ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌևՏՐԱՅԻՆ և ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՊԱՐՈՆ ՄԱՐԿ ՓՐԻԹՉԱՐԴՆ ԱՅՑԵԼԵՑ «ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

13-11-2017

Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Խորհրդարանի անդամ, Հայաստանում և Վրաստանում առևտրային և ներդրումային հարցերով հանձնակատար պարոն Մարկ Փրիթչարդն Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան տիկին Էլիսոն Չիկի և դեսպանության առևտրի հարցերով պատասխանատու պարոն Արտաշես Դավթյանի հետ միասին այցելեցին Հայաստանում բրիտանական լեգենդար Յագուար Լենդ Ռովեր ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերության ավտոսրահ: 

Բարձրաստիճան հյուրերին ընդունեց «Ֆորա Պրեմիում» ընկերության տնօրինությունը՝ ներկայացնելով ներկայացուցչության երկարամյա գործունեությունը, մինչ օրս գրանցած արդյունքներն ու հաջողությունները, ինչպես նաև Հայաստանի ավտոմեքենաների շուկայի առանձնահատկությունները:  Պարոն Փրիթչարդն իր գոհունակությունը հայտնեց բրիտանական հանրահայտ ապրանքանիշը Հայաստանում բարձր մակարդակով ներկայացնելու համար և հաջողություն մաղթեց «Ֆորա Պրեմիում» ընկերության նախանշվող ծրագրերի իրականացման մեջ:

Պարոն Մարկ Փրիթչարդի այցը Հայաստան նպատակ ունի ուսումնասիրել  Միացյալ Թագավորության  և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների ծավալն ընդլայնելու հնարավորությունները: Պարոն Փրիթչարդը Հայաստանում բրիտանական առևտրային ներկայացուցիչ է նշանակվել Միացյալ Թագավորության  վարչապետ տիկին Թերեզա Մեյի կողմից սեպտեմբերի 12-ին՝ ընդգծելով ՄԹ պատրաստակամությունը` ընդարձակելու երկկողմանի առևտուրն ու ներդրումները:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.