ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

2019 Թ ՄՈԴԵԼԱՅԻՆ ՏԱՐՎԱ RANGE ROVER VELAR՝ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆՈՐԱՑՎԱԾ ՇԱՐՔ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

22-05-2018

Jaguar Land Rover ընկերությունը ներկայացնում է մի շարք թարմացումներ բազում միջազգային մրցանակների արժանացած Range Rover Velar-ի 2019 թ մոդելային տարվա ավտոմեքենայի համար: Մոդելը ստացել է շարժիչների ընդլայնված տեսականի, անվտանգության ինտելեկտուալ տեխնոլոգիաներ և լրացուցիչ մի շարք ֆունկցիաներ:

World Car Awards վերջին մրցանակաբաշխության ժամանակ շքեղ SUV-ն նվաճեց «Տարվա լավագույն ավտոմոբիլային դիզայն» անվանակարգի գլխավոր մրցանակը:

Թարմացումների արդյունքում Velar-ը ստացել է երկու նոր շարժիչ, ինչը մեծացնում է հաճախորդների ընտրության ազատությունը:  Մասնավորապես, D275 տարբերակը սարքավորվում է 275 ձ.ուժ հզորությամբ դիզելային 3,0-լիտրանոց շարժիչով, որն ապահովում է 625 Նմ ոլորող մոմենտ, իսկ P340  տարբերակի համար առաջարկվում է մղիչով բենզինային 3,0-լիտրանոց V6 շարժիչ՝ 340 ձ.ուժ հզորությամբ և 450 Նմ ոլորող մոմենտով:

Ֆինբար ՄքՖոլ (Finbar McFall), մարքեթինգի գծով  Jaguar Land Rover-ի գլոբալ տնօրեն. «Մենք էլ ավելի մեծ ընտրություն ենք տրամադրել Range Rover Velar-ի գնորդներին՝ առաջարկելով նոր բենզինային և դիզելային շարժիչներ, ինչպես նաև անվտանգության առաջադեմ տեխնոլոգիաների ընդլայնված փաթեթ: Այժմ, ավելի քան երբևէ, հեշտ է գտնել հենց ձեր պահանջներին համապատասխանող կատարյալ Range Rover Velar-ը»:

2019 թ մոդելային տարվա  Velar-ի գնորդները լայն հնարավորություն են ստացել անհատականացնելու իրենց ավտոմեքենաները: Այսպես, օրինակ, նստատղերի լրամշակումը պրեմիում կարգի Kvadrat գործվածքով հասանելի կդառնա մոդիֆիկացիաների մեծամասնության համար:

Ակտիվ անվտանգության արդեն իսկ գոյություն ունեցող համակարգերին միացել է նաև ղեկային կառավարմանն օժանդակող ֆունկցիայով ադապտիվ քրուիզ-կոնտրոլը, որն աշխատում է արագությունների 0-ից 180 կմ/ժ տիրույթում և օգտվում է երթևեկության շարքի պահպանման և առջևից ընթացող ավտոմեքենայից սահմանված տարածության պահպանման ֆունկցիաներով ներկայիս ադապտիվ քրուիզ-կոնտրոլի հնարավորություններից:

Ադապտիվ քրուիզ-կոնտրոլը ստացել է նաև Stop & Go ֆունկցիան, որը թույլ է տալիս սահուն կանգնեցնել ավտոմեքենան և կրկին վերսկսել շարժումը՝ ոտնակին թեթև հպումով համակարգը ակտիվացնելուց հետո:

Բարձր արագությունների ժամանակ վթարային արգելակման համակարգը, որն աշխատում է ռադարի բազայով, բարելավում է ավտոմեքենայի արձագանքը բախման հնարավորությանը: Այն աշխատում է արագությունների 0-ից 160 կմ/ժ տիրույթում: Եթե համակարգը հայտնաբերում է անխուսափելի վթարի վտանգ, այն նախազգուշացնում է վարորդին կամ ինքնուրույն կերպով ակտիվացնում է արգելակային համակարգը:

Նորացված Velar-ը սարքավորվում է նաև հետևի տեսախցիկով, կայանման առջևի և հետևի ցուցիչներով, վարորդի հոգնածության աստիճանի մոնիթորինգի համակարգով, վթարային արգելակման համակարգով և ավտոմեքենան երթևեկության շարքում պահպանման համակարգով, որոնք այսուհետ տեղադրվում են բազային տարբերակում:  

Adaptive Dynamics համակարգը որպես օպցիա այսուհետ հասանելի մի շարք մոդիֆիկացիաների համար: Այն հետևում է անիվների շարժումին վայրկյանում 500 անգամ հաճախականությամբ, իսկ թափքի տատանումներին՝ վայրկյանում 100 անգամ հաճախականությամբ, ինչը թույլ է տալիս կարգավորել մեղմումը ավտոմեքենայի բոլոր չորս անկյուններում միաժամանակ: Այդպիսով կախոցի կոշտությունն օպտիմալ կերպով հարմարաեցվում է երթևեկության բոլոր պայմանաներին՝ նպաստելով հարմարավետությանն ու կառավարելիությանը: Արտաճանապարհային պայմանների համար նախատեսված է չափաբերման հատուկ ռեժիմ:

Բազային տարբերալում Velar-ը սարքավորվում է պարուրաձև զսպանակներով, իսկ որպես օպցիա կարելի է ընտրել պնևմատիկ կախոցը, որն առաջարկվում է բոլոր V6 շարժիչների, ինչպես նաև 240 ձ.ուժ հզորությամբ դիզելային և 300 ձ.ուժ հզորությամբ բենզինային քառագլան ագրեգատների հետ միասին: Համակարգն ապահավում է իսկապես տպավորիչ հարմարավետություն և զգալիորեն նպաստում է ավտոմեքենայի անցողունակության բարելավմանը:

Velar-ի վարորդների առավելագույն վստահությունն ապահովելու համար նորացված ավտոմեքենան ստացել է ավելի մեծ՝ 82 լ ծավալով վառելիքի բաք (նախկին տարբերակի 63-լիտրանոցի փոխարեն): Նորամուծությունը հասանելի է 380 ձ.ուժ հզորությամբ և նոր 3,0-լիտրանոց 340 ձ.ուժ հզորությամբ V6 մղիչով շարժիչներով, ինչպես նաև 2,0-լիտրանոց Ingenium շարժիչով մոդիֆիկացիաների համար:

*Ռուսական շուկայում հնարավոր է պատվիրել 2018 թ. օգոստոսից:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.