ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

LAND ROVER EXPERIENCE TOUR ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

05-10-2017

Ուրախությամբ  հայտնում ենք Ձեզ, որ հոկտեմբերի 14-ին և 15-ին Երևանում առաջին անգամ կանցկացվի LAND ROVER EXPERIENCE TOUR խելահեղ միջոցառումը: Այդ վառ իրադարձությունը իսկական տոն կդառնա ավտոմեքենավարների համար և յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն կտա անհատապես ծանոթանալու լեգենդար բրիտանական բրենդի նորագույն մոդելների հետ:

Անկրկնելի թեստ-դրայվերը կանցնեն Jaguar Land Rover Experience մոսկովյան կենտրոնի առաջատար հրահանգիչների վերահսկողության ներքո: Նրանք կօգնեն վարորդներին փորձարկել այս ավտոմեքենաների հնարավորությունների ողջ արսենալը: Թեստ- դրայվը կանցկացվի հատուկ արտաճանապարհային «Տերապոդ» մարզասարքերի վրա, որոնք կրկնօրինակում են բարդ ճանապարհը և հնարավություն են տալիս ցուցադրելու Land Rover ավտոմեքենաների հիանալի դինամիկ հատկությունները:

Թեստ-դրայվերին կարող են մասնակցել 22 տարին լրացած և նվազագույնը երկու տարվա վարորդական փորձով մեր հյուրերը: Մյուսները կարող են փորձարկել ավտոմեքենան ուղևորի կարգավիճակով:

LAND ROVER EXPERIENCE TOUR –ը կհետաքրքրի բոլորին. չեն ձանձրանա նույնիսկ այս տոնի ամենափոքր մասնակիցները:

Երեխաներին սպասվում է հետաքրքրաշարժ թեստ-դրայվ Jaguar Land Rover ֆիրմային էլեկտրոմեքենաներով և մի շարք այլ անակնկալներ:

Միջոցառման անցկացման վայրը՝ Աճառյան 42, «Ֆորա Պրեմիում»-ի ավտոսրահ:

 Մասնակիցների ռեգիստրացիան սկսվում է 09:40-ին և ավարտվում է 19:00-ին:

Թողնել գրանցման հայտ:

Լրացուցիչ ինֆորմացիա կարելի է ստանալ 010 282103 հեռախոսահամարով:

Մինչ հանդիպում:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.