ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

Jaguar Land Rover ընկերությունը ներկայացնում է Range Rover Velar-ը՝ լեգենդար ընտանիքի չորրորդ ավտոմեքենան

27-04-2017

Jaguar Land Rover ընկերությունը ներկայացնում է ամբողջովին նոր Range Rover Velar-ը: Ամենագնացը, որի պրեմիերան տեղի ունեցավ Լոնդոնի Դիզայնի թանգարանում 2017թ.-ի մարտի 1-ին, իր արժանի տեղն է զբաղեցնում Range Rover Evoque և Range Rover Sport ավտոմեքենաների միջև: Այս շքեղ ավտոմեքենան հարմարավետության, վայելչության և off-road հնարավորությունների մարմնավորում է: Range Rover Velar-ը զինված է նորարարական տեխնոլոգիաների մեծ արսենալով, որոնց շնորհիվ երթևեկելը դառնում է ավելի հաճելի ու հարմարավետ: Դրանցից մեկը Touch Pro Duo մուլտիմեդիա առաջատար համակարգն է, որին ընկերության դիզայներներն ու ինժեներները տվել են «շեղբ» (Blade) մականունը:  

Շքեղ ամենագնացների սեգմենտը շուկա մտավ 1970թ.-ից, և այդ օրվանից Land Rover ընկերությունը ներկայացրեց աշխարհին օրիգինալ Range Rover-ը: Անցել է մոտ կես դար, և այսօր Jaguar Land Rover-ը թողարկում է Range Rover լեգենդար ընտանիքի արդեն չորրորդ ավտոմեքենան: Պարզություն և գծերի էլեգանտություն՝ համակցված առաջատար տեխնոլոգիաների հետ. սա նոր Range Rover Velar-ն է:

Velar-ն առաջին ավտոմեքենան է, որի ժամանակավոր ցուցադրությունը տեղի է ունեցել Դիզայնի նոր թանգարանում: Այստեղ մինչև 2017թ.-ի մարտի 5-ը բոլոր ցանկացողները կարող էին ծանոթանալ Velar-ի յուրօրինակ ինստալացիային: Ինստալացիայի Reductionism («Ռեդուկցիոնիզմ») անվանումը բացահայտում է նոր մոդելի հիմքում ընկած փիլիսոփայությունը, այն է՝  մտածված բարդությունից անցում կատարել պարզության՝ մոդելի իրական առավելությունները ցուցադրելու նպատակով: Մինչ Velar-ի մեկնարկը Land Rover ավտոմեքենան թանգարանում ցուցադրության է արժանացել 1970-ականների սկզբում, երբ օրիգինալ Range Rover-ը՝ որպես «արդյունաբերական դիզայնի նշանակալի օրինակ», ցուցադրվում էր Լուվրում:

Ջերրի Մքգովերն՝ Land Rover-ի դիզայնի գծով տնօրեն. «Մենք շատ ուրախ ենք, որ սկսել ենք համագործակցել Դիզայնի թանգարանի հետ այս կարևոր ժամանակաշրջանում: Range Rover Velar-ը մեր բրենդի զարգացման նոր փուլն է: Այս ավտոմեքենան հերթական անգամ ապացուցում է ինժեներական գերազանցության և յուրաքանչյուր դետալի կատարելության հասնելու մեր ձգտումը»:

Range Rover Velar-ը կատարյալ ավտոմեքենա է ցանկացած իրավիճակի և ճանապարհային բոլոր պայմանների համար: Այն սովորականի սահմանները թևակոխելու Land Rover-ի ձգտման կատարյալ մարմնավորումն է: Velar-ը ստեղծվել է զրոյից Jaguar Land Rover-ի ալյումինե թեթև ճարտարապետության հիմքի վրա: Այս մոդելի կառուցվածքը սահուն երթի, տնտեսման և արտաճանապարհային հնարավորությունների երաշխիքն է: Նոր մոդելը շարունակում է Range Rover-ի նորարարությունների պատմությունը՝ համատեղելով առաջատար տեխնոլոգիաները, տպավորիչ դիզայնը և դետալների հանդեպ բացարձակ ուշադրությունը: 

Range Rover Velar ավտոմեքենան ստեղծվել է Մեծ Բրիտանիայում և թողարկվելու է ընկերության՝ Սոլիհալ քաղաքում գտնվող գործարանում: Մոդելը հասանելի կլինի աշխարհի ավելի քան 100 շուկաներում, իսկ Ռուսաստանում նրա վաճառքը կմեկնարկի 2017թ.-ի աշնանը: 

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.