ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՆՈՐԱՑՎԱԾ RANGE ROVER SVAUTOBIOGRAPHY՝ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳՈՎ: ՊԱՏՎԵՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ:

05-12-2017

Jaguar Land Rover ընկերության շքեղ ամենագնացների շարքը համալրվել է Range Rover SVAutobiography մոդելի նորացված տարբերակով: Նոյեմբերի 30-ից ավտոմեքենան հնարավոր կլինի նախապես պատվիրել բոլոր պաշտոնական դիլերական կենտրոններում: Մոդելի մեկնարկային գինը կազմում է 12 542 000 ռուբլի դիզելային SDV8 շարժիչով մոդիֆիկացիայի համար և 13 164 000 ռուբլի բենզինային V8 S/C շարժիչով տարբերակի համար:

Առաջնատար մոդելը համատեղում է հավաքման անգերազանցելի որակն ու առաջադեմ տեխնոլոգիաները, ինչը յուրաքանչյուր ուղևորություն բարձրացնում է շքեղության և հարմարավետության նոր մակարդակի՝ լցնելով այն անհավանական զգացողություններով թե վարորդի, թե ուղևորների համար: 

Երկար անվային բազայով հասանելի Range Rover SVAutobiography-ում ավելացել են նոր ֆունկցիաներ, օրինակ հետևի դռները փակող հատուկ կոճակը, ինչը թույլ է տալիս էլ ավելի հարմարավետ դարձնել ճանապարհորդությունը հետևի նստատեղերի ուղևորների համար:

Range Rover SVAutobiography-ն հասանելի է շարժիչների լայն շարքով, որը ներառում  է լիցքավորվող հիբրիդային ուժային ագրեգատը՝ մինչև 51 կմ միայն էլեկտրական լիցքով անցնելու հնարավորությամբ, ինչպես նաև 565 ձ.ուժ հզորությամբ կատարելագործված V8 մղիչով բենզինային և դիզելային V8 շարժիչները: 

Ներկայացուցչական դասի նոր նստատեղերը շքեղ Range Rover SVAutobiography-ի կարևոր մասն են: Երկար անվային բազայով տարբերակում դրանք ընդլայնում են հետևի շարքի տարածությունը ավելի, քան 1,2 մետրով, իսկ նստատեղերի առաձգական միջնաշերտերն ապահովում են անհավանական հարմարավետություն: 40 աստիճանով ծալվող բազկաթոռները սարքավորված են մերսման ծրագրերով, այդ թվում «տաք քարեր» (Hot Stone) ռեժիմով, արմնկակալներով և ոտքերի համար նախատեսված տաքացվող հենակներով: Բացի այդ նստատեղերն առանձնանում են 22 ուղղությամբ էլեկտրական կարգավորման հնարավորությամբ: 

Գները չեն ներառում սպասարկման փաթեթի արժեքը:

Range Rover SVAutobiography-ի հիբրիդային տարբերակը ներկայացված չէ ՌԴ շուկայում: Ռուսաստանում հասանելի կլինեն միայն բենզինային և դիզելային V8 շարժիչները: 

Նոր ֆիքսված  կենտրոնական բարձակը գրավում է սրահի հետնամասի ողջ երկարությունը և թույլ է տալիս ուղևորերին բացել հետևի դռները ձեռքի տակ հարմարավետ տեղադրված մեկ կոճակի օգնությամբ:

Ծալվող և էլեկտրակառավարվող սեղանիկները, հետևի ուղևորների ժամանցային համակարգի էկրանները, ինչպես նաև համացանցին 4G Wi-Fi կետի միջոցով միանալու հնարավորությունը դարձնում են Range Rover SVAutobiography-ն կատարյալ վայր հանգստի և աշխատանքի համար: Հետևի բազկաթոռների միջև գտնվող տարողունակ մինի-բարը կարող է սառեցնել ջրի կամ գինու մի քանի շիշ: Հետևի աջ բազկաթոռը կարող է ծալվել, ինչը թույլ է տալիս բեռնախցիկում տեղավորել երկար և մեծածավալ իրեր: Առաջին անգամ հասանելի է նաև բեռնավորման բաժանմունքի դուրս քաշվող հատակի օպցիան՝ էլեկտրակառավարման ֆունկցիայով և շպոնային լրամշակմամբ: 

Ուշադրությունը մանրուքների նկատմամբ և ուղևորներին առաջնակարգ հարմարավետություն պարգևելու ձգտումը նոր մակարդակի են հասցնում Range Rover SVAutobiography-ն:  Օրինակ՝ հետևի կենտրոնական բարձակի վրա տեղադրվել է Zenith էքսկլյուզիվ ժամացույցը: Դրա կերպարը ոգեշնչված է Elite 6150 ժամացույցի մոդելով և ոճականորեն տարածվում է նաև ինտերիերի այլ տարրերի վրա. շարժիչի գործարկման կոճակը, փոխանցումների փոխարկման լծակը և ոտնակներն ունեն միևնույն եզրակավորումը:

Jaguar Land Rover-ի էլեգանտ և ինտուիտիվ հասկանալի Touch Pro Duo մուլտիմեդիա համակարգն ունի բարձր տվայնության երկու սենսորային էկրան, որոնք հիանալի գործիք են դառնում ավտոմեքենայի բոլոր ֆունկցիաները կառավարելու համար:  Տեղեկատվությունը կարելի է ձեռքի մեկ շարժումով տեղափոխել մեկ էկրանից մյուսը: 

Ջերի ՄքԳովերն (Gerry McGovern), Land Rover-ի դիզայնի գծով տնօրեն. «Մենք շարունակում ենք կատարելագործել մեր առաջատար Range Rover-ը: Նորացված SVAutobiography մոդելը՝ բացառապես բրիտանական առանձնահատկությունների համադրությամբ, դարձնում է Range Rover-ը շքեղության և հարմարավետության մարմնավորում»:

Range Rover SVAutobiography-ի էքսկլյուզիվ տարբերակը կարտադրվի բրիտանական Որիքշիրի SVO կենտրոնում, իսկ դրա պաշտոնական նորամուտը տեղի կունենա Լոս-Անջելեսի Միջազգային ավտոսրահում 2017 թ նոյեմբերի 29-ին, որտեղ կցուցադրվեն նաև անցողունակ Discovery SVX-ը, հզոր Range Rover Sport SVR-ը և դինամիկ SVAutobiography Dynamic-ը:

Ջոն Էդվարդս (John Edwards), Jaguar Land Rover Special Operations ստորաբաժանման կառավարիչ տնօրեն. «SVAutobiography բեյջը զարդարում է մեր ամենաշքեղ ավտոմեքենաները, իսկ SVR և SVX տառերով մենք նշում ենք առավել հզոր և անցողունակ մոդիֆիկացիաները: Նորացված Range Rover SVAutobiography-ն ցուցադրում է մեր շքեղ ամենագնացների ընտանիքի զարգացման նոր մակարդակը»:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.