ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

«ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ» LAND ROVER ԱՎՏՈԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԿԱԲԱՐԴԱ- ԲԱԼԿԱՐԻԱ՝ ԷԼԲՐՈՒՍԻ ՇՈՒՐՋ DISCOVERY SPORT ԱՄԵՆԱԳՆԱՑՆԵՐՈՎ

21-07-2016

2016 թ.-ի հուլիսին, Land Rover-ի «Բացահայտելով Ռուսաստանը» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ 17-րդ ավտոարշավը, որի երթուղին անցնում էր Կաբարդա-Բալկարական Հանրապետությունով։ Ավտոարշավի մասնակիցները Land Rover Discovery Sport ավտոմեքենաներով մեկնեցին՝ ծանոթանալու Էլբրուսի մերձակայքին, որը ամենաբարձր կետն է Ռուսաստանում և Եվրոպայում: Discovery Sport-ը վստահորեն հաղթահարեց ճանապարհի նույնիսկ ամենաբարդ հատվածները և հերթական անգամ ապացուցեց իր լայն հնարավորությունների առկայությունը։

Մեծ Կովկասյան լեռնաշղթան վաղուց ձեռք է բերել կարևորագույն զբոսաշրջային ուղղությունների համբավ, բայց, այնուամենայնիվ, այստեղ դեռ մնացել են բազմաթիվ չբացահայտված ուղիներ և վայրեր, որոնք ապշեցնում են իրենց կուսական գեղեցկությամբ։ Արշավախմբի մասնակիցներին սպասվում էր բացահայտելու այս արգելված տարածաշրջանը նորովի, իսկ հինգ հազարավորականների տպավորիչ տեսարանը, մաքուր լեռնային օդը, ծանծաղուտները, վերելքները և ոլորուն ուղիները, և, իհարկե, իսկական կովկասյան հյուրընկալությունը դարձրեցին այս ուղևորությունն անմոռանալի:

Առաջին օրը արշավախմբի մասնակիցները Խազնի-Աուշ լեռնանցքի միջով ուղևորվեցին դեպի լեռնային Վերին Բալկարիա գյուղը։ Վերին Բալկարիան գտնվում է գեղատեսիլ տարածաշրջանում՝ Չերեկ գետի հովտում, որը հայտնի է ոչ միայն ապշեցուցիչ տեսարաններով և բազմաթիվ հնագիտական ​​հուշարձաններով, այլև հարուստ պատմությամբ, որն ուներ իր ողբերգական էջերը: 1944 թ.-ին, տեղական բնակիչները արտաքսվել էին Կենտրոնական Ասիա, իսկ գյուղը լքված մնացել մոտ 13 տարի, սակայն շուտով ռեպրեսիաների չեղարկումից և վերականգնումից հետո բալկարցիները սկսեցին վերադառնալ իրենց հայրենիք, որտեղ և շարունակում են ապրել՝ լեռների ստվերի տակ նախնիների հնագույն աշտարակներում, որոնք տարբերակիչ առանձնահատկություն են ողջ կովկասյան տարածաշրջանում:

Արշավախմբի հաջորդ օրը սկսվեց Երկնագույն լճեր այցով՝ կարստային ջրամբարների մի յուրահատուկ խումբ, որոնց թվում է Ստորին Երկնագույն լիճը՝ երրորդ ամենախորը լիճը Ռուսաստանում, որը զիջում է միայն Բայկալին և Տելեցկոյե լճին: Այս լիճը գտնվում է ծովի մակարդակից 809 մետր բարձրության վրա, իսկ դրա ճշգրիտ խորությունը դեռևս մնում է գիտնականների տարաձայնությունների առարկա, քանի որ լճի հատակին դեռ ոչ ոք չի հասել։

Այնուհետև, հաղթահարելով լեռնային գետերը և բարդ վերելքները, արշավախմբի մասնակիցները բարձրացան Դումալա-Աուշ լեռնանցք, որի բարձրությունը կազմում է ավելի քան 3000 մետր: Լեռնաբերձ ճաշը օգնեց ճանապարհորդներին վերկանգնել ուժերը՝ վայելելով Դիխ-Տաու և Կոշտան-Տաու՝ Էլբրուսից հետո երկրորդ և երրորդ ամենաբարձր լեռնագագաթների տեսարանները։ Հետո մասնակիցները լեռնանցքից իջան Բեզենգի կիրճը և ուղևորվեցին դեպի Նալչիկ՝ Կաբարդա-Բալկարիայի մայրաքաղաք։

Արշավախմբի երրորդ օրը սկսվեց Բակսանի նեյտրինային աստղադիտարան այցից: Այս հետազոտական կենտրոնի ստորգետնյա շինարարությունները գտնվում են երկու 3 670 մետր երկարությամբ թունելներում՝ Անդիրչի լեռան տակ:  Աստղադիտարանի աշխատակիցները ուսումնասիրում են նեյտրինո մասնիկներ՝ Գալակտիկայի և աստղերի ներքին կառուցվածքը, ինչպես նաև կատարում նոր մասնիկների և շատ հազվադեպ պրոցեսների որոնում։

Օրվա երկրորդ մասը նվիրված էր Էլբրուս լեռան բարձրացմանը. սկզբից մասնակիցները տեղաշարժվում էին ճոպանուղու միջոցով, և ապա ռատրակներով: Այս թրթուրավոր մեքենաները օգտագործվում են լեռնադահուկային ուղիների պատարստման, բեռնափոխադրման, լեռներում փրկարարական աշխատանքների, ինչպես նաև լեռնագնացներին գագաթին ուղեկցելու համար։ Հասնելով 4 000 մ բարձրության վրա՝ մասնակիցները հանգրվանեցին լեռնային LEAPRUS ապաստանում, որտեղ լեռնագնացները պատրաստվում են վերելքին, այնուհետև շարունակեցին իրենց ճանապարհը՝ բարձրանալով ևս 800 մետր՝ Պաստուխով ժայռերի վրա: Այս իրադարձություններով հարուստ օրվա ավարտը դարձավ «Նարզանի հովիտներ» այցը, որտեղ արշավախմբի մասնակիցները կարողացան համտեսել տարբեր տեսակի բնական հանքային ջրեր, որոնցով հայտնի է Կաբարդա-Բալկարիան։

Վերջին՝ չորրորդ օրը, ճանապարհորդները պետք է շրջանցեին Էլբրուսը 180° աստիճանով՝ մայրամուտին վայելելու տեսարանը  հյուսիսային կողմից։ Դաշույն սարահարթը անցնելուց հետո, որտեղից բացվում են ապշեցուցիչ տեսարաններ դեպի Կաբարդա-Բալկարիա լեռնային արոտավայրեր, արշավախումբը իջավ Շաուկոլ գետահուն։ Այստեղ մասնակիցները կարողացան լիովին փորձարկել Discovery Sport-ի արտաճանապարհային հնարավորությունները՝ շարժվելով կիրճի ճահճային մասով և հաղթահարելով դժվաին ծանծաղուտները, քարքարոտ տարածքները և սայթաքուն վերելքները. Ի վերջո, դժվարին ճանապարհազուրկ հատվածից հետո, մասնակիցները դուրս եկան Դժիլի-Սու բնավայր՝ հայտնի իր տաք հանքային ջրի աղբյուրներով:

Ավտոարշավը դեպի Էլբրուս իսկական փորձություն էր Land Rover Discovery Sport-ի համար, սակայն ամենագնացը ապացուցեց, որ կարող է վստահորեն հաղթահարել ցանկացած փորձություն: Երկրաչափական անցանելիության ցնցող չափանիշները, լիաքարշակ Active Driveline համակարգը, Terrain Response® և All Terrain Progress Control համակարգերը, 600 մմ խորությամբ ծանծաղուտներ հաղթահարելու կարողությունը՝ այս ամենը վարորդի վստահության գրավականն է ցանկացած իրավիճակում։

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.