ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱԽՈՑԻ ԱԴԱՊՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ADAPTIVE DYNAMICS ՀԱՄԱԿԱՐԳ

Կախոցի ադապտիվ կառավարման Adaptive Dynamics համակարգի շնորհիվ նույնիսկ ամենաերկարաշունչ ուղևորությունն աննկատ կանցնի: Համակարգը վայրկյանում մինչև 500 անգամ հաճախականությամբ վերահսկում է ավտոմեքենայի շարժումները՝ ակնթարթորեն արձագանքելով վարորդի գործողություններին կամ ճանապարհային իրավիճակի փոփոխությանը և ապահովելով առավելագույն հարմարավետություն և սահուն ընթացք:

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

ԴԻՆԱՄԻԿ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ DYNAMIC RESPONSE ՀԱՄԱԿԱՐԳ

Դինամիկ կայունացման Dynamic Response համակարգը բարելավում է ավտոմեքենայի կառավարելիությունը և ճանապարհորդությունը դարձնում է ավելի հարմարավետ՝ նվազեցնելով շրջադարձերում ավտոմեքենայի թափքի թեքաճոճքը: Ժամանակակից երկալիքանի համակարգն ունակ է անկախ կերպով վերահսկել ավտոմեքենայի առջևի և հետևի սռնիները, կարգավորել դրանց աշխատանքը՝ բարելավելով ցածր արագությամբ շարժման մանևրականությունը, ինչպես նաև նպաստելով բարձր արագությամբ շարժման կայունությանն ու կառավարման հստակությանը: Այս համակարգը բարելավում է նաև ավտոմեքենայի արտաճանապարհային հնարավորությունները:

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ V8

Կոմպակտ ալյումինե կառուցվածքով V8 շարժիչն առանձնանում է իր դասում ներքին շփման ամենացածր մակարդակով: Այս ուժային ագրեգատը լրամշակվել է և հարմարեցվել շարժիչի կառավարման նոր Bosch համակարգին: Շարժիչն առանձնանում է նաև վառելիքի բարձր ճնշմամբ անմիջական ներարկման համակարգով և կենտրոնով տեղադրված ավելի մեծ թվով փոշարարներ ունեցող վառելիքային բոցամուղներով:

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

8-ԱՍՏԻՃԱՆ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆՑՈՒՄԱՏՈՒՓ

Բենզինային և դիզելային բոլոր շարժիչները համալրվում են էլեկտրոնային կառավարմամբ 8-աստիճան ZF ավտոմատ փախանցումատուփով: Այն հատուկ նախագծվել է Land Rover-ի ինժեներների կողմից այնպես, որպեսզի միաժամանակ ապահովվի սահուն աշխատանքն ու արագ արձագանքը: Փոխանցման ութ թվերը տեղակայված են հնարավորինս մոտ, ինչի շնորհիվ փոխարկումը կատարվում է գրեթե աննկատ՝ յուրաքանչյուրը 200 միլիվայրկյանում:

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

ԸՆԹԱՑՔԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹՆԵՐՈՎ ՑԱԾՐ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԺՄԱՆ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ (ATPC)

Տարբեր տեսակի մակերևույթներով ցածր արագությամբ շարժման կրուիզ կոնտրոլ (ATPC) համակարգը նորարարական լուծում է, որը թույլ է տալիս վարորդին ընտրել շարժման որոշակի արագություն և պահպանել այն դժվարանցանելի հատվածներում: Աշխատելով նույն սկզբունքով, ինչպես հիմնական կրուիզ կոնտրոլ համակարգը՝ այս ֆունկցիան կարող է պահպանել մշտական ցածր արագություն 2-30 կմ/ժ տիրույթում՝ թույլ տալով վարորդին կենտրոնանալ մանևրելու վրա և փնտրել խոչընդոտի հաղթահարման լավագույն ուղեգիծը:

ՍԱՅԹԱՔՈՒՆ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ՎՐԱ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ LOW TRACTION CONTROL

