ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՆՈՐ RANGE ROVER ԵՎ RANGE ROVER SPORT ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԵՎ 16-ԻՆ ԾԱՆՈԹԱՑԵ՛Ք ԱՌԱՋԻՆԸ

05-03-2018

Հրավիրում ենք Ձեզ մարտի 15-ին և 16-ին Աճառյան 42 հասցեում գործող «Ֆորա Պրեմիում» ընկերության ավտոսրահ՝ առաջինը ծանոթանալու նոր Range Rover և Range Rover Sport ավտոմեքենաներին:

Land Rover-ի ֆլագման Range Rover արտաճանապարհայինը անգերազանցելի շքեղության, լայն հնարավորությունների և տպավորիչ դիզայնի մարմնացում է:

Range Rover Sport-ը բրենդի ողջ պատմության մեջ ամենադինամիկ արտաճանապարհայինն է: Սպորտային դիզայն ու հզոր, ռելիեֆային թափք. այն միշտ գրավում է համընդհանուր ուշադրությունը:

Այս ավտոմեքենաների հատկանիշները հասել են աննախադեպ մակարդակի: Նոր Range Rover-ը թույլ կտա վայելել նրբագեղ հարմարավետության մթնոլորտը և ճանապարհորդել «առաջին դասով», իսկ նախկինից էլ ավելի գրավիչ Range Rover Sport-ը կցուցադրի սպորտային բնավորություն, աննկարագրելի դինամիկա և ներդաշնակորեն ինտեգրված տեխնոլոգիաներ: Սրանք անթերի ավտոմեքենաներ են ցանկացած իրավիճակի և ճանապարհային պայմանների համար:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.