ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

Land Rover ապրանքանշանի 70-ամյակը:

10-01-2018

 

2018 թ Land Rover ապրանքանշանը կնշի իր 70-ամյակը մի շարք միջոցառումներով և հանդիսավոր իրադարձություններով, որոնցից առաջինը կդառնա 1948թ Ամստերդամի ավտոսրահում ցուցադրած և ընկերության պատմության հիմքը դրած երեք նախավաճառքային Land Rover-ներից մեկի վերականգնումը: Հենց այս ավտոմեքենան աշխարհին ներկայացրեց թափքի այն ձևը, որը հետագայում դարձավ Land Rover ապրանքանշանի անբաժանելի և առավել ճանաչելի գիծը: 

Շատ տարիներ այս մոդելի գտնվելու վայրը անհյատ էր մնում: Ամստերդամում ներկայացված ավտոմեքենան վերջին անգամ ցուցադրվել էր 1960-ականներին, իսկ 20 տարի անց գնվել էր որպես ռեստավրացիոն նախագիծ: Ցավոք սրտի, այն այդպես էլ մնած անավարտ: Ավտոմեքենան պատահականորեն գտել էին դրա հավաքման վայրից՝ Սոլիհալի գործարանից մի քանի մղոն այն կողմ: Jaguar Land Rover Classic ստորաբաժանման փորձագետները մի քանի ամիս անցկացրին ընկերության արխիվներում, որեպսզի բացահայտեն գնորդի անձը և ապացուցեն գտնված ավտոմեքենայի ծագումը:

Land Rover Series I Reborn թիմը, որն օգնում է հաճախորդներին ձեռք բերել Land Rover-ի պատմության մի մասնիկը՝ I սերիայի մանրակրկիտորեն վերականգնված մոդելի տեսքով, այժմ հանձն կառնի իր գոյության պատմության մեջ ամենաբարդ նախագծերից մեկի իրականացումը: Մեկ տարվա ընթացքում նրանք ոչ միայն պետք է պահպանեն և վերականգնեն այս առասպելական նախատիպը, այլև պետք է թույլ տան դրան կրկին երթևեկել ճանապարհներով:

Jaguar Land Rover Classic ստորաբաժանման թիմը կմասնակցի այս նախագծին, որպեսզի օգնի վերագործարկել ավտոմեքենան և սարքավորի այն մի շարք հատուկ օպցիաներով, այդ թվում թափքի ավելի հաստ ալյումինե պանելներով, ցինկապատ շասսիով և բեռնախցիկի հանովի մասերով: Մասնագետները նույնիսկ կպահպանեն ավտոմեքենայի տարրերի վրա առաջացած բրոնզափառը, ինչպես նաև օրիգինալ Light Green գույնի ներկածածկը, որը կիրառվել էր 1948 թ: 

Այս անգին պատմական ցուցանմուշի նախկին սեփականատերերը հրավիրվել էին Jaguar Land Rover Classic կենտրոն, որպեսզի սեփական աչքերով ծանոթանան ավտոմեքենայի վերականգնման գործընթացին: 

Այս եզակի նախագիծը առնչվում է Land Rover ապրանքանշանի ամենավաղ շրջանի պատմությանը: Այն կդառնա առաջինը բրենդի անցյալին,  ներկային և ապագային նվիրված հատուկ միջոցառումների շարքում, որոնք նախատեսված են ողջ 2018 թ ընթացքում: Հետևեք Land Rover-ի պատմությանը Instagram սոցիալական ցանցում՝ @LandRoverRu:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.