ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

Ինքնավար Range Rover Sport-ը փորձարկվեց Քովենթրիի մայրուղում

10-10-2018

 

Ինքնավար Range Rover Sport-ն առաջին անգամ հաղթահարեց Մեծ Բրիտանիայի ամենաբարդ ճանապարհներից մեկը: Ինքնավար ամենագնացի նախատիպը  հաղթահարեց  Coventry Ring Road օղակաձև մայրուղու ամբողջ շրջանը՝ հաջողությամբ վերադասավորվելով շարքից շարք և ոչ մի անգամ չխախտելով երթևեկության կանոններն ու սահմանված 65 կմ/ժ արագությունը:

Փորձարկումն իրականացվել է UK Autodrive նախագծի շրջանակներում, որը երեք տարվա ուսումնասիրություններից հետո կավարտվի այս ամսվա վերջին: Մինչև Քովենթրիում ու Միլթոն-Քինսում փորձարարական ծրագրի մեկնարկը Jaguar Land Rover-ի ինժեներները ավարտեցին առաջադեմ ինքավար տեխնոլոգիայի թեստավորումը հատուկ փակ մայրուղիներում: 

Range Rover Sport-ը, որն ընտրվել էր փորձարկման համար իր դինամիկայի և մի շարք խելացի ֆունկցիաների համար, ինչպիսին է, օրինակ, ադապտիվ քրուիզ-կոնտրոլը, համալրվել էր նավիգացիոն համակարգի լրացուցիչ ցուցիչներով, ինչպես նաև RADAR և LIDAR տեխնոլոգիաներով: Այս լրամշակումների  և UK Autodrive-ի հետազոտությունների արդյունքների շնորհիվ ավտոմեքենան կարողացավ ինքնուրույն տեղաշարժվել օղակաձև տրանսպորտային հանգույցներում, արձագանքել լուսացույցի ազդանշաններին, ինչպես նաև ճանաչել հետիոտներին, հեծանվորդներին և ճանապարհին գտնվող այլ տրանսպորտային միջոցները: Բացի այդ, ավտոմեքենան ունակ է ինքնուրույն կատարել կայանումը: 

Մարկ Քանդ (Mark Cund), ինքնավար տրանսպորտի ոլորտում ուսումնասիրությունների գծով Jaguar Land Rover-ի տնօրեն.«Coventry Ring Road մայրուղին հայտնի է իր բարդ կառուցվածքով, ինչը ստեղծում է ծանր տրանսպորտային պայմաններ, մանավանդ պիկ ժամերին: 

Ինքնավար ավտոմեքենայի ուղևորները չեն ենթարկվում այն աստիճանի լարվածությանն ո հոգնածությանը, ինչը զգում են ավանդական փոխադրամիջոցի վարորդները: Ահա թե ինչու ինքնավար մեքենան կարող է նույնիսկ ամենասթրեսային ուղևորությունը դարձնել կատարելապես հարմարավետ:»

UK Autodrive ծրագրի շրջանակներում Jaguar Land Rover-ի ինժեներները մշակել են նաև մի շարք ցանցային տեխնոլոգիաներ: Հատուկ համակարգը, որը մեծացնում է անվտանգության մակարդակն ու միևնույն ժամանակ նվազեցնում վնասակար արտանետումերի ծավալը, օգտվում է համացանցից՝ հաղորդակցվելով այլ տրանսպորտային միջոցների և ճանապարհային բոլոր ենթակառուցվածքների, օրինակ՝ լուսացույցների հետ:  

UK Autodrive նախագիծը նպաստում է Jaguar Land Rover-ի ինքնավար և ցանցային ապագա տեխնոլոգիաների զարգացմանը: Մեծ Բրիտանիայի խոշորագույն ավտոարտադրողի շտաբ-բնակարանը զբաղվում է ինքնավար և կիսաինքնավար տեխնոլոգիաների մշակմամբ՝ հաճախորդներին հնարավորություն տալով ընտրել ավտոմեքենայի ինքնուրույն կառավարումը կամ ինքնավար տեխնոլոգիաներին վստահելը: Ընկերության նպատակն է ադապտացնել ինքնավար տրանսպորտը ճանապարհային և եղանակային զանազան պայմաններին և անհրաժեշտության դեպքում թույլ տալ վարորդին ինքնուրույն կառավարել սեփական ավտոմեքենան:

Jaguar Land Rover-ի մասին

Jaguar Land Rover-ը բրիտանական խոշորագույն ավտոարտադրողն է, որը միավորում է երկու պաշտամունքային ապրանքանշան՝ Jaguar շքեղ սպորտային սեդանները, սպորտքարերն ու SUV մոդելները, և անգերազանցելի Land Rover ամենագնացները:

Ընկերությունում աշխարհով մեկ աշխատում է ավելի քան 44 000 մարդ, իսկ դիլերական կենտրոնների, մատակարարների և տեղական կապալառուների անձնակազմը գերազանցում է 260 000-ը: Jaguar Land Rover-ի հիմնական գործարանները գտնվում են Մեծ Բրիտանիայում, իսկ այլ երկների ներքին պահանջարկը ապահովող լրացուցիչ արտադրական հզորությունները տեղաբաշխված են Չինաստանում, Բրազիլիայում, Ավստրիայում և Սլովակիայում:

Jaguar Land Rover-ի բոլոր աշխատակիցները միավորված են մեկ նպատակով՝ մարդկանց նվիրել այնպիսի զգացողություններ, որոնք կհիշվեն ողջ կյանքի ընթացքում: Ընկերության արտադրանքը վայելում է անմար պահանջարկ ամբողջ աշխարհով մեկ: Այսպես, 2017 թ.-ին աշխարհի 130 երկրում իրացվել է 621 109 Jaguar և Land Rover ավտոմեքենա, ընդ որում, վաճառքների ավելի քան 80%-ը բաժին է ընկել արտասահմանյան շուկաներին: 

Jaguar Land Rover-ն անընդհատ ներդրումներ է իրականացնում սեփական զարգացման մեջ: Այս տարի նոր մոդելների նախագծման և այլ կապիտալ ծախսերի մեջ կատարվող ներդրումները կգերազանցեն 4,5 մլրդ ֆունթ սթերլինգը:

2020 թ-ից ընկերության հաճախորդները հնարավորություն կստանան տեղադրել էլեկտրական շարժիչներ բոլոր նոր մոդելների վրա: Մոտ ժամանակում Jaguar Land Rover-ը նախատեսում է ցուցադրել ընթացիկ մոդելների էլեկտրական և հիբրիդային տարբերակները, ինչպես նաև շարունակել էկոլոգիապես անվտանգ բենզինային և դիզելային շարժիչներով սարքավորվող ավտոմեքենաների թողարկումը:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.