ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

JAGUAR LAND ROVER ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆՈՒՄ Է RANGE ROVER EVOQUE-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՆԳ ԱՄՅԱԿԸ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ

12-07-2016

 

 

2016 թ.-ի հուլիսին Range Rover Evoque-ն՝ ամենաճանաչելի և շքեղ կոմպակտ Land Rover ամենագնացը, Մեծ Բրիտանիայում՝ Հեյլվուդում, նշեց Jaguar Land Rover-ի գործարանում իր արտադրման հինգ ամյակը։

Range Rover Evoque-ը դարձավ Land Rover-ի ամենալավ վաճառվող ավտոմեքենան: 2011 թ․-ից ընկերությունը վաճառել է ավելի քան կես միլիոն ամենագնացներ ավելի քան 180 երկրներում, և այսօր Range Rover Evoque կարելի է հանդիպել աշխարհի գրեթե ցանկացած քաղաքում՝ Մադրիդից Մանիլա:

Range Rover Evoque-ի արտադրությունը Հեյլվուդի գործարանում իրականացվում է 24 ժամ անդադար: Այն պահից, երբ Evoque-ն առաջին անգամ իջավ հոսքագծիծ, այս մոդելի վաճառքները մեծացան գրեթե հինգ անգամ՝ 2011 թ.-ին վաճառված ավտոմեքենաների քանակը հասնում էր ավելի քան 22,000-ի, իսկ 2015 թ.-ին՝ ավելի քան 108 000-ի։ Ընկերությանը հաջողվեց հասնել ռեկորդային արտադրողականության․ ամեն 170 վայրկյանը մեկ հոսքագծիծ դուրս է գալիս նոր Evoque: Միևնույն ժամանակ, գործարանի աշխատակիցների թիվը եռապատկվեց և այժմ կազմում է 4 000 մարդ, ընդ որում՝ նրանցից 1 500-ը վարձակալվել էին հատուկ ավտոմեքենայի 2011 թ.-ի արձակման համար։

Այս տարի գործարանը սկսեց արտադրել աշխարհի առաջին պրեմիում դասի «կաբրիոլետի» թափքով կոմպակտ ամենագնացը՝ Range Rover Evoque Convertible մոդելը։

Ռիչարդ Էլս (Richard Else)՝ Հեյլվուդի Jaguar Land Rover գործարանի գործառութային տնօրեն․ «25 տարվա մեջ, որոնց ընթացքում ես աշխատում եմ Jaguar Land Rover-ում, վերջին հինգ տարիները ամենահագեցածն էին։ Evoque-ն ունեցավ մեծ ազդեցություն, այն ամենի վրա, ինչ մենք անում ենք։ Ես անչափ հպարտ եմ իմ Հեյլվուդի թմով․ իրենց նվիրվածությունը, ձգտումը բարձր արդյունքների և պատրաստակամությունը դուրս գալ սովորականի սահմաններից մի յուրահատուկ երևույթ է»:

Վերջին հինգ տարիների ընթացքում Range Rover Evoque-ն արժանացել է շուրջ 200 մրցանակների ամբողջ աշխարհում: Իր հերթին Հեյլվուդի գործարանը ստացել է 11 տարածաշրջանային բիզնես մրցանակներ և վերջերս 2016 թ․-ին արժանացավ իր առաջին ազգային մրցանակին՝ ստանալով «Մեծ Բրիտանիայի տարվա արտադրող» կոչումը Insider Made in the UK Manufacturing Awards մրցույթում։

Jaguar Land Rover ընկերությունը Հեյլվուդի գործարանում 2010 թ.-ից ներդրել է 600 մլն․ ֆունտ ստեռլինգ Range Rover Evoque (2011 թ.), Land Rover Discovery Sport (2014) և Range Rover Evoque Convertible (2016 թ.) մոդելների արտադրության համար։ Աշխարհում 2015 թ․-ին վաճառվող յուրաքանչյուր չորրորդ Land Rover ավտոմեքենա Range Rover Evoque է:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.