ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ԼՈՆԴՈՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆՈՐ RANGE ROVER EVOQUE-Ը

29-11-2018

 

Նոր Range Rover Evoque: Մոդելի նկարագրություն:  

 

Հեղափոխական բրիտանական SUV: Շքեղ քաղաքային քրոսովերը սահմանում է դիզայնի, անցողունակության և հուսալիության նոր չափորոշիչներ իր սեգմենտում:

 

Ռեդուկցիոնիզմ: Էքստերիերի լակոնիկ դիզայնը հայացքներ է գրավում, իսկ շքեղ ինտերիերը ապահովում է թուլացնող և հարմարավետ մթնոլորտ:

 

Ավելի քիչ վնաս շրջակա միջավայրին: Լրամշակման նրբընտիր էկոլոգիական նյութեր, MHEV փափուկ հիբրիդ, բենզինային և դիզելային Ingenium քառագլան շարժիչներ:

 

Թեթևություն: Նոր թեթև կառուցվածքը նախագծված է ամենախիստ համաշխարհային չափորոշիչների համաձայն:

 

Տարածություն: Ավելի շատ տարածություն հետևի շարքի ուղևորների ոտքերի համար, մանր իրերի համար նախատեսված ավելի մեծ պահոց և ընդարձակ բեռնախցիկ, որը հեշտությամբ տեղավորում է ծալված մանկասայլակ:

 

Տեսանելիություն: Աշխարհում առաջին Ground View տեխնոլոգիայի շնորհիվ կապոտը դառնում է «թափանցիկ», իսկ հետին տեսադաշտի ClearSight հայելին իրենից ներկայացնում է բարձր տվայնության տեսաէկրան, որն ապահովում է ավտոմեքենայի հետևում ընկած տարածության լիամասշտաբ տեսանելիություն վարորդական նստատեղից:

 

Անցունակություն: Նորարարական Terrain Response 2 համակարգը օգնում է վարորդին ինչպես քաղաքային փողոցներում, այդպես էլ լեռնային ճանապարհներին՝ երաշխավորելով, որ ավտոմեքենան կհասնի իր նպատակակետին ցանկացած ճանապարհային պայմաններում:

 

Միշտ կապի մեջ: Apple CarPlay և Android Auto համակարգերը կապ են պահում սմարթֆոնի հետ, 4G WiFi-ռոութերը ապահովում է ինտերնետի լիարժեք հասանելիությունը, իսկ InControl Remote համակարգը թույլ է տալիս մշտապես կապվել ավտոմեքենայի հետ աշխարհի ցանկացած կետից: 

 

Ռուսաստան, Մոսկվա, 22 նոյեմբեր, 2018 թ

 

Նոր սերնդի Range Rover Evoque-ը դարձել է էլ ավելի գրավիչ և տեխնոլոգիապես հարուստ: Այս ավտոմեքենան, որը անհավանական կարողություններ է ցուցադրում թե քաղաքում, թե արտաճանապարհային պայմաններում, լրացնում է Range Rover ընտանիքը և առանձնանում է հիբրիդային շարժիչների լայն տեսականիով:

 

Ռուսական շուկայի համար MHEV-ը հասանելի կլինի միայն 300 ձ.ուժ հզորությամբ 2,0-լիտրանոց շարժիչով:

 

Դառնալով շքեղ կոմպակտ ամենագնացների սեգմենտի առաջնեկ՝ Range Rover Evoque-ը նվաճել է ավելի քան 217 միջազգային մրցանակ, իսկ մոդելի վաճառքների թիվը գերազանցել է 772 096 օրինակը: Նոր Evoque-ը նախորդի ավելի խորը մտածված էվոլյուցիան է: Համատեղելով Range Rover ընտանիքի անգերազանցելի ժառանգությունն ու առաջադեմ տեխնոլոգիաները՝ ավտոմեքենան ամբողջությամբ բավարարում է ժամանակակից սպառողների բոլոր պահանջները:

 

