ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

JAGUAR LAND ROVER ROAD SHOW

15-08-2018

Ուրախությամբ  հայտնում ենք Ձեզ, որ սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանում արդեն երկրորդ  անգամ կանցկացվի  JAGUAR LAND ROVER ROAD SHOW    խելահեղ միջոցառումը: Այդ վառ իրադարձությունը իսկական տոն կդառնա ավտոմեքենավարների համար և յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն կտա անհատապես ծանոթանալու լեգենդար բրիտանական բրենդի նորագույն մոդելների հետ:

Անկրկնելի թեստ-դրայվերը կանցնեն Jaguar Land Rover Experience մոսկովյան կենտրոնի առաջատար հրահանգիչների վերահսկողության ներքո: Նրանք կօգնեն վարորդներին փորձարկել այս ավտոմեքենաների հնարավորությունների ողջ արսենալը: Թեստ- դրայվը կանցկացվի հատուկ արտաճանապարհային «Տերապոդ» մարզասարքերի վրա, որոնք կրկնօրինակում են բարդ ճանապարհը և հնարավություն են տալիս ցուցադրելու Land Rover ավտոմեքենաների հիանալի դինամիկ հատկությունները:

Թեստ-դրայվերին կարող են մասնակցել 22 տարին լրացած և նվազագույնը երկու տարվա վարորդական փորձով մեր հյուրերը: Մյուսները կարող են փորձարկել ավտոմեքենան ուղևորի կարգավիճակով:

JAGUAR LAND ROVER ROAD SHOW–ը կհետաքրքրի բոլորին. չեն ձանձրանա նույնիսկ այս տոնի ամենափոքր մասնակիցները:
Երեխաներին սպասվում է հետաքրքրաշարժ թեստ-դրայվ Jaguar Land Rover ֆիրմային էլեկտրոմեքենաներով և մի շարք այլ անակնկալներ:

Միջոցառման անցկացման վայրը՝ Աճառյան 42, «Ֆորա Պրեմիում»-ի ավտոսրահ:
Մասնակիցների ռեգիստրացիան սկսվում է 09:40-ին և ավարտվում է 19:00-ին:
Թողնել գրանցման հայտ:

Լրացուցիչ ինֆորմացիա կարելի է ստանալ 010 282103 հեռախոսահամարով:
Մինչ հանդիպում:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.