ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

LAND ROVER BAR ԹԻՄԸ ՀԱՂԹԱՆԱԿ ԿՐԵՑ LOUIS VUITTON CUP 2016 ՓՈՒԼԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ՝ ՊՈՐՏՍՄՈՒՏՈՒՄ

26-07-2016

Հուլիսի 23-24-ին Պորտսմուտում՝ նոր փուլի շրջանակներում, Land Rover BAR թիմը ամրապնդեց իր դիրքերը՝ գրավելով առաջին տեղը, և Louis Vuitton Cup 2016 նախընտրական փուլերի ընդհանուր հաշվում դուրս եկավ առաջատար դիրքեր՝ պայքարելու հեղինակավոր ռեգատայի՝ 2017 Ամերիկայի Գավաթի թեկնածուի իրավունքի համար։

Մինչ անցած փուլ Land Rover BAR թիմը ընդհանուր հաշվում զբաղեցնում էր երկրորդ տեղը՝ զիջելով Ամերիկայի Գավաթի հաղթողներին՝ Oracle Team USA թմին: Սոլենթ նեղուցում երկօրյա դինամիկ մրցավազքի ընթացքում թիմը կրկնեց 2015-ի հուլիսի իր արդյունքը և հաղթանակ կրեց։ Հանդիպումների վերջում Land Rover BAR թիմը ընդհանուր հաշվում զբաղեցնում էր առաջին տեղը՝ վաստակելով 367 միավոր և անցնելով Oracle Team USA թիմը։ Այս մրցաշրջանում մարզիկներին սպասում են ևս երկու մրցավազք։

Անցյալ շաբաթ-կիրակի ամառը վերջապես եկավ Մեծ Բրիտանիա, և եղանակը ստեղծեց հրաշալի պայմաններ Land Rover BAR մարզիկների և հարյուր հազարավոր երկրպագուների համար, երբ նրանց աչքերի առաջ բրիտանական թիմը հաղթանակ կրեց հետաքրքրաշարժ ռեգատայում: Հանդիսատեսների շարքերում էին նաև Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, ովքեր դիտում էին կատարվածը ջրից՝ մրցույթի երկրորդ եզրափակիչ օրը:

Սըր Բեն Էյնսլին (Sir Ben Ainslie)՝ Land Rover BAR-ի նավապետը․«Մեզ համար շատ կարևոր էր հաղթանակ կրել տանը՝ բրիտանացի դիտորդների առջև, ովքեր եկել էին աջակցելու մեզ: Դա շատ կարևոր է նաև մեզ համար՝ որպես Համաշխարհային սերիայի նոր թիմ. դա վկայում է լուրջ առաջընթացի մասին։ Բայց մենք դեռ երկար ճանապարհ ունենք և շատ աշխատանք, որպեսզի նվաճենք Ամերիկայի Գավաթը։

Մենք կարողացանք հասնել այդ արդյունքին ամբողջ թմի համակարգված աշխատանքի շնորհիվ: Մեր առագաստանավերը շատ դժվար է կառավարել նման սահմանափակ տարածության մեջ, և տղաները արեցին հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահեն ուղղությունը՝ հմտորեն հաղթահարելով նույնիսկ ամենաբարդ իրավիճակները։

Ես շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցում են մեր առագաստանավի և նրա սարքավորումների հաջորդ տարվա նախագծման համար, իսկ դա ավելի քան 100 մարդ է։ Մեր հաղթանակը շատ կարևոր է նրանց համար, նրանց անհրաժեշտ է իմանալ, որ նման միջոցառումներին մենք ի վիճակի ենք ցույց տալ լավագույն արդյունքները»:

Դրանից մի քանի օր առաջ Նորին Թագավորական Մեծություն  Էդինբուրգի դուքսը նույնպես այցելեց թմի բազան և շփվեց տեխնիկական մասնագետների հետ:

Պորտսմուտի ռեգատայի արդյունքները՝
Land Rover BAR – 82 
Oracle Team USA – 81 
Softbank Team Japan – 69 
Emirates Team New Zealand – 62 
Groupama Team France – 58 
Artemis Racing – 53

Ընդհանուր հաշիվը՝
Land Rover BAR – 367 
Oracle Team USA – 366 
Emirates Team New Zealand – 357 
Softbank Team Japan – 328 
Artemis Racing – 315 
Groupama Team France – 292

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.