Range Rover-ը համալրված է հատուկ ֆունկցիայով, որը թույլ է տալիս սահուն կերպով պոկվել տեղից նույնիսկ ցածր շփման գործակցով մակերևույթների վրա, ինչպիսին են, օրինակ, սառույցը, ձյունը կամ թաց խոտը:

ԹԵՔ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ՎՐԱ ՍԱՀՈՒՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՖՈՒՆԿՑԻԱ (GRC)

Այս ֆունկցիան հատուկ նախագծված է թեք մակերևույթի վրա ավտոմեքենայի հետ գլորումը կանխելու համար այն պահին, երբ վարորդը բաց է թողնում արգելակի ոտնակը:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱԴԱՊՏԱՑՄԱՆ TERRAIN RESPONSE ՀԱՄԱԿԱՐԳ

Ամբողջովին ալյումինե թափքի և առասպելական ընթացքային որակների շնորհիվ Range Rover-ը տպավորում է իր արտաճանապարհային հնարավորություններով: Ճանապարհային պայմաններին ադապտացման եզակի Terrain Response 2 համակարգը ավտոմատ վերահսկում է ճանապարհային պայմանները և օպտիմալացնում ավտոմեքենայի ընթացքային որակները՝ ադապտացնելով շարժիչի, փոխանցումատուփի, կենտրոնական դիֆերենցիալի և ընթացքային մասի արձագանքը և թույլ տալով վստահորեն տեղաշարժվել ցանկացած մակերևույթով:

ԶԱՌԻՎԱՅՐ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (HDC)

Ի լրումն տարբեր տեսակի մակերևույթների վրա ցածր արագությամբ շարժման All-Terrain Progress Control կրուիզ կոնտրոլ համակարգի՝ Range Rover ավտոմեքենաները համալրվում են անվտանգություն և հիանալի ընթացքային բնութագրեր ապահովող մի շարք եզակի տեխնոլոգիաներով, ինչպիսին է, օրինակ, զառիվայր ընթացքի վերահսկման համակարգը (HDC): HDC համակարգը բարելավում է կառավարելիությունը կտրուկ լանջերին շարժվելիս՝ պահպանելով մշտական արագությունը և գործարկելով յուրաքանչյուր անիվի արգելակներն առանձին-առանձին:

ՋՐԱՅԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԻ ԽՈՐՈՒԹՅԱՆ WADE SENSING ՑՈՒՑԻՉ

Ջրային խոչընդոտի խորության օպցիոնալ Wade Sensing ցուցիչը կօգնի վարորդին հաղթահարել առուները կամ ճանապարհի ջրասույզ եղած հատվածները: Արտաքին հայելիների մեջ ներկառուցված ցուցիչները որոշում են խոչընդոտի խորությունը և ազդանշան տալիս վարորդին, եթե այն հաղթահարելը կարող է վտանգավոր լինել: Համակարգը իրական ժամանակի ռեժիմում սենսորային էկրանին ցուցադրում է ջրային խոչընդոտի ընթացիկ խորությունը և Ձեր ավտոմեքենայի համար թույլատրելի առավելագույն խորությունը:

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԱՐՈՐԴԻ ՀՈԳՆԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Երթևեկության շարքի պահպանման համակարգը որոշում է ավտոմեքենայի չնախատեսված շեղումը շարքից և զգուշորեն հետ է բերում մեքենան նույն դիրքի: Վարորդի հոգնածության վերահսկման համակարգը հասկանում է, որ Դուք հոգնել եք, և ժամանակին խորհուրդ է տալիս կանգ առնել և հանգստանալ:

ԱԴԱՊՏԻՎ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ՝ ԽԻՏ ՀՈՍՔՈՒՄ ՇԱՐԺՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ

Անկախ նրանից՝ տեղաշարժվում եք մայրուղիով, թե երթևեկում խիտ հոսքում, վթարային արգելակման խելացի ֆունկցիայով (IEB) այս համակարգը պահպանում է անվտանգ տարածությունն առջևից ընթացող ավտոմեքենայից: Երբ այն արագանում է, արագանում է նաև Ձեր Range Rover-ը:

ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (AEB)

Եթե համակարգը հայտնաբերում է դիմային բախման հնարավոր վտանգ, էկրանին հայտնվում է նախազգուշացնող ազդանշան: Այն թույլ է տալիս Ձեզ արագ քայլեր ձեռնարկել վթարից խուսափելու համար: Եթե բախման վտանգը դեռևս պահպանվում է, իսկ Դուք ոչ մի քայլ չեք ձեռնարկում, համակարգն ակտիվացնում է արգելակները՝ մեղմելու համար հնարավոր հարվածի հետևանքները:

«ԿՈՒՅՐ» ԳՈՏԻՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՀԵՏԸՆԹԱՑ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՁԱԽԻՑ/ԱՋԻՑ ՄՈՏԵՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

«Կույր» գոտիների վերահսկման համակարգն ակտիվացնում է արտաքին հայելիներից մեկի փոքրիկ ազդանշանային ցուցիչը, որպեսզի Ձեզ տեղեկացնի, որ այլ տրանսպորտային միջոցներ գտնվում են «կույր» գոտում կամ մոտենում են դրան համապատասխան կողմից: Հետընթաց շարժման ժամանակ ձախից/աջից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգը նախազգուշացնում է ցանկացած կողմում առկա խոչընդոտի մասին՝ արձակելով ձայնային կամ լուսային ազդանշան: Այսպիսով՝ Դուք կարող եք քայլեր ձեռնարկել, նույնիսկ եթե ինչ-որ բան փակում է Ձեր տեսադաշտը:

ԿԱՅԱՆՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Կայանմանն օժանդակող համակարգը հեշտացնում է զուգահեռ և ուղղահայաց կայանման գործընթացը՝ իր վրա վերցնելով ղեկային կառավարումը, որպեսզի մեքենան տեղավորվի հասանելի տարածքի մեջ: Պարզապես ընտրեք համապատասխան փոխանցումն ու վերահսկեք մեքենայի արագությունը: Կայանմանն օժանդակող համակարգը կօգնի նաև դուրս գալ կայանատեղիից՝ լուծելով բոլոր բարդ խնդիրները: Գրաֆիկական պատկերներն ու ծանուցումներն օգնում են կատարել մանևրները:

ՇՐՋԱԾԻՐ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Համակարգը սենսորային էկրանի վրա արտաբերում է ավտոմեքենայի ողջ պարագծով տեղադրված տեսախցիկների պատկերը, ինչը թույլ է տալիս Ձեզ ավելի արագ ու անվտանգ կայանել մայթեզրի մոտ կամ տեղաշարժվել նեղ տարածության մեջ ու խաչմերուկներում:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՌՋԵՎԻ ԵՎ ՀԵՏԵՎԻ ՆՍՏԱՏԵՂԵՐ՝ ՏԱՔԱՑՄԱՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ

Առջևի և հետևի նստատեղերի համար հասանելի տաքացման և օդափոխման ֆունկցիաները երաշխավորում են հարմարավետությունը ցանկացած եղանակին: Այս նորարարական համակարգը թույլ կտա վայելել զովը շոգ օրերին և գողտրիկ ջերմությունը ցրտաշունչ առավոտներին:

ԴԻՄԱՊԱԿՈՒ ՊՐՈԵԿՑԻՈՆ ԴԻՍՓԼԵՅ

Պրոեկցիոն դիսփլեյը օպցիա է, որը դիմապակու վրա արտացոլում է այնպիսի կարևոր տեղեկատվություն, ինչպիսին է արագությունը, ընտրված փոխանցումը և նավիգացիոն տվյալները, որպեսզի կարողանաք չշեղվել ճանապարհից: Լազերային պրոեկցիայի նորարարական համակարգը ավելի վառ է արտացոլում տվյալները նույնիսկ արևի կուրացուցիչ լույսի տակ, քան դրա լուսադիոդային անալոգները: Վարորդը կարող է միացնել կամ անջատել այս ֆունկցիան:

ԿԼԻՄԱՏ ԿՈՆՏՐՈԼ

Անկախ ավտոմեքենայի պատուհանից այն կողմ եղած եղանակային պայմաններից՝ սրահում իդեալական ջերմաստիճան պահպանելու համար Range Rover-ները համալրվում են իրենց դասում լավագույն տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված կլիմատ կոնտրոլ համակարգով: Նախագծման ընթացքում համակարգը ենթարկվել է խիստ փորձարկումների իրական պայմաններում՝ -40-ից մինչև +50°C ջերմաստիճանային ռեժիմներով:

ԴՌՆԵՐԻ ՉԱՓԱԲԵՐԻՉՆԵՐ

Յուրաքանչյուր ուղևորության սկիզբն ու ավարտը կարող են ավելի խաղաղ դառնալ դռների չափաբերիչների շնորհիվ: Այս օպցիան վերահսկում է դռան շարժման վերջին 6 մմ ընթացքը:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

MERIDIANTM ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

Ինչպես և Land Rover ավտոմեքենաները, Meridian աուդիոհամակարգերը լավագույնն են իրենց դասում. ինտուիտիվ հասկանալի տեխնոլոգիաները կպարգևեն իսկապես անմոռանալի փորձառություն: Meridian ընկերության բրիտանացի փորձառու ինժեներներն ու դիզայներները երկար տարիներ իրականացրել են բարդ ակուստիկ հետազոտություններ, որպեսզի երաշխավորեն մաքուր հնչողություն, որն այժմ կարող եք վայելել Դուք:

INCONTROL TOUCH PRO ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՀԱՄԱԿԱՐԳ

InControl Touch Pro համակարգը թույլ է տալիս Ձեզ մշտապես կապի մեջ մնալ ուղևորության ժամանակ, ինչպես նաև ապահովում է հուսալի և անվտանգ փոխադարձ կապ ավտոմեքենայի հետ, երբ ղեկին չեք: Բացի այդ, կարող եք վայելել երաժշտություն ու դիտել ֆիլմեր 10-դյույմանոց սենսորային էկրանին:

ՕՊՑԻԱՆԵՐԻ INCONTROL CONNECT PRO ՓԱԹԵԹ

InControl Connect Pro օպցիաների փաթեթը ներառում է լրացուցիչ ծառայություններ, տեխնոլոգիաներ և հավելվածներ, որոնք բարելավում են ավտոմեքենայի հաղորդակցային հնարավորությունները:

INCONTROL PROTECT ՀԱՄԱԿԱՐԳ

Այս համակարգը թույլ է տալիս օգտվել օգնության արտակարգ կանչի SOS Emergency Call ճանապարհներին օգնության օպտիմալացված Land Rover Optimised Assistance ծառայության ֆունկցիաներից և սմարթֆոնի համար նախատեսված Remote Essential հավելվածից:

INCONTROL PRO SERVICES ՀԱՄԱԿԱՐԳ

Դուք կարող եք լրացնել InControl Touch Pro համակարգը օպցիոնալ ծառայություններով, տեխնոլոգիաներով և օպցիաների InControl Connect Pro փաթեթի հավելվածներով՝ բարելավելու համար ավտոմեքենայի հաղորդակցային հնարավորությունները: InControl Pro Services համակարգի մեջ մտնում են հետևյալ ծառայությունները՝ Wi-Fi հասանելիության կետ, երթուղիների պլանավորման Route Planner App հավելված, ժամանման մասին տեղեկացման ֆունկցիա, Live համակարգ («Եղանակ» և «Թռիչքին հետևելու» ծառայություններ), Commute Mode ռեժիմ:

ՀԵՏԵՎԻ ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՀԱՄԱԿԱՐԳ

Հետևի նստատեղերի ուղևորների համար նախատեսված օպցիոնալ մուլտիմեդիա համակարգը համալրվում է գլխակալների մեջ ներկառուցված 8-դյույմանոց երկու էկրաններով կամ առջևի նստատեղերի թիկնակների մեջ տեղադրվող 10-դյույմանոց էկրաններով (թեքման անկյան 25 աստիճանով կարգավորման հնարավորությամբ): Երկու դեպքում էլ համակարգը լրացվում է անլար թվային WhiteFire® ականջակալներով, HDMI և USB միակցումներով, ինչպես նաև Mobile Hi-definition ստանդարտի ինտերֆեյսով:

 

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.