ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

Land Rover բրենդը և Jaguar I-PACE-ը դարձել են հեղինակավոր Car Design Awards 2017 մրցանակաբաշխության դափնեկիրներ

20-06-2017

Ռուսաստան, Մոսկվա հունիսի 8, 2017 - Land Rover բրենդը արժանացել է Car Design Awards 2017-ի մրցանակին՝ «Բրենդային դիզայնի լեզու» («Best Brand Design Language») անվանակարգում՝ որպես Range Rover ընտանիքի անդամ, որը վերջերս համալրվել է նոր՝ Range Rover Velar մոդելով: Իր հերթին Jaguar I-PACE-ը՝ առաջին ամբողջովին էլեկտրական սպորտային SUV բրենդի կոնցեպտը, հաղթել է «Ավտոմեքենայի կոնցեպտ» («Concept Car») անվանակարգում:

Մրցանակաբաշխությունն անցկացվել է Թուրինի ավտոսրահում: Car Design Awards մրցանակաբաշխությունը մատնանշում է այն բրենդները, որոնք նշանակալի ներդրում են ունեցել ավտոմեքենաների դիզայնի զարգացման գործում: Ավտոմեքենաների լուսաբանմամբ զբաղվող լրագրողներից բաղկացած միջազգային ժյուրին հաղթողներին ընտրել է երեք անվանակարգում՝ «Ավտոմեքենայի կոնցեպտ», «Սերիական ավտոմեքենաներ» և «Բրենդային դիզայնի լեզու»:

Փորձագետներից կազմված ժյուրին ընդունել է, որ Land Rover-ի թիմի մասնագետները բոլոր մոդելների դեպքում հասել են բրենդային դիզայնի լեզվի ներդաշնակ ադապտացիայի, որոնցից ամենավերջինն է դարձել նոր Range Rover Velar-ը:

Land Rover-ի դիզայնի տնօրեն Ջերրի Մքգովերն (Gerry McGovern). «Ես շատ ուրախ եմ, որ Land Rover-ի ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքն ու ստեղծագործական պոռթկումը նման ճանաչում են ձեռք բերել: Մեր թիմն արել է ևս մեկ քայլ բիզնեսի վերափոխման ճանապարհին»: Range Rover Velar-ը «Սերիական ավտոմեքենաներ» անվանակարգում դարձել է երկրորդը: Այս մոդելը, որը գտնվում է Range Rover Evoque և Range Rover Sport մեքենաների միջանկյալ դիրքում, առաջարկում է անհավատալի, աննախադեպ շքեղություն, հարմարավետություն և անցանելիություն: Ռուսասատանում Velar-ի վաճառքը սկսվելու է այս տարվա աշնանը 3 880 000 ռուբլի արժեքով, սակայն նախնական պատվեր կարելի է անել արդեն հիմա Jaguar Land Rover-ի պաշտոնական դիլերական բոլոր կենտրոններում:

Range Rover Velar-ը «Սերիական ավտոմեքենաներ» անվանակարգում դարձել է երկրորդը: Այս մոդելը, որը գտնվում է Range Rover Evoque և Range Rover Sport մեքենաների միջանկյալ դիրքում, առաջարկում է անհավատալի, աննախադեպ շքեղություն, հարմարավետություն և անցանելիություն: Ռուսասատանում Velar-ի վաճառքը սկսվելու է այս տարվա աշնանը 3 880 000 ռուբլի արժեքով, սակայն նախնական պատվեր կարելի է անել արդեն հիմա Jaguar Land Rover-ի պաշտոնական դիլերական բոլոր կենտրոններում:

Jaguar I-PACE-ը ճանաչվել է լավագույնը «Ավտոմեքենայի կոնցեպտ» անվանակարգում: Jaguar-ի ամենավառ կոնցեպտներից մեկը՝ I-PACE-ը, հիմնված է դիզայներական ազատ մտքի վրա, որը բացահայտում է  էլեկտրաֆիկացիան: Կոնցեպտը թույլ է տալիս տեսնել, թե ինչպիսին կլինի Jaguar-ի առաջին էլեկտրական ավտոմեքենան: 

Jaguar-ի դիզայնի տնօրեն Յան Կալլում (Ian Callum). «Այս մրցանակը փաստում է, որ Jaguar I-PACE-ի կոնցեպտը արմատական քայլ է դեպի էլեկտրական ավտոմեքենաներ: Այն դիզայնի աշխարհում նոր էջ է բացում: Նրա հետաքրքիր և ֆուտուրիստական տեսքը համատեղում է շքեղ դետալներով Jaguar-ի ԴՆԹ-ն և բրիտանական վարպետությունը»:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.