Ֆինբար ՄքՖոլ (Finbar McFall)՝ ապրանքի գծով Jaguar Land Rover-ի գլոբալ տնօրեն. «Ութ տարի առաջ մենք նոր սեգմենտի հիմք դրեցինք ավտոմոբիլային շուկայում, որը ողջ աշխարհով մեկ արժանացավ  սպառողների մեծ ուշադրությանը: Այժմ մենք վերանայել ենք շքեղ կոմպակտ քրոսովերի գաղափարը: Մոդելի ԴՆԹ-ի մեջ ներառած գրավիչ դիզայնի և արտաճանապարհային հնարավորությունների, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ նոր Evoque-ը ամբողջությամբ համապատասխանում է հաճախորդների ժամանակակից պահանջներին և ավանդաբար երաշխավորում է հիանալի անցողունակություն ցանկացած ճանապարհային պայմաններում:»

 

Պահպանելով անսխալաբար ճանաչելի դիզայնը՝ նոր Evoque-ը իրենից ներկայացնում է կուպե ոճի ուրվագծի էվոլոյուցիան, որի առանձնահատկություններից են տանիքի սլացիկ գիծը և թափքի՝ դեպի վեր ձգվող միջնագիծը, որոնք ընդգծում են մոդելի պատկանելիությունը Range Rover ընտանիքին:

 

Մտածված համամասնությունները համատեղվում են հզոր անվակամարների և կողային պանելների հետ, ինչը 21-դյույմանոց անիվների հետ զուգահեռ ստեղծում է մոդելի համարձակ և դինամիկ կերպարը:

 

Գերբարակ մատրիցա-լուսադիոդային լուսարձակներն ու հետևի լապտերները առանձնանում են ավելի նրբագեղ գրաֆիկայով: Դռների դուրս քաշվող բռնակները՝ տեղադրված թափքի հետ նույն հարթությամբ, լրացնում են ավտոմեքենայի ընդհանուր առմամբ զուսպ գեղագիտությունը, իսկ շրջադարձի դինամիկ ցուցիչները հաղորդում են հավելյալ սլացիկություն և վստահություն: R-Dynamic տարբերակի համար հասանելի են հղկված պղնձից պատրաստված տարրեր, որոնք ձևավորում են նոր Range Rover Evoque-ի եզակի արտաքին տեսքը:

 

Ինտերիերի մտածված դիզայնը ներառում է լակոնիկ ու պարզ գծեր և լրամշակման պրեմիում կարգի մանրակրկիտ ընտրված  նյութեր, որոնք միասին ստեղծոմ են շքեղ և միևնույն ժամանակ մինիմալիստական ներքին տարածություն: Որպես կաշեպատման այլընտրանք նոր Evoque-ի համար առաջարկվում է նոր նյութ, որը ստեղծվել է երկրորդական պլաստիկի վերամշակման արդյունքում, այն է՝ Dinamica արհեստական թավշակաշի: Ավտոմեքենայի համար օպցիոնալ եղանակով հասանելի են պաստառապատման Eucalyptus և Ultrafabric տարբերակները, ինչպես նաև Kvadrat կոմբինացված բրդյա գործվածքը: Մոդելը նախագծելիս՝ դիզայներները ձգտել են սրահը դարձնել առավել ներդաշնակ՝ ստեղծելով առավել հարմարավետ մթնոլորտ թե՛ վարորդի, թե՛ ուղևորների համար: Այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսին են նոր ու ավելի արագ ծրագրային ապահովում ստացած Touch Pro Duo համակարգի սենսորային կրկնակի էկրանը, նստատեղերի կարգավորումը 16 հարաչափով և օդի իոնացումը, ձևավորում են ավտոմեքենայի ներքին տարածությունը:

 

Ջերի ՄքԳովերն (Gerry McGovern), Land Rover-ի գլխավոր դիզայներ. « Երբ 2010 թվականին առաջին անգամ ներկայացրինք Range Rover Evoque-ը, այն փոխեց կոմպակտ քրոսովերների շուկան, և նոր մոդելը կոչված է շարունակել այս ավանդույթը: Այս ավտոմեքենան ունի անհրաժեշտ ամենը՝ ուշադրություն գրավելու և մարդկանց հայացքները թեքելու համար»:

