ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

JAGUAR LAND ROVER-Ի ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՏՈՆՈՒՄ Է 5-ԱՄՅԱԿԸ

27-07-2016

Jaguar Land Rover Ռուսաստան ընկերությունը տոնում է «Jaguar Land Rover-ի արտոնությունների աշխարհ» հավատարմության ծրագրի 5-ամյակը, որը բրիտանական ավտոմեքենաների սեփականատերերի առջև բացում է  հատուկ արտոնությունների և վառ իրադարձությունների աշխարհը։ 

Ձգտելով շարունակական զարգացման և ամենախստապահանջ հաճախորդների կարիքների առավելագույն բավարարման՝ 2011 թ.-ին Jaguar Land Rover Ռուսաստան ընկերությունը Jaguar ավտոմեքենաների գնորդների համար առաջին անգամ ներկայացրեց հավատարմության ծրագիր, իսկ 2012 թ.-ին՝ նաև Land Rover-ի սեփականատերերի համար: Ընկերությունը տարեցտարի շարունակում է բարելավել և ընդլայնել հավատարմության ծրագիրը՝ սպառողներին առաջարկելով նոր արտոնություններ և հնարավորություններ: Ծրագիրը ուժի մեջ է մտնում ավտոմեքենայի գնման պահից և ուղեկցում է հաճախորդին ավտոմեքենայի սեփականատերը լինելու ողջ ժամանակահատվածում։

Տվյալ պահին հավատարմության ծրագրի շրջանակում առաջարկվում է արտոնությունների երեք կարգ՝ Silver, Gold և Platinum, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս հաճախորդներին ոչ միայն զգալ Jaguar Land Rover-ի յուրահատուկ աշխարհին իրենց առնչությունը, այլև ստանալ հիանալի սպասարկում և օգտվել մի շարք արտոնություններից։

Արտոնությունների Silver կարգը տրվում է Defender, Freelander 2, Discovery, Discovery Sport, Range Rover Evoque, ինչպես նաև Jaguar XE, XF և F-PACE մոդելների սեփականատերերին։ Gold կարգը հասանելի է Range Rover, Range Rover Sport, Jaguar XJ, Jaguar F-TYPE, ինչպես նաև Jaguar կամ Land Rover ցանկացած երկու մոդելների սեփականատերերին: Իսկ Platinum կարգը նախատեսված է Jaguar կամ Land Rover ցանկացած երեք մոդելների սեփականատերերի համար։ 

Ավտոմեքենա գնելով Jaguar Land Rover-ի պաշտոնական դիլերական կենտրոնից՝ յուրաքանչյուր հաճախորդ ստանում է Welcome Pack ողջույնի փաթեթ։  Այդ փաթեթի մեջ ներառված է գիրք, որը պատմում է Jaguar-ի և Land Rover-ի պատմության մասին, գրքույկ՝ արտոնությունների ծրագրի վերաբերյալ տեղեկատվությամբ, հավաստագիր՝ Մոսկվայի Jaguar Land Rover Experience կամ Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող Գատչինայի Land Rover Experience կենտրոններում վարման դասընթացների  հաճախելու համար, քարտ, որը տրամադրում է զեղչեր և արտոնություններ ընկերության ավելի քան 300 գործընկերների մոտ, «Օգնություն ճանապարհներին» ծրագրի քարտեզը, ինչպես նաև հավաստագիր երաշխիքային վերանորոգման և տեխնիկական սպասարկման ժամանակահատվածում փոխնակ ավտոմեքենայի մեկանգամյա տրամադրման համար (Platinum կարգի հաճախորդները կարող են օգտվել այս ծառայությունից թափքի վերանորոգման ընթացքում):

Հավատարմության ծրագրի շրջանակում Jaguar Land Rover-ի դիլերային ցանկացած կենտրոնում ստեղծվել է մենեջերի պաշտոն, որի պարտականությունների մեջ է մտնում յուրաքանչյուր հաճախորդին կատարյալ սպասարկում տրամադրելը: Բացի այդ, հաճախորդներն ունեն մուտք անձնական գրասենյակ WWW.JAGUAR.RU և WWW.LANDROVER.RU կայքերում, որտեղ կարող են ծանոթանալ ավտոմեքենայի սպասարկման պատմությանը, հետևել պահեստամասերի առկայությանը և տեղեկանալ զեղչերի մասին։ Սեփականատերերի համար նաև հասանելի է հատուկ բջջային հավելվածը, որը պարունակում է տեխնիկական և սպասարկման ինֆորմացիա, դիլերների ցանկը, դիլերային կենտրոնների և դրանց վարկանիշների քարտեզը, ինչպես նաև ինֆորմացիա արտոնությունների վերաբերյալ։ Հավելվածի հնարավորությունները շարունակաբար ընդլայնվում և կատարելագործվում են։

Բացի այդ, Gold և Platinum hաճախորդների համար հասանելի են լրացուցիչ արտոնություններ։ Platinum կարգի հաճախորդները կարող են ձևակերպել կրեդիտային փաստաթղթեր, այնուհետև ստանալ մեքենան քաղաքի իրենց հարմար վայրում, ինչպես նաև վերանորոգման աշխատանքների համար ստանում են արտահերթ գրանցում և հատուկ զեղչեր՝ 10% աշխատանքների համար, և 5%՝ ավտոպահեստամասերի համար: Gold և Platinum հաճախորդները Jaguar Land Rover ֆիրմային աքսեսուարների գնման դեպքում ստանում են համապատասխանաբար 10% և 15% զեղչ:

Հավատարմության ծրագրի շրջանակում Jaguar և Land Rover ավտոմեքենաների սեփականատերերը նաև կարող են ստանալ հրավերներ՝ մասնակցելու փակ ցուցադրումներին և ընկերության հատուկ միջոցառումներին, որոնցից յուրաքանչյուրը վառ և հիշվող իրադարձություն է։

2016 թ.-ից «Jaguar Land Rover-ի արտոնությունների աշխարհ» հավատարմության ծրագրի շրջանակում Jaguar և Land Rover ավտոմեքենաների սեփականատերերին տրամադրվում է կոնսյերժ-ծառայություն, որի մասնագետները պատրաստ են իրենց վրա վերցնել տարբեր խնդիրների լուծումները, որոնք սովորաբար շատ ժամանակ են պահանջում։ Կոնսյերժ-ծառայությունը ներառում է սպասարկման հատուկ պայմաններ, ավիատոմսերի, հյուրանոցների, ռեստորաններում սեղան ամրագրելու աջակցություն, ճանապարհորդության և անհատական էքսկուրսիաների կազմակերպում, ինչպես նաև ավտոմեքենա կամ անձնական վարորդ վարձելու աջակցություն և բազմաթիվ այլ ծառայություններ: 

Jaguar Land Rover Ռուսաստան ընկերությունը ձգտում է ոչ միայն համապատասխանել հաճախորդների պահանջներին, այլև գերազանցել նույնիսկ ամենախստապահանջների պահանջները, իսկ «Jaguar Land Rover-ի արտոնությունների աշխարհ» հավատարմության ծրագիրը ընկերության՝ իր հաճախորդների նկատմամբ ուշադրության ևս մեկ ապացույց է։ Շարունակաբար զարգանալով՝ այս ծրագիրը տարեցտարի առաջարկում է նոր հնարավորություններ և սպասարկման ավելի բարձր որակ։ «Jaguar Land Rover-ի արտոնությունների աշխարհ» ծրագրին մանրամասն ծանոթանալու համար այցելեք WWW.JAGUAR.RU և WWW.LANDROVER.RU կայքեր։

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.