ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

RANGE ROVER
VOGUE

ԽՆԱՅՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ
ԲԱՑԱՌԻԿ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Շրջածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգը սենսորային էկրանին արտաբերում է ավտոմեքենայի պարագծով առկա գոտիների համայնապատկերային պատկերը, ինչը թույլ է տալիս ավելի արագ կայանել մայթեզրի մոտ կամ տեղաշարժվել նեղ տարածության մեջ և խաչմերուկներում: Vogue համալրման համար առաջարկվում է որպես օպցիա:

ԴՌՆԵՐԻ ՉԱՓԱԲԵՐԻՉՆԵՐ

Ցանկացած ուղևորության սկիզբն ու ավարտը կարող են դառնալ ավելի խաղաղ դռների չափաբերիչների շնորհիվ: Այս օպցիան վերահսկում է դռների շարժումն ընթացքի վերջին 6 մմ վրա:

ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ԴՌԱՆ ԱՆՀՊՈՒՄ ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԲԱՑՈՒՄ

Բեռնախցիկի դռան բացման ֆունկցիան համալրված է անհպում կառավարման հնարավորությամբ: Անհպում բացման ֆունկցիան թույլ է տալիս կառավարել բեռնախցիկի դուռը (վերին և ներքին փեղկերը)՝ առանց մեքենային կամ կախազարդին դիպչելու:

ԴԻՆԱՄԻԿ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ DYNAMIC RESPONSE ՀԱՄԱԿԱՐԳ

Դինամիկ կայունացման Dynamic Response համակարգը բարելավում է ավտոմեքենայի կառավարելիությունը և ճանապարհորդությունը դարձնում է ավելի հարմարավետ՝ նվազեցնելով շրջադարձերում ավտոմեքենայի թեքաճոճքը: Այս համակարգը բարելավում է նաև ավտոմեքենայի արտաճանապարհային հնարավորությունները: Այն համալրված է ընդլայնակի թեքաճոճքի կառավարման բարձր տեխնոլոգիական երկալիք ֆունկցիայով, որն առանձին-առանձին կառավարում է առջևի և հետևի կամրջակները: Երկալիք սխեմայով համակարգի վերջին սերունդը թույլ է տվել ստանալ այնպիսի կարգավորումներ, որոնք ապահովում են ավելի լավ մանևրականություն ցածր արագությունների դեպքում:

 ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Շարժիչ

Թափառք
0–100 կմ/ժ, վրկ.

Առավելագույն պտտող մոմենտ Նմ Առավելագույն արագություն կմ/ժ Քաղաքային ցիկլ լ/100 կմ Արտաքաղաքային ցիկլ լ/100 կմ Խառը ցիկլ լ/100 կմ

CO2 արտանետումները խառը ցիկլում գ/կմ

LR-TDV6

ԱՓ (4WD)

3-լիտրանոց դիզելային 249 ձ.ուժ

8,1 600 210 7,8 6,4 6,9 182

LR-SDV8

ԱՓ (4WD)

4,4-լիտրանոց դիզելային 339 ձ.ուժ

6,9 740 218 11,5 7,6 8,6 227

LR-V6 մղիչով  

ԱՓ (4WD)

3-լիտրանոց բենզինային 340 ձ.ուժ

7,3 450 210 15,2 8,6 11 262 

 

ԴԻՏԵԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Range Rover-ի նորարարական տեխնոլոգիաները
յուրաքանչյուր ուղևորություն կդարձնեն ավելի անվտանգ
թե՛ վարորդի, թե՛ ուղևորների համար, ինչպես նաև
թույլ կտան մշտապես մնալ կապի մեջ:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Ոճային օպցիաների և պրակտիկ աքսեսուարների լայն ընտրության
շնորհիվ իրենց Range Rover-ն առանձնահատուկ դարձնել ցանկացող
վարորդները կարող են ընդլայնել ավտոմեքենայի ֆունկցիոնալությունը
և միևնույն ժամանակ հաղորդել դրան անկրկնելի անհատականացման
տարրեր:

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.