 

Evoque-ի գաբարիտները գործնականում չեն փոխվել, սակայն Land Rover-ի նոր Premium Transverse Architecture (PTA) հենահարթակի շնորհիվ ավտոմեքենան կարող է առաջարկել ավելի մեծ ներքին տարածություն: Երկարացված անվային բազան թույլ  է տվել 20 մմ-ով մեծացնել ծնկների տարածությունը և ընդլայնել փոքր իրերի համար նախատեսված բաժանմունքը. այսուհետ ձեռնոցների արկղիկն ու կենտրոնական բարձակը հեշտությամբ տեղավորում են պլանշետներ, ջրի շշեր և այլ առարկաներ: Բեռնավորման բաժանմունքի տարողունակությունը աճել է 10%-ով (591 լիտր)՝ հեշտությամբ տեղավորելով ծալած մանկասայլակ կամ գոլֆի մականների հավաքածու: Ծալելով երկրորդ շարքի նստատեղերը 40:20:40 համամասնությամբ՝ կարելի է բեռնախցիկի ծավալը հասցնել մինչև 1383 լիտրի:

 

Նոր PTA հենահարթակը նախագծվել է էլեկտրական տեխնոլոգիաները ինտեգրելու նպատակով: Արդեն մեկնարկի պահից նոր Range Rover Evoque-ը հասանելի է 48-վոլտանոց MHEV փափուկ հիբրիդի տարբերակով, իսկ նորամուտից մեկ տարի անց հաճախորդները կկարողանան ընտրել PHEV լիցքավորվող հիբրիդային մոդիֆիկացիան: Փափուկ հիբրիդային MHEV սարքավորումը առաջին անգամ է առաջարկվում Land Rover-ի մոդելային շարքում և աշխատում է արգելակման ընթացքում առաջացող էներգիայի ռեկուպերացիայի հաշվին: Այս գործընթացը հնարավոր է դարձել ներկառուցված ստարտեր-գեներատորի շնորհիվ, որը ուղղում է ստացվող էներգիան դեպի հատակի տակ տեղադրված մարտկոցը: Երբ մեքենան շարժվում է մինչև 17 կմ/ժ արագությամբ, շարժիչը կդադարի աշխատել, եթե վարորդը սեղմի արգելակման ոտնակը: Երբ ոտնակը վերադառնում է սկզբանական դիրք, կուտակված էներգիան օգնում է թափառքին և նպաստում վառելիքի ծախսի կրճատմանը: Սա թույլ է տալիս հանգիստ և արդյունավետ հաղթահարել երթուղու առավել ծանրաբեռնված հատվածները:

 

Լիցքավորվող հիբրիդի առավել արդյունավետ տարբերակը (PHEV)3 և եռագլան Ingenium շարժիչը Evoque-ի համար հասանելի կլինեն հաջորդ տարվանից: 

 

Ինչպես և Range Rover ընտանիքի ցանկացած ավտոմեքենա, այս կոմպակտ քրոսովերը առանձնանում է լայն արտաճանապարհային ունակություններով և վարորդին վստահություն ներշնչում ցանկացած եղանակային պայմաններում: Նոր Evoque-ը սարքավորվում է լիաքարշ համակարգով և Driveline Disconnect ֆունկցիայով համալրված՝ երկրորդ սերնդի Active Driveline տեխնոլոգիայով, որն ապահովում է ավելի բարձր մակարդակի արդյունավետություն: Առաջարկվում է նաև  Adaptive Dynamics համակարգը՝ հարմարավետության և կառավարելիության օպտիմալ հավասարակշռությունն ապահովելու նպատակով:  Առաջին անգամ Range Rover-ի վրա կիրառված Terrain Response 2 տեխնոլոգիան ավտոմատ կերպով ճանաչում է մակերևույթի տեսակը և ակտիվացնում է ավտոմեքենայի համապատասխան կարգավորումները: Բացի այդ Evoque-ն այսուհետ ունակ է հաղթահարել մինչև 600 մմ (նախկինում՝ 500 մմ) խորությամբ ջրային խոչընդոտներ:

