ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՆՈՐ DISCOVERY ԾԱՆՈԹԱՑԵՔ ԱՆՁԱՄԲ

26-05-2017

Հրաշալի նորություն նրանց համար, ում հետաքրքրում են ավտոմեքենաների աշխարհի ամենակարևոր նորարարությունները:

Հրավիրում ենք Ձեզ երկար սպասված արտաճանապարհայինի՝ նոր Land Rover Discovery-ի շնորհանդեսին, որը միավորել է ամենաառաջատար տեխնոլոգիաները և լեգենդար ընկերության բազմամյա փորձը: Շնորհանդեսը կանցկացվի հունիսի 1-ին Աճառյան 42 հասցեում գործող «Ֆորա Պրեմիում» ընկերության ավտոսրահում, որի ընթացքում Դուք ոչ միայն կկարողանաք անձամբ ծանոթանալ տարվա բացահայտում դարձած ավտոմեքենայի հետ, այլև ստանալ բացառիկ գրավիչ առաջարկ, որը կգործի միայն առաջին գնորդների համար:

5-րդ սերնդի Discovery-ն սահմանում է նոր չափանիշներ ընտանեկան արտաճանապարհայինների դասում: Ինչ երթուղի էլ որ ընտրեք, այս ավտոմեքենան պատրաստ է հաղթահարել ցանկացած արգելքներ և տարածություններ: Հոյակապ արտաճանապարհային որակներ, ընթացքի բացառիկ սահունություն, նորարարական սարքավորումներ, ընդարձակ սրահ, որը թույլ կտա տեղավորել մինչև 7 մեծահասակ ուղևոր, տարողունակ բեռնախցիկ՝ այս ամենը Discovery-ն դարձնում է իդեալական ավտոմեքենա նրանց համար, ովքեր գնահատում են տեղաշարժման կատարյալ ազատությունը: Բացի այդ, թեթև, բացառիկ կոշտ ալյումինե թափքը հզոր ուժային ագրեգատների և առաջատար կախոցի հետ մեկտեղ Discovery-ն օժտում են դինամիկայի, հարմարավետության և վառելիքի տնտեսման անգերազանցելի ցուցանիշներով, ինչը նրան դարձնում է հիանալի ընտրություն ամենօրյա քաղաքային ուղևորությունների համար:

Ծանոթացե՛ք նոր Discovery-ի հետ անձամբ և համոզվե՛ք, որ սա այն ավտոմեքենան է, որի մասին երազել եք:

Տեղեկացե՛ք մանրամասներին մեր վաճառքի մասնագետներից՝ զանգահարելով 010 617 000 հեռախոսահամարով:

Ուրախ կինենք տեսնել Ձեզ Discovery-ի շնորհանդեսի միջոցառմանը:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Դուք պատրաստվում եք հեռանալ կայքից: Խնդրում ենք հաշվի առնել, որ ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում այս դոմեյնից դուրս գտնվող կայքերի բովանդակության կամ վավերականության համար: