ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

ԴԻԶԱՅՆ

Մենք պահպանել ենք Range Rover-ին բնորոշ ստորին ռելիեֆային գիծը, տանիքի գիծը և ավտոմեքենայի ողջ թափքը շրջանակող միջին գիծը: Այս ամենին մենք ավելացրել ենք մի շարք նորարարական տարրեր, ինչպիսին են՝ պիքսելային լազերա-լուսադիոդային լուսարձակները, որոնք ավելի ոճային են դարձնում ավտոմեքենան:

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ

ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհորդեք «առաջին դասով»: Range Rover-ի նրբընտիր և մինչև մանրուքները մտածված ինտերիերում չորստեղանի ավտոմեքենայի բարձր մակարդակի հարմարավետությունը համատեղվում է հինգտեղանի փոխադրամիջոցներին բնորոշ ունիվերսալության հետ: Ավտոմեքենան ավելի հարմարավետ դարձնելու համար այժմ տեղադրվում են թիկնակի թեքման ավելի մեծ անկյունով և ավելի փափուկ բարձերով առջևի և հետևի նստատեղեր:

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Range Rover-ը լրացված է բարձր տեխնոլոգիական ամենատարբեր տարրերով, որոնք վարելը դարձնում են ավելի հարմարավետ և հաճելի: Դրանց թվում են՝ մինչև ակտիվացումն աննկատ մնացող սենսորա-հպումային փոխարկիչները ղեկանիվի վրա, ինչպես նաև Touch Pro Duo համակարգի ներդաշնակորեն ներկառուցված 10-դյույմանոց սենսորային էկրանները:

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ

ԴԻԶԱՅՆ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՄԱՍԻՆ

Ռադիատորի նոր վանդակաճաղը, առջևի թափարգելն ու կապոտը, համադրվելով արտանետման ներկառուցված խողովակների և մոդերնիզացված տպավորիչ լուսադիոդային լուսարձակների հետ, դիզայնին հաղորդում են ֆունկցիոնալություն, արտահայտչականություն և ժամանակակից շունչ: 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

ՏՊԱՎՈՐԻՉ ԱՐՏԱՔԻՆ

Դասական Range Rover-ի անկրկնելի ուրվագիծը ձևավորում են երեք ճանաչելի գծերը: Սահուն լուծումները թափքին առանձնակի նրբագեղություն են հաղորդում: Թափքի մակարդակին հասնող ապակեպատումն ու Gloss Black լրամշակմամբ կանգնակներն ընդգծում են տանիքի ճախրող գիծը՝ թափքին հաղորդելով էլեգանտ և միաժամանակ դինամիկ տեսք:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

ԱՆԿՐԿՆԵԼԻ ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅՈՒՆ

Կատարելապես մտածված և անթերի նախագծված երկարացված անվային բազայով Range Rover-ի արտաքինը հեշտ ճանաչելի է: Ստանդարտ սարքավորումը ներառում է համայնապատկերային տանիք, իսկ 200 մմ-ով երկարացված թափքի շնորհիվ սրահն ավելի շքեղ տեսք է ստացել:v

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

1 /

ԻՆՏԵՐԻԵՐ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

Հարմարավետության անհավանական մակարդակ, հիանալի ֆունկցիոնալություն և ոճային ձևավորում: Դիզայներական հայտնագործությունները, նոր պանելներն ու լրամշակման տարրերը Range Rover-ին ավելի նրբընտիր տեսք են հաղորդում:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԻՆՏԵՐԻԵՐ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Range Rover-ի նոր ինտերիերը ստեղծված և նախագծված է այս դասում առավել բարձր աստիճանի հարմարավետություն ապահովելու համար: Սրահը ձևավորված է շքեղ նյութերով, ինչպիսին է կիսաանիլինային Semi-Aniline կաշին, և առաջարկում է ավելի լայն  նստատեղեր և նոր մինիմալիստական բարձակ՝ ավելի պարզ և հարմարավետ դիզայնով:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԻՆՏԵՐԻԵՐ

ԱՐՏԱՀԱՅՏԻՉ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ

Երկարացված անվային բազայով Range Rover-ն ուղևորներին առաջարկում է հարմարավետության անգերազանցելի մակարդակ: Այն շատ ավելի հարմարավետ է, քան ստանդարտ անվային բազայով տարբերակը, օրինակ՝ 186 մմ-ով մեծացված ոտքերի տարածության շնորհիվ:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

1 /

ՏԵԽՆՈԼՈԳԻՆԵՐ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

TOUCH PRO DUO

Touch Pro Duo տեղեկատվական-ժամանցային համակարգը՝ երկու գերզգայուն 10-դյույմանոց բարձր տվայնությամբ սենսորային էկրաններով, առանձնանում է ունիվերսալությամբ և արդյունավետությամբ: Այն թույլ է տալիս միաժամանակ ծանոթանալ կարևոր տեղեկություններին և օգտվել լրացուցիչ ֆունկցիաներից: 

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՎԱՀԱՆԱԿ

Սարքավորումների 12,3-դյույմանոց վիրտուալ վահանակը կարող է ընդունել և արտացոլել մանրամասն տեղեկություններ և ցուցադրել տվյալներ ժամանցային կամ անվտանգության համակարգերի վերաբերյալ, ներառյալ՝ նավիգացիոն կարգադրությունները, հեռախոսը և մուլտիմեդիա նյութերը:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1 /

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ՀԻՆԳ ՆՍՏԱՏԵՂ

900լ

Եթե հանգստյան օրերին մեկնեք ուղևորության ամբողջ ընտանիքով կամ ընկերների հետ, վստահ եղեք՝ բեռնավորման բաժանմունքում կտեղավորվեն բոլոր անհրաժեշտ իրերը:

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ՉՈՐՍ ՆՍՏԱՏԵՂ

1321լ

Բաց թողնելով միայն չորս նստատեղերը՝ Դուք լրացուցիչ տարածություն եք ստանում խոշոր առարկաների տեղափոխման համար, ինչպիսին են, օրինակ, պատյանով դահուկները կամ խնջույքի զամբյուղը:

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՔ ՆՍՏԱՏԵՂ

1522լ

Երեք նստատեղ օգտագործելու դեպքում բեռնավորման բաժանմունքը զգալիորեն կմեծանա:

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ԵՐԿՈՒ ՆՍՏԱՏԵՂ

1943լ

Ծալելով երեք նստատեղերը՝ Դուք կարող եք ավտոմեքենայի մեջ բեռնել նույնիսկ խոշոր առարկաներ:

1 /

* PHEV ավտոմեքենաներն առանձնանում են բեռնավորման բաժանմունքի ավելի փոքր ծավալով: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք տեղական դիլերին:  

Բոլոր արժեքները կիրառելի են ստանդարտ անվային բազայով (ՍԱԲ) համալրումների համար:

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ԾԱԼՄԱՆ ԴԻՍՏԱՆՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ

Բարելավված հարմարավետությամբ հետևի նստատեղերի համար հասանելի կառավարման համակարգը՝ հեռակառավարման ինտելեկտուալ ֆունկցիայով, թույլ է տալիս փոփոխել հետևի նստատեղերի դիրքը ստորին սենսորային էկրանի կամ սմարթֆոնի հավելվածի միջոցով:*

* Անհրաժեշտ է Remote Premium համակարգի առկայություն:

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ

ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

ԼԻԱՔԱՐՇ ՀԱՄԱԿԱՐԳ (AWD)

Լիաքարշ համակարգը (AWD) վստահություն է պարգևում և երաշխավորում է հստակ կառավարում արտաճանապարհային պայմաններում: Ցանկացած պայմաններում օպտիմալ կցորդման և արագացման համար Range Rover-ում կիրառվում են մի շարք առաջադեմ տեխնոլոգիաներ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՔԱՐՇԱԿՈՒՄ

Range Rover-ը հեշտությամբ կլուծի նույնիսկ ամենաբարդ խնդիրները: Ավտոմեքենան սարքավորված է նորարարական տեխնոլոգիաներով և կարող է քարշակել մինչև 3500 կգ բեռ:* Հարմարավետության ավելի բարձր մակարդակ են ապահովում այնպիսի օպցիաներ, ինչպիսին են՝ քարշակման դուրս քաշվող և էլեկտրակառավարվող սարքավորումը, կցորդով հետընթաց շարժմանն օժանդակող կատարելագործված համակարգը և հետևի կախոցի բարձրության կարգավորման համակարգը:

* P400e անվադողերով ավտոմեքենաները կարող են քարշակել մինչև 2500 կգ բեռ: 565 ձ.ուժ հզորությամբ ու մղիչով V8 շարժիչով ավտոմեքենաների համար գործում է սահմանափակում՝ մինչև 3000 կգ: Մինչև 3400 կգ սահմանափակում՝ երկարացված անվային բազայով (ԵԱԲ) SDV8 համալրման համար:

ԲԵՌՆԵԼ ԳՐՔՈՒՅԿԸ

ՀԱՂԹԱՀԱՐՎՈՂ ՋՐԱՅԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԻ ԽՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Range Rover-ը կարող է հաղթահարել մինչև 900 մմ խորությամբ ջրային խոչընդոտ: Ջրային խոչընդոտի խորության օպցիոնալ Wade Sensing ցուցիչները տեղադրված են արտաքին հայելիների վրա: Դրանք նախազգուշացնում են Ձեզ, երբ ջրի մակարդակը մոտենում է առավելագույն թույլատրելի մակարդակին: Կառավարման համակարգը տեղեկությունները տրամադրում է իրական ժամանակի ռեժիմում, ինչն առավել օգտակար է օրվա մութ ժամերին:

 

1 /

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

PHEV

Այս պահին մեր ամենատեխնոլոգիական շարժիչը: Range Rover PHEV մոդելը (ցանցից լիցքավորվող հիբրիդային ավտոմեքենա) սարքավորված է առաջադեմ բենզինային Ingenium շարժիչով և էլեկտրական շարժիչով: Այս ավտոմեքենայի ընդհանուր հզորությունը կազմում է 404 ձ.ուժ, իսկ CO2 արտանետումների մակարդակը կազմում է 64 գ/կմ: 0-ից 100 կմ/ժ թափառքն իրականացվում է 6,8 վրկ:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ PHEV ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՇԱՐԺԻՉՆԵՐ

Range Rover-ի համար առաջարկվող շարժիչների շարքը կարող է բավարարել ցանկացած վարորդի կարիքները: Դրանց շնորհիվ կարող եք վայելել թե՛ անհավանական դինամիկա, թե՛սահուն ընթացք՝ վառելիքի նվազագույն ծախսով: Բոլոր շարժիչները սարքավորված են շարժիչի անջատման/գործարկման «Ստոպ / Ստարտ» ինտելեկտուալ համակարգով և արգելակման ժամանակ ռեկուպերատիվ լիցքավորման համակարգով: 

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԼՅՈՒՄԻՆԵ ՇԱՍՍԻ

Թափքի ամբողջովին ալյումինե կառուցվածքը դարձնում է Range Rover-ն իր դասի ամենաամուր և թեթև ավտոմեքենաներից մեկը: Թափքի կառուցվածքում գերամուր ալյումինի կիրառումը բախման դեպքում ապահովում է մաքսիմալ պաշտպանություն անվտանգության կարկասի առավելագույն բախման դեպքում:

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ

1 /

LAND ROVER GEAR ՀԱՎԱՔԱԾՈՒ — ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Շահագործման ցանկացած փուլում Դուք կարող եք սարքավորել Ձեր Range Rover-ը Land Rover Gear հավաքածուի աքսեսուարներից: Հարմարեցրեք ավտոմեքենան Ձեր կարիքներին ոճային, հուսալի և ունիվերսալ աքսեսուարների օգնությամբ, որոնք նախագծվում, փորձարկվում և արտադրվում են որակի նույն բարձր չափորոշիչներին համապատասխան, ինչը և Ձեր ավտոմեքենայի օրիգինալ սարքավորումները:

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

InControl համակարգի նկարագրված որոշ ֆունկցիաներ կարող են լինել օպցիոնալ կամ հասանելի չլինել որոշ շուկաներում կամ որոշակի շարժիչներով համալրված ավտոմեքենաների համար: Ձեր երկրում առկայության և ամբողջական պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտեք Land Rover-ի պաշտոնական դիլերից;: 
Որոշ ֆունկցիաներ պահանջում են համապատասխան տարիֆային պլանով SIM քարտի առկայություն: Land Rover-ի Ձեր դիլերի կողմից նախապես սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո անհրաժեշտ կլինի երկարաձգել բաժանորդագրությունը: Շարժական ցանցի ծածկույթը չի երաշխավորվում ամենուրեք:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.