ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

6-07-2016

JAGUAR LAND ROVER ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑՈՒՄ Է SPECIAL VEHICLE OPERATIONS ՆՈՐ ՏԵԽՆՈԿԵՆՏՐՈՆ

Հուլիսի 5-ին տեղի ունեցավ Jaguar Land Rover Special Vehicle Operations (SVO) նոր տեխնոկենտրոնի պաշտոնական բացումը Միդլենդս շրջանում՝ Մեծ Բրիտանիայում: Նոր 20 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ առաջատար կենտրոնը, որը գտնվում է Կովենտրիի մերձակայքում, SVO-ի գլխամասն է։ 20 000 մ2 տարածության վրա տեղավորվեց արտադրամաս, գունաներկելու արտադրամաս, Bespoke անհատական պատվերների արտադրամաս, ինչպես նաև տեխնիկական և պրեզենտացիայի գոտիներ։

ՏԵՔՍՏՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

6-07-2016

JAGUAR LAND ROVER ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ԿԴԱՌՆԱ SPECIAL OPERATIONS ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ CLASSIC ՍՏՈՐԱԲԱԺԱՆԻ ԳԼԽԱՄԱՍԸ

Jaguar Land Rover ընկերությունը հայտարարում է նոր կենտրոնի բացման մասին, որը կդառնա Special Operations կազմի Classic ստորաբաժնի գլխամասը՝ պատասխանատու ապրանքանիշի դասական մոդելների վաճառքի և վերականգնման, ինչպես նաև դրանց պահեստամասերի համար:

ՏԵՔՍՏՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

5-07-2016

ԳԱՏՉԻՆԱՅՈՒՄ՝ LAND ROVER EXPERIENCE ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ CAMEL TROPHY ԼԵԳԵՆԴԱՐ ՄՐՑՈՒՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

2016 թ.-ի հուլիսի սկզբին նորացված Land Rover Experience կենտրոնում՝ Գատչինայում, տեղի ունեցավ յուրահատուկ միջոցառում` նվիրված լեգենդար Camel Trophy մրցույթին, որը անցկացվել է 1980 թ.-ից մինչև 2000-ը: Միջոցառման հյուրերն էին Camel Trophy մրցույթին մասնակցելու թեկնածուները և մասնակիցները, ինչպես նաև այս միջացառումը լուսաբանող լրագրողները:

ՏԵՔՍՏՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

29-06-2016

ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ JAGUAR LAND ROVER ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՏԵՐԻՆ ԳՈՒՆԱՆԿԱՐԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ

Բրազիլիայում նոր Jaguar Land Rover-ի գործարանի քսան աշխատակից, ինչպես նաև տեղական դպրոցականները և նրանց ծնողները բրազիլացի հայտնի նկարիչ՝ Nove-ի գլախավորությամբ, ստեղծեցին փողոցային արվեստի մի տպավորիչ ստեղծագործություն: 160 մ2 չափի Music is the Winner («Երաժշտություն հաղթում է») թեմայով պատի գրաֆիտին բացահայտում է մեղեդու և երգի ուժը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ այս տարի Jaguar Land Rover ընկերությունը նվիրաբերել է մանկական կենտրոնին երաժշտական գործիքներ:

ՏԵՔՍՏՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

28-06-2016

LAND ROVER DISCOVERY SPORT-Ը ԴԱՐՁԱՎ ԳՆԱՑՔԱՔԱՐՇ 100-ՏՈՆՆԱՆԻ ԳՆԱՑՔԻ ՀԱՄԱՐ

Հյուսիսային Շվեյցարիայում կոմպակտ Land Rover Discovery Sport ամենագնացը ճանապարհի 10 կմ երկարությամբ հատվածով իր հետևից քաշ տվեց գնացքի ավելի քան 100 տոննա քաշով երեք վագոն և ցուցադրելով տարահանման իր տպավորիչ կարողությունները։

ՏԵՔՍՏՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

22-06-2016

JAGUAR XF ԵՎ LAND ROVER DISCOVERY ԸՆՏԱՆԻՔԻ ՄՈԴԵԼՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ TOW CAR AWARDS 2016 ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

Jaguar Land Rover ընկերությունը դարձել է Tow Car Awards 2016-ի բազմակի մրցանակակիր, որը շնորհվում է բուքսիրային լավագույն կարողություններով ավտոմեքենաներին: Մրցանակի միանշանակ ֆավորիտ դարձավ ոչ միայն Discovery ունիվերսալ ամենագնացների շարքը, այլև միանգամայն նոր բիզնես դասի Jaguar XF սեդանը, որն իր դասի մեջ (1 550 - 1 699 կգ) տարավ անվիճելի հաղթանակ:

ՏԵՔՍՏՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

21-06-2016

JAGUAR LAND ROVER-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ՆՈՐԱՑՎԱԾ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ

Jaguar Land Rover ընկերությունը ներկայացնում է  հուշանվերների նորացված հավաքածուներ՝ ոգեշնչված Jaguar և Land Rover ապրանքանիշերի պատմությամբ և դիզայնով։ Նոր շարքը ստեղծողները առաջնորդվել են գունային որոշակի համադրությամբ և օգտագործել ամենաբարձր որակի նյութեր՝ փափուկ, բնական կաշվի, բարձրորակ բամբակ, մետաքս ու քաշմիր՝ լեգենդար ավտոմեքենաների ոգին փոխանցելու համար։

ՏԵՔՍՏՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

16-06-2016

LAND ROVER BAR ԹԻՄԸ ՉԻԿԱԳՈՅՈՒՄ՝ LOUIS VUITTON CUP 2016 ՓՈՒԼՈՒՄ, ԶԲԱՂԵՑՐԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԸ

Land Rover BAR թիմը բարելավել է իր դիրքերը նախընտրական փուլերում, որոնք իրավունք են տալիս դառնալ Ամերիկայի Գավաթ 2017-ի հեղինակավոր ռեգատայի թեկնածու, զբաղեցնելով երկրորդ տեղը Չիկագոյի նոր փուլի շրջանակներում և Louis Vuitton Cup 2016-ի ընդհանուր հաշվում։ Մրցավազքը տեղի էր ունենում Միչիգանի լճի վրա՝ հունիսի 11-ին և 12-ին:

ՏԵՔՍՏՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

15-06-2016

JAGUAR LAND ROVER ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑՈՒՄ Է ԱՐՏԱԴՐԱՄԱՍ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ

Հունիսի 14-ին Jaguar Land Rover ընկերությունը Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյում, բացեց 750 մլն բրազիլական ռեալ արժողությամբ նոր գործարան և կրթա-գործարարական կենտրոն: Առաջին գործարանում կարտադրվեն Range Rover Evoque և Land Rover Discovery ամենագնացներ: Ավտոմեքենաները արդեն այս ամիս վաճառքի դուրս կգան դիլերային կենտրոններ բացառապես Բրազիլիայի շուկայի գնորդների համար:

ՏԵՔՍՏՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

10-06-2016

Jaguar Land Rover Ռուսաստան ընկերությունը ներկայացնում է արգելակման համակարգի բնական մաշվածություն ունեցող բաղադրամասերի փոխարինման հատուկ պայմաններ

Jaguar Land Rover Ռուսաստան ընկերությունը Jaguar և Land Rover ավտոմեքենաների սեփականատերերին առաջարկում է արգելակման կոճղակների և սկավառակների, ինչպես նաև կոճղակների մաշվածության տվիչների փոխարինման հատուկ պայմաններ։ Առաջարկը վերաբերում է մինչև 2013 մոդելային տարվա հետերաշխիքային Freelander, Range Rover Sport,  մինչև 2012 մոդելային տարվա Range Rover, Discovery 3, Discovery 4, Jaguar XF, Jaguar XJ և Jaguar X-Type ավտոմեքենաներին։ Հատուկ առաջարկը գործում է մինչև 2016 թ.-ի օգոստոսի 31-ը։

ՏԵՔՍՏՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

7-06-2016

JAGUAR LAND ROVER ՌՈՒՍԱՍՏԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է LAND ROVER EXPERIENCE-Ի ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՊՈԼԻԳՈՆԸ ԳԱՏՉԻՆԱՅՈՒՄ

Jaguar Land Rover Ռուսաստան ընկերությունը լեգենդար Land Rover ավտոմեքենաների բոլոր սեփականատերերին և երկրպագուներին հրավիրում է իրական զգացմունքների և արտաճանապարհային երթևեկության Land Rover Experience կենտրոն Գատչինայում: Այս ամառվանից Սանկտ-Պետերբուրգի և շրջանի բնակիչներն ու հյուրերը կկարողանան ոչ միայն մասնակցել հետաքրքիր թեստ դրայվի հատուկ կառուցված ուղիների վրա, այլև կենտրոնի տարածքում՝ մաքուր օդին, հետաքրքիր ժամանակ անցկացնել ամբողջ ընտանիքով: Land Rover Experience-ի հյուրերի համար ստեղծված է հանգստի վայրեր, որոնք լիովին բավարարում են թե՛ մեծահասակների, և թե՛ երեխաների պահանջներին:

ՏԵՔՍՏՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.