ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

RANGE ROVER
SVAutobiography

ԱՄԵՆԱՇՔԵՂ, ՀԶՈՐ ԵՎ ՆՐԲԱԳԵՂ RANGE ROVER-Ը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Այսօրվա դրությամբ ամենաշքեղ համալրմամբ այս ավտոմեքենան մարմնավորում է իսկապես անթերի իրականացված մասերի հանդեպ առավել սևեռուն ուշադրությունը:


Ջոն Էդվարդս

Special Vehicle Operations ստորաբաժանման գործադիր տնօրեն

ՍՐԱՀԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ

SVAutobiography-ն նախագծված է Land Rover ընկերության Special Vehicle Operations (SVO) ստորաբաժանման կողմից, որը մասնագիտացված է հիանալի ընթացքային որակներով բացառիկ շքեղությամբ ավտոմեքենաների ստեղծման գործում: Ավտոմեքենայի յուրաքանչյուր տարր մանրակրկիտ մտածված է և առանձնանում է նրբագեղ ոճով՝ սկսած ռադիատորի բացառիկ վանդակաճաղից մինչև կապոտի և բեռնախցիկի մատնեքավոր լրամշակմամբ Range Rover գրվածքներն ու բեռնախցիկի դռան բացառիկ SVAutobiography նշանը: Մոդելային շարքի այս առաջատարը դարձավ Range Rover-ի նվաճումների մարմնավորումը:

ԻՆՏԵՐԻԵՐ

Երկարացված անվային բազայով SVAutobiography-ի սրահը մարմնավորում է ազնվազարմ, նրբագեղ և նրբընտիր կենսաոճը: Մանրուքների հանդեպ ուշադրությունը դրսևորվում է այն ամենում, ինչ տեսնում եք կամ ինչին դիպչում եք: Շշերի սառեցման բաժանմունքով սարքավորված հետևի նստատեղերի կենտրոնական բարձակից և էլեկտրական շարժակով ծալովի սեղանիկներից մինչև ոտնահենակներով նստատեղերի եզակի կառուցվածք. ավտոմեքենան ամենուրեք ցուցադրում է վստահություն, հանգստություն և պրակտիկություն: «Ստոպ/Ստարտ» կոճակի, փոխանցումների շրջադարձային փոխարկիչի, մատնեքավոր լրամշակմամբ արմնկակալի դիրքի կարգավորիչի լրամշակումը և Satin Brushed լրամշակմամբ բաժակակալները սրահին հաղորդում են նրբագեղ և անկրկնելի ոճ: Բանալիների Autobiography գրվածքով կախազարդը նույնպես առանձնանում է մատնեքավոր լրամշակմամբ:

ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍՐԱՀԻ ՏԱՐՐԵՐԻ ՄԱՏՆԵՔԱՎՈՐ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ

Այս թեմատիկ դիզայնը կարելի է նկատել սրահի տարբեր լուծումներում, ինչպիսին են՝ «Ստոպ/Ստարտ» կոճակը, փոխանցումների փոխարկիչը, արմնկակալների դիրքի կարգավորիչները և նույնիսկ բանալիի կախազարդը: Ինտերիերը լրացվում է նաև Satin Brushed լրամշակմամբ բաժակակալներով, արտաքին հագուստի համար նախատեսված նույն դիզայնով մետաղական կախիչներով և նստատեղերի մետաղական ռեյլինգներով:

ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՆՍՏԱՏԵՂԵՐ

Կարգավորումների հիշողության և մերսման ֆունկցիայով, գլխակալի դիրքի և թիկնակի թեքման էլեկտրական շարժակով, հետևի կենտրոնական բարձակի արմնկակալով և բարձերի կարգավորմամբ բացառիկ հարմարավետությամբ հետևի նստատեղերը երաշխավորում են հարմարավետության առավելագույն մակարդակը: Նստատեղերը բաժանված են էլեգանտ բարձակով, որի մեջ ներկառուցված են կառավարման կոճակները: Բարձակը կարող է լրացվել օպցիոնալ սառեցվող բաժանմունքով:

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԱԿՈՎ ԴՈՒՐՍ ՔԱՇՎՈՂ ՍԵՂԱՆԻԿՆԵՐ

Ավտոմեքենայի սրահի հետնամասի մտածված տարածությունը ներառում է երկրորդ շարքի ուղևորների համար նախատեսված դուրս քաշվող սեղանիկներ: Որպես ընտրություն առաջարկվում է Ebony գույնի կաշվով կամ բնական փայտով լրամշակում: Լիցքավորման համար նախատեսված USB-միակցումները հիանալի ներառվում են դիզայնի մեջ և ապահովում են սնուցման աղբյուրի մշտական հասանելիությունը:

MERIDIANTM SIGNATURE REFERENCE ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

Meridian Signature Reference բարձրորակ աուդիոհամակարգը Range Rover-ի սրահում ապահովում է ձայնի անգերազանցելի որակ: 28 բարձրախոսներն ու 1700 Վտ հզորությամբ համակարգի երկալիք սաբվուֆերը թույլ կտան ոչ միայն լսել ձայնային ողջ դիապազոնը՝ որոտի դղրդյունից մինչև կլառնետի մտերմիկ շշուկը, այլև զգալ դրանք ողջ մարմնով:

 ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Շարժիչ

Թափառք 0–100 կմ/ժ, վրկ.

Առավելագույն պտտող մոմենտ Նմ Առավելագույն արագություն կմ/ժ Քաղաքային ցիկլ լ/100 կմ Արտաքաղաքային ցիկլ լ/100 կմ Խառը ցիկլ լ/100 կմ

CO2 արտանետումները խառը ցիկլում գ/կմ

LR-V8 մղիչով  

ԱՓ (4WD)

5-լիտրանոց բենզինային 550 ձ.ուժ

5,5 680 225/250* 20,5 9,8 13,7 320 

*Բենզինային V8 մղիչով շարժիչով և 22-դյույմանոց անվասկավառակներով ավտոմեքենայի առավելագույն արագությունը կազմում է 225 կմ/ժ:

ԴԻՏԵԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Range Rover-ի նորարարական տեխնոլոգիաները
յուրաքանչյուր ուղևորություն կդարձնեն ավելի
անվտանգ և հետաքրքիր թե՛ վարորդի, թե՛
ուղևորների համար, ինչպես նաև թույլ կտան
մշտապես մնալ կապի մեջ:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Ոճային օպցիաների և պրակտիկ աքսեսուարների լայն ընտրության
շնորհիվ իրենց Range Rover-ն առանձնահատուկ դարձնել ցանկացող
վարորդները կարող են ընդլայնել ավտոմեքենայի ֆունկցիոնալությունը
և միևնույն ժամանակ հաղորդել դրան անկրկնելի անհատականացման
տարրեր:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.