ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ LR BAR ԹՄԻՆ

20-07-2016

Land Rover-ը՝ Land Rover BAR թմի նորարարությունների մասով էքսկլյուզիվ գործընկերն, օգտագործում է իր հաշվողական կարողությունները՝ մշակելու տվյալների հսկայական քանակությունը և կիրառում է մեքենաշինության ուսուցման տեխնոլոգիաները, որպեսզի ստեղծի Ամերիկայի Գավաթի պատմության մեջ ամենաարագ առագաստանավը և վերադարձնի աշխարհի ամենահին սպորտային ավարը Մեծ Բրիտանիա:

Land Rover-ի ինժեներները, ովքեր արդեն ավելի քան մեկ տարի աշխատում են այդ նախագծի վրա, առագաստանավից տվյալները ստանում են արհեստական ​​ինտելեկտի (AI) օգնությամբ: Նրանց նպատակն է գտնել առագաստանավի արդյունավետության վրա ազդող օրինաչափություններ գործոնների մեջ և դարձնել այն ավելի արագ: Փորձարկուների ընթացքում ամեն օր գիտնականները ստանում են ավելի քան 16 ԳԲ ինֆորմացիա առգաստանավի վրա տեղադրված տվիչներից: Նման ծավալի տվյալներ մշակելու և կիրառելու ունակությունն աննախադեպ երևույթ է առագաստանավային սպորտի համար: Land Rover-ի հաշվարկման ունակության և իրական ժամանակում տվյալների վերլուծման շնորհիվ՝ այն ինչ նախկինում պահանջում էր շաբաթվա աշխատանք արդեն հասանելի է մեկ ակնթարթում:

Սըր Բեն Էյնսլին (Sir Ben Ainslie)՝ Land Rover BAR-ի նավապետը, անվանեց Land Rover-ի արհեստական ​​ինտելեկտի (AI) հնարավորություններն իսկական տեխնոլոգիական բեկում:

Սըր Բեն Էյնսլի. «Օգտագործելով իրենց ինտելեկտուալ տեխնոլոգիաները՝ Land Rover-ի մասնագետները կիրառում են լուծումներ, որոնք թույլ են տալիս ամրապնդել թմի դիրքերը Ամերիկայի Գավաթը հաղթելու ճանապարհին: Գավաթի 34-րդ մրցումները ցույց տվեցին, թե որքան կարևոր է պահպանել կայունությունը՝ ստորջրյա թևերի վրա մանևրելիս:  Land Rover-ի տեխնոլոգիաները օգնում են մեզ հասկանալ, թե ինչ գործոններ են ազդում առագաստանավի սավառնելու կամ ջրի մակերեսին իջնելու վրա: Մենք գիտենք, որ հաղթանակի կամ պարտության հարցերում ամեն վայրկյանը հաշիվ է, և այստեղ ակնհայտ են դառնում Land Rover-ի արհեստական ինտելեկտի առավելությունները»:

Մեքենաշինության ուսուցումը, որը անցել է զարգացման ճանապարհ՝ տարբեր օրինաչափությունների ճանաչումից և  հաշվողական տեսության  ուսուցումից մինչև արհեստական ինտելեկտ (AL), հաջողությամբ օգտագործվում է առագաստանավային սպորտում, որտեղ հիմնական փոփոխականը քամին է:

Առագաստանավերի վրա տեղադրված տվիչները օգտագործում են ավելի քան 300 փոփոխականներ՝ օպտոմանրաթելային տվիչների միջոցով դեֆորմացիայի չափումներից մինչև առագաստանավի և ջրի միջև տարածության գնահատող ձայնային սենսորների և 6-առանցքանի աքսելերոմետրի տվյալները:

Ռիչարդ Հոպկիրկ (Richard Hopkirk)՝ Land Rover BAR-ի համակարգային վերլուծության ուղղության ղեկավար. «Ի տարբերություն Ֆորմուլա-1-ի, որտեղ ինժեներները կարող են հստակ կարգավորել ավտոմեքենայի շարժիչին անհրաժեշտ հզորությունը, առագաստանավային սպորտում ամեն ինչ որոշվում է քամու փոփոխականությամբ: Սա առաջացնում է դժվարություններ մուտքային հզորության քանակական գնահատման մեջ, քանի որ այն ցանկացած կոնկրետ պահին հայտնի չէ: Այստեղ գործի են դրվում Land Rover-ի մեքենաշիոնւթյան ուսուցման ոլորտի գիտելիքներն ու փորձը: Ինտելեկտուալ ալգորիթմները օգնում են մշակել տվյալների մեծ քանակություն և ճանաչել օրինաչափություններ, որոնք ի վիճակի չեն վերլուծել և ճանաչել մարդու ուղեղը, բայց որոնցից ի վերջո կախված է հաղթանակը կամ պարտությունը մրցավազքում»:

Jaguar Land Rover-ը ավտոմոբիլների արտադրողներից առաջինը, որ կիրառում է մեքենաշինության ուսուցման մեթոդները: Ինքնուսուցվող ավտոմեքենան (Self Learning Car), որի վրա ընկերությունն արդեն աշխատում է, ի վիճակի է հասկանալ և հաշվի առնել վարորդի անձնական ցանկությունները:

Մաուրիսիո Մունյոսը (Mauricio Muñoz) ղեկավարում է Self Learning Car նախագիծը: Նա ընկերության բազմաթիվ տաղանդավոր և երիտասարդ ինժեներներից մեկն է, ովքեր օգտագործում են իրենց փորձը ի շահ Land Rover BAR թմի: Մաուրիսիո Մունյոսի առաջին խնդիրներից մեկն էր տարբեր մանևրուների վերլուծումը և առագաստանավի կառավարման օպտիմալ միջոցների փնտրումը: Դրանից հետո նա սկսեց կիրառել մեքենաշինության ուսուցման սկզբունքները՝ ապահովելու առագաստանավի կայունությունը օպտիմալ արագության վրա:

Մաուրիսիո Մունյոս. «Self Learning Car նախագծի շրջանակներում մենք օգտագործում ենք մեքենաշինության ուսուցման տեխնոլոգիաները՝ հայտնաբերելու մարդու տարբեր վարքագծերը ավտոմեքենայի հետ փոխազդեցության ընթացքում, և մեր վերջնական նպատակն է կառավարման գործընթացի մեծ մասի ավտոմատացումը: Land Rover BAR-ի դեպքում մի քիչ այլ է: Մենք վերլուծում ենք ոչ միայն տարբեր օրինաչափությունները, այլև դրանց պատճառը, և ինչպես են դրանք դրսևորվում արտաքնապես: Դա հասկանալով՝ մենք լիովին նոր կերպ ենք նայում ջրի վրա արագության հարցին, ինչը թույլ կտա այլ կերպ դիտարկել առագաստանավերի նախագծումը»:

Չիկագոյում մրցավազքից հետո Land Rover BAR-ը Ամերիկայի Գավաթի համար ռեգատայում զբաղեցնում է երկրորդ տեղը ընդհանուր հաշվում: Մրցույթի հաջորդ փուլը տեղի կունենա Պորտսմուտում (հուլիսի 22-24), որտեղ թիմը պետք է հաղթահարի մրցույթների առաջատարների՝ Emirates Team New Zealand թմի հետ 10 միավորով տարբերությունը:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.