարմարավետությունը՝ սրահի լրամշակման համար ընտրելով ծակոտկեն կիսաանիլինային Semi-Aniline կաշին՝ շեղանկյուն դարձակարով, կամ Poltrona Frau կաշին: Տվյալ տարբերակներն առաջարկվում են հինգ գունային համադրություններով և հասանելի են բացառապես SVAutobiography-ի համար:

 ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Շարժիչ

Թափառք,
0-ից 100 կմ/ժ, վրկ.

Առավել. արագություն,
կմ/ժ
Ոլորող մոմենտ,
Н-м
Քաղաքային ցիկլ,
լ/100 կմ
Արտաքաղաքային ցիկլ,
լ/100 կմ
Խառը ցիկլ,
լ/100 կմ

CO₂ արտանետումներ,
գ/կմ

SDV8

(4.4 լ դիզելային, 339 ձ.ուժ)

8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ

7,2 218 740 10,8 7,6 8,4 219

V8 ՄՂԻՉՈՎ 

(5.0լ բենզինային, 525 ձ.ուժ)

8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ

5,5 225* 700 18,0 9,9 12,8 294

Բոլոր արժեքները մոտավոր են և ենթակա են ճշգրտման:

* 22-դյույմանոց անվասկավառակների տեղադրման դեպքում: Առավելագույն արագությունը 21-դյույմանոց անվասկավառակներով — 225 կմ/ժ:

Բոլոր արժեքները կիրառելի են ստանդարտ անվային բազայով (ՍԱԲ) համալրումների համար: 

ԴԻՏԵԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

LAND ROVER GEAR ՀԱՎԱՔԱԾՈՒ — ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Ինտերիերի և էքստերիերի ոճային և պրակտիկ աքսեսուարների հավաքածուն թույլ կտա անհատականացնել Ձեր Range Rover-ը:

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.