ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

JAGUAR LAND ROVER ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆՈՒՄ Է LAND ROVER ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ 15-ԱՄՅԱԿԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

14-07-2016

 

 

2016 թ.-ի աշնանը Jaguar Land Rover ընկերությունը տոնում է Land Rover լեգենդար արտաճանապարհային ապրանքանիշի 15 տարին Ռուսաստանում: Նշանավոր ավտոմեքենաները, որոնք միավորում են անգերազանցելի անցանելիությունը, ֆունկցիոնալությունը, առաջատար տեխնոլոգիաները և բացառիկ շքեղութոյունը, ռուսական շուկայում առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել են 2001 թ.-ին:

Տասնհինգ տարի առաջ Ռուսաստանի գնորդներին հասանելի էին Land Rover-ի միայն մի քանի մոդելներ: Երկրորդ սերնդի Range Rover և Land Rover Discovery, առաջին սերնդի Freelander, ինչպես նաև Defender: Վերջին տարիների ընթացքում ապրանքանիշը շարունակաբար զարգանում էր, և բացի առկա մոդելների նորացված տարբերակներից, առաջարկվում էին ամբողջովին նոր ավտոմեքենաներ, որոնք նշանավորում էին նոր սեգմենտի մեկնարկը: Այս ընթացքում Range Rover-ն երկու անգամ սերունդ փոխեց՝ 2002 և 2012 թ.-ին, ինչպես և Discovery-ը, որի երրորդ սերունդը ներկայացվեց 2004 թ.-ին, իսկ չորրորդը՝ 2009 թ.-ին: Land Rover Freelander-ը, որի արտադրությունը դադարացվեց 2014 թ.-ին, նույնպես վերապրեց զգալի թարմացումներ՝ 2007 թ.-ին ռուսական շուկա ներկայացնելով երկրորդ սերունդը: 2005 թ.-ին տեղի ունեցավ Range Rover Sport-ի պրեմիերան, որի երկրորդ սերունդը շուկա դուրս եկավ 2013 թ.-ին: 2011 թ.-ին վաճառքում հայտնվեցին Range Rover Evoque-ը, իսկ 2015 թ.-ին Ռուսաստանի գնորդներին հասանելի դարձավ նաև նոր Discovery Sport-ը:

Այսօր Ռուսաստանում ներկայացված է մի շարք ժամանակակից և տեխնոլոգիապես առաջադեմ Land Rover մոդելներ: Դրանց շարքում են Range Rover ընտանիքի ավտոմեքենաները՝ շքեղ Range Rover-ը, որը ներկայացվել էր 2012-ին, Range Rover Sport-ը, որը համատեղում է անհավանական դինամիկան և լեգենդար արտաճանապարհային ունակությունները, ինչպես նաև նորաձև քաղաքային ամենագնաց Range Rover Evoque-ը՝ հասանելի հինգդռնանի տարբերակով, կուպեի  տարբերակով, և շուտով նաև «կաբրիոլետի» թափքով: Հատկապես նրանց համար, ովքեր վարում են ակտիվ ապրելակերպ և պատրաստ են ուղևորվել ցանկացած վայր ցանկացած ժամանակին, ընկերությունը կատարելագործում է Discovery շարքը, որը համատեղում է լեգենդար Discovery-ին և նոր կոմպակտ Discovery Sport-ը:

Ապագայում ապրանքանիշի երկրպագուները կկարողանան գնահատել Defender-ի, որը ներկա տեսքով արտադրանքից դուրս եկավ 2016 թ.-ի սկզբին, իրավահաջորդի բոլոր առավելությունները: Բայց սա դեռ միակ պրեմիերան չէ, որ նախատեսված է առաջիկա տարիների համար. ապրանքանիշը շարունակում է զարգանալ, և մոտ ապագայում ռուսական գնորդներին սպասում են մի շարք նոր և թարմացված Land Rover ավտոմեքենաներ:

Բարձր որակի նոր արտադրանքները հաջողության գրավակնն են, բայց Land Rover-ի զարգացումը ռուսական շուկայում հնարավոր չէր լինի առանց ամուր դիլերային ցանցի: Ներկայումս Land Rover Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան համակցված դիլերային ցանցը ընդգրկում է 56 կենտրոն, որոնք գործում են ամենախիստ միջազգային ստանդարտներին համաձայն:

Ընդլայնելով դիլերային ցանցի աշխարհագրությունը՝ ամբողջ 15 տարիների ընթացքում ընկերությունը շարունակաբար բարելավում է սպասարկումը՝ ձգտելով արդարացնել ամենախստապահանջ  հաճախորդների սպասումները ոչ միայն ավտոմեքենայի գնման ժամանակ, այլև շահագործման ընթացքում: Այդ նպատակով, ընկերության դիլերային կենտրոններում առկա են  որակի սպասարկման և ծառայությունների խորհրդատվական գծով մենեջերներ, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդին տարամադրվի բացառիկ սպասարկում:

Բացի այդ, ընկերությունն իրականացնում է ավտոմեքենայի գնման և սպասարկման հետ կապված հաճախորդի բավարարվածության վերաբերյալ պարբերական հարցումներ՝ առաջարկելով նոր լուծումներ, որոնք բարձրացնում են դիլերային ցանցի արդյունավետությունն, ինչպես նաև իրականացնում կադրերի վերապատրաստում: Դիլերային ցանցի աշխատակիցների որակավորումը բարձրացնելու համար 2012 թ.-ին բացվեց Jaguar Land Rover ակադեմիան, որը ստեղծվեց  2006 թ.-ից գործող վերապատրաստման կենտրոնի հիման վրա: Ակադեմիան պարբերաբար անցկացնում է դասընթացներ, որոնց մասնակիցներն են դառնում տարեկան 2 000 մասնագետ:

Սակայն, դիլերային կենտրոնների բոլոր գործընթացների բարելավումը միակ ուղղությունը չէ ընկերության սպասարկման որակը բարելավելու համար: Ավտոմեքենայի սպասարկման համար անհրաժեշտ պահեստամասերի ժամանակին առաքումը նույնքան կարևոր է: Այդ պատճառով էլ հաճախորդների պատվերների օպերատիվ ապահովման համար ընկերությունն ունի պահեստամասերի  8000 մ2 տարածքով պահեստ, որը գտնվում է Մոսկվայի մարզում: Ներկայումս, պատվիրված պահեստամասերի առաքումն ավելի քան 5 000 կմ հեռավորության վրա տևում է ընդամենը 2-3 օր:

Սպասարկման որակի բարձրացման համար Jaguar Land Rover Ռուսաստան ընկերության կողմից ձեռնարկվող միջոցների շնորհիվ՝ հաճախորդների հավատրմության և սպասարկման որակով գոհունակության մակարդակը տարեց տարի աճում է: Օրինակ՝ 2015 թ.-ին  սպասարկման առաջարկությունների մակարդակը (NPS) աճել է 15 միավորով՝ մինչև 79, իսկ գոհունակության ցուցանիշը (ACE) աճել է 9% -ով՝ կազմելով 90%: «Գաղտնի գնորդ» ուսումնասիրությունների համաձայն, որը պարբերաբար անցկացվում է «СЖС Восток Лимитед» (Группа SGS) բաժնետիրական ընկերության կողմից, Jaguar և Land Rover ապրանքանիշերը այլ պրեմիում ապրանքանիշերի շարքում հաճախորդների սպասարկման առումով զբաղեցնում են առաջին տեղ: Սպասարկման որակի բարելավմանը նպաստում են նաև երկխոսության կիրառումը և վերանորոգման կատարումը առաջին անգամից (94% դեպքերում):

Հոգալով իր հաճախորդների մասին՝ ընկերությունը նաև առաջարկում է հատուկ ծրագրերի շարք Ռուսաստնաում: Օրինակներից մեկն է Jaguar Land Rover Financial Services ծառակությունների փաթեթը, որը տրամադրում է ավտոմեքենաների վարկավորման և ապահովագրության ծառայություններ: Այս ծրագիրը ուժի մեջ է մտել 2008 թ.-ին և թույլ է տալիս ընտրել ավտոմեքենա ձեռք բերելու առավել հարմար և շահավետ տարբերակներ: Ներկայումս, այս ծրագրի շրջանակներում հաճախորդների համար հասանելի են մի շարք հատուկ առաջարկներ տարբեր մոդելների համար, օրինակ՝ Land Rover Discovery-ին և Range Rover Sport-ը կարելի է ձեռք բերել ապառիկ երկու տարով և 6,9% , իսկ Range Rover Evoque-ն ու Discovery Sport-ը՝ մեկ տարով և 7.5% տոկոսադրույքով:

2009 թ.-ից ընկերությունը զարգացնում է հավատարմագրված օգտգործված ավտոմեքենաների ծրագիր, որը վերսկսվեց 2015 թ.-ին և ստացավ Approved անվանում՝ փոխարինելով նախկինում գործող Selected ծրագիրը: Approved ծրագրի շրջանակներում վաճառվող ավտոմեքենաները անցնում են դիագնոստիկա, որը ներառում է թեստավորման 165 կետ և ունեն վնասվելու դեմ երաշխիք մինչև երկու տարի ժամկետով կամ 60 000 կմ վազքով: Այս ծրագրի շրջանակներում օգտագործված ավտոմեքենա գնելու դեպքում հաճախորդին առաջարկվում է գերազանց վիճակում մոդելների լայն ընտրություն, խելամիտ արժեք և վարկային ծրագրերի բոլոր առավելությունները, ինչպես նաև սպասարկման անգերազանցելի մակարդակ և հավատարմության ծրագիր: Այդ ընթցքում սեփականատերերի կողմից ավտոմեքենաների վերադարձման դեպքում՝ ընկերությունը երաշխավորում է նախնական արագ գնահատում և հետգնման շուկայական գներ:

Մեկ այլ օրինակ է «Jaguar Land Rover-ի արտոնությունների աշխարհ» հավատարմության ծրագիրը: Ավտոմեքենա գնելիս՝ հաճախորդը ստանում է Welcome Pack, որի նպատակն է բացել հաճախորդի առջև մի յուրահատուկ աշխարհ: Յուրաքանչյուր հաճախորդ կարող է օգտվել իր անհատական ​​էջից www.landrover.ru կայքում, որտեղ նա կարող է տեսնել ավտոմեքենայի սպասարկման պատմությունը, հետևել պահեստամասերի առկայությանը, գրանցվել սպասարկման համար, ինչպես նաև ծանոթանալ ընթացիկ զեղչերին ինչպես պահեստամասերի, այնպես էլ սպասարկման համար: Սեփականատերերի համար հասանելի է նաև հատուկ բջջային հավելվածը, որը պարունակում է  տեղեկատվություն արտոնությունների մասին, տեխնիկական և սպասարկման տեղեկատվություն, դիլերների ցուցակ և դիլերային կենտրոնների քարտեզն ու վարկանիշը: Բացի այդ, հավատարմության ծրագրի շրջանակներում Jaguar Land Rover-ի հաճախորդները կարող են հրավիրվել բացառիկ շնորհանդեսների և այլ իրադարձությունների, ինչպես նաև վառ սպորտային և աշխարհիկ միջոցառումների, որոնց հովանավորն է ընկերությունը:

Land Rover-ի սեփականատերերին վառ էմոցիաներ պարգևելու և ամենագնացների արտաճանապարհային լայն հնարավորությունները ցուցադրելու նպատակով՝ 2005 թ.-ին ընկերությունը բացեց Land Rover Experience վարորդական հմտությունների առաջին դպրոցը: Վերջին 10 տարիների ընթացքում այս ուղղությունը ակտիվորեն զարգանում էր, և այսօր ընկերության հաճախորդները, ինչպես նաև նրանք, ովքեր պարզապես մտադիր են գնել լեգենդար ապրանքանիշի ավտոմեքենան, կարող են մասնակցել վարելու դասընթացներին 2015 թ.-ին բացված Jaguar Land Rover Experience կենտրոնում, որը գտնվում է Նովորիժսկի մայրուղու վրա, ինչպես նաև Գատչինայում գտնվող Land Rover Experience կենտրոնում, որը գործում է 2009 թ.-ից, իսկ 2016 թ.-ին զգալիորեն թարմացվել է: Երկու կենտրոններն էլ առանձնանում են արդիական ենթակառուցվածքով, որպեսզի հաճախորդները կարողանան ոչ միայն մասնակցել թեստ դրայվին, այլև ժամանակ անցկացնեն ընտանիքի կամ ընկերների հետ:

Մեկ այլ ծրագիր, որը նախատեսված է պարգևելու Land Rover-ի սեփականատերերին և երկրպագուներին անմոռանալի զգացողություններ՝ «Բացահայտելով Ռուսաստանը» արշավն է: Նախագիծը մեկնարկել է 2013 թ.-ին և ի սկզբանե նախատեսում էր Ռուսաստանի առաջատար ԶԼՄ-ների լրագրողների մասնակցությունը, սակայն 2016 թ.-ին «Բացահայտելով Ռուսաստանը» Land Rover-ի արշավը հասանելի դարձավ նաև ապրանքանիշի հաճախորդների և երկրպագուների համար: Այժմ Ռւոսաստանի առավել հետաքրքիր և հեռավոր շրջանները կարելի է հետազոտել Land Rover-ի հետ: Մոտ արշավների ժամանակացույցը կարելի է գտնել landroverlife.ru կայքում:

Շարունակաբար զարգանալով, առաջարկելով ավելի շատ գերազանց ավտոմեքենաներ, ամենաբարձր մակարդակի սպասարկում և մի շարք հատուկ առաջարկներ՝ 2001 թ.-ից Land Rover-ում տեղի ունեցան բազմաթիվ բարելավումներ: Սակայն մի բան մնում էր անփոփոխ՝ ապրանքանիշի մոդելները միշտ համապատասխանում էին հաճախորդների պահանջներին և Ռուսաստանի ճանապարհային պայմաններին: Առանձնանալով արտաճանապարհային անգերազանցելի հնարավորություններով՝ այս ավտոմեքենաները պարգևում են հարմարավետություն և վստահություն նույնիսկ ամենադաժան պայմաններում: Մասնակցելով հազարավոր արշավների և ճամփորդությունների, հաղթահարելով ամենադժվարին երթուղիները՝ Կամչատկայից մինչև Կովկասի լեռնային ճանապարհները, Land Rover-ի ամենագնացները ապացուցեցին, որ նրանց համար անհաղթահարելի խոչընդոտներ չկան:

Նշելով լեգենդար ապրանքանիշի 15-ամյակը Ռուսաստանում՝ Jaguar Land Rover ընկերությունը Land Rover-ի բոլոր սեփականատերերին հրավիրում է մասնակցելու մի յուրահատուկ տեսահոլովակի ստեղծման մեջ, որը բաղկացած է լինելու հաճախորդների՝ Land Rover-ի հետ ապրած առավել հետաքրքիր պահերից: Բոլոր ցանկացողները կարող են կիսվել իրենց հիշարժան տեսանյութերով՝ տեղադրելով դրանք սոցիալական ցանցերում #LandRover15 հեշթեգով մինչև 2016 թ.-ի օգոստոսի 7-ը: Ամենադիտարժան տեսանյութերը կընդգրկվեն  Land Rover-ի հոբելյանական տեսանյութում, իսկ լավագույն հեղինակները կհրավիրվեն ապրանքանիշի 15-ամյակին նվիրված միջոցառմանը:

Բացի ընդհանուր հոբելյանական տեսանյութից Jaguar Land Rover-ը կներկայացնի Land Rover-ի սեփականատերերի հարցազրույցների ձայնագրությունները, ովքեր 2001 թ.-ին ձեռք են բերել լեգենդար ապրանքանիշի ամենագնացը և այդ ժամանակից մնացել են Land Rover-ի հաճախորդը: Ընկերությունը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր վերջին 15 տարիների ընթացքում իրենց համար ընտրում նշանավոր ավտոմեքենաները, մասնակցելու այս նախագծին: Մանրամասները կարելի է գտնել  https://www.facebook.com/LandRoverLife  հղումով:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.