ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ԿՅԱՆՔԸ՝ ԻԲՐԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. ՆՈՐ LAND ROVER DISCOVERY-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

22-12-2016

Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի ունեցավ 5-րդ սերնդի Land Rover Discovery-ի ռուսական շնորհանդեսը: Այդ միջոցառման շրջանակներում Jaguar Land Rover ընկերությունը հայտարարեց նոր արտաճանապարհայինի գները, ինչպես նաև ազդարարեց պատվերների ընդունման սկիզբը: Բոլորովին նոր Discovery-ի վաճառքը կմեկնարկի արդեն 2017-ի մայիսին:

Իր պատմության ողջ ընթացքում Land Rover Discovery-ն անդադար զարգացել է, բայց միևնույն ժամանակ հավատարիմ է մնացել ամենասկզբից իր մեջ ներդրված գաղափարին՝ այսօր, ինչպես և քառորդ դար առաջ այն ստեղծվում է նրանց համար, ովքեր ամեն օր պատրաստ են նոր բացահայտումներ անել և դուրս գալ սովորականի սահմաններից դուրս: 27 տարիների ընթացքում այս ավտոմեքենան ամրապնդել է իր դիրքը իբրև հուսալի ուղեկից յուրաքանչյուր ճանապարհորդության ընթացքում, և Discovery-ի հինգերորդ սերունդը իր մեջ պահպանում է արկածների ոգին և յուրաքանչյուր վայր ճանապարհ ընկնելու պատրաստակամությունը:

Շնորհանդեսի ընթացքում հյուրերը ոչ միայն հնարավորություն ստացան ծանոթանալ ավտոմեքենայի հետ. նրանց սպասվում էր լիակատար խորասուզում Land Rover-ի՝ վառ արկածներով և ճանապարհորդություններով լի աշխարհի մեջ: 

Նոր Land Rover Discovery- ի պատվերների ընդունումը մեկնարկել է դեկտեմբերի 9-ից Jaguar Land Rover-ի Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի  պաշտոնական դիլերական կենտրոններում:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.