 

Նոր Range Rover Evoque-ը առաջինն այս սեգմենտում ստացել է հետին տեսադաշտի ClearSight հայելին, որը կարող է ձևափոխվել բարձր տվայնության տեսաէկրանի: Եթե հետևի շարքի ուղևորները կամ մեծածավալ առարկաները փակում են  տեսադաշտը, վարորդը կարող է կոճակի մեկ հպումով հայելու վրա դուրս բերել ավտոմեքենայի հետնամասի վերին հատվածում գտնվող տեսախցիկից ստացվող պատկերը: Էկրանն ապահովում է տեսադաշտի լայն անկյուն՝ մինչև 50 աստիճան, և հիանալի տեսանելիություն ցածր լուսավորության պայմաններում:

 

Ռուսական շուկայի համար MHEV-ը հասանելի կլինի միայն 300 ձ.ուժ հզորությամբ 2,0-լիտրանոց շարժիչով:

 

Ռուսական շուկայում հասանելիության մասին կհաղորդվի ավելի ուշ:

 

Նոր Range Rover Evoque-ը աշխարհում առաջին ավտոմեքենան է, որը սարքավորվում է Ground View տեխնոլոգիայով: Այն բառացիորեն «թափանցիկ» է դարձնում կապոտը՝  թույլ տալով վարորդին տեսնել ավտոմեքենայի առաջնամասի տակի տարածության 180 աստիճան պատկերը՝ այն արտացոլելով վերին սենսորային էկրանի վրա: Այս տեխնոլոգիան առավել օգտակար է բարդ տեղայնքում կայանելիս, բարձր մայթեզրեր կամ արտաճանապարհային հատվածներ հաղթահարելիս: Ground View-ն հանդիսանում է 2014 թ. Land Rover-ի կողմից որպես նախատիպ ներկայացված Transparent Bonnet տեխնոլոգիայի սերիական մարմնավորում:

 

Նիք Ռոջերս (Nick Rogers), Land Rover-ի գլխավոր ինժեներ. «Evoque-ի արտաքինի տակ թաքնված է տեխնոլոգիաների ոլորտի իսկական հեղափոխություն: Մոդելը ստացել է լիովին նոր կառուցվածք, ինչը թույլ է տալիս կիրառել այնպիսի առաջադեմ ինժեներական լուծումներ, ինչպիսին են լիցքավորվող PHEV հիբրիդը և փափուկ MHEV հիբրիդը: Ավտոմեքենայի թափքը ենթարկվել է զգալի փոփոխությունների՝ պահպանելով միայն դռների օրիգինալ ծխնիները: Էականորեն վերամշակվել է նաև շասսին, որն այժմ ավելի հարմարավետ է յուրաքանչյուր ուղևորության ժամանակ:

 

Evoque-ը խելացի ավտոմեքենա է՝ մուլտիմեդիա համակարգի կատարելագործված ծրագրային ապահովմամբ, ինչը երաշխավորում է առավել ինտուիտիվ կառավարում: Բացի այդ ավտոմեքենան սարքավորվում է սմարթֆոնի ինտեգրման համար նախատեսված Apple CarPlay և Android Auto հավելվածներով»:

 

Նոր Evoque-ը առաջին Land Rover-ն է, որը սարքավորվում է Smart Settings տեխնոլոգիայով: Այն կիրառում է արհեստական բանականության առաջադեմ ալգորիթմներ, որոնք թույլ են տալիս վերլուծել վարորդի սովորություններն ու իրեն առավել հարմար կարգավորումները: Evoque-ն ունակ է վերահսկել ղեկանիվի դիրքը, նստատեղի կարգավորումները, կլիմատ-կոնտրոլ համակարգի ռեժիմները, ինