ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

JAGUAR LAND ROVER ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է ՀԵՏԿԱՆՉԻ ԱՐՇԱՎ

19-07-2016

 

 

Jaguar Land Rover ընկերությունը սկսում է հետկանչի արշավ, որը վերաբերում է 2012 թ.-ի մայիսից մինչև 2014 թ.-ի մայիսն արտադրված և Ռուսատանում, Բելառուսում և Ղազախստանում վաճառված Land Rover-ի 3746 և Jaguar-ի 215 ավտոմեքենաներին։ Պատճառը տվյալ ավտոմեքենաների վրա ծնկաձև լիսեռի դիրքի տվիչի հնարավոր անսարքությունն է։

Տվյալ արշավի շրջանակում հետկանչի են ենթակա 2012-2013 մոդելային տարվա Land Rover Discovery և Range Rover Sport, 2013-2014 մոդելային տարվա Range Rover, ինչպես նաև 2012-2013 մոդելային տարվա Jaguar XF և XJ մոդելները։ Այդ  ավտոմեքենաների վրա հնարավոր է ծնկաձև լիսեռի դիրքի մասին ազդանշանի ընդհատում, ինչն անհրաժեշտ է շարժիչի կառավարման համակարգի աշխատանքի համար: Այս պատճառով ավտոմեքենայի շարժիչը կարող է չգործել կամ գործել և աշխատել որոշակի ժամանակի ընթացքում, այնուհետև առանց որևէ նախազգուշացման դադարեցնել աշխատանքը:

Ներկայումս Jaguar Land Rover-ի պաշտոնական դիլերները ծանուցում են ավտոմեքենաների սեփականատերերին բերել ավտոմեքենան Jaguar Land Rover-ի դիլերային ցանկացած կենտրոն փոխարինման աշխատանքների համար: Այս արշավի շրջանակում բոլոր աշխատանքներն իրականացվում են անվճար, իսկ բուն աշխատանքը տևում է մոտավորապես 2,5 ժամ՝ կախված տվյալ դիլերային կենտրոնի ծանրաբեռնվածությունից:

Այսօրվա դրությամբ արդեն իրականացվել է ծնկաձև լիսեռի դիրքի տվիչի փոխարինում Land Rover ավտոմեքենաների 17%-ի և Jaguar ավտոմեքենաների 24%-ի համար։

2012-2013 մոդելային տարվա Land Rover Discovery և Range Rover Sport, 2013-2014 մոդելային տարվա Range Rover, ինչպես նաև 2012-2013 մոդելային տարվա Jaguar XF և XJ ավտոմեքենաների սեփականատերերը այս արշավի մասին մանրամասն տեղեկություններ կարող են ստանալ Jaguar Land Rover-ի ինֆորմացիոն կենտրոնից 9.00-ից մինչև 21.00-ը Մոսկվայի ժամանակով՝ զանգահարելով 8 800 200 80 81 կամ +7 495 777 85 36 (միջազգային զանգերի համար) հեռախոսահամարներով, ինչպես նաև դիմել ընկերության ցանկացած պաշտոնական դիլերին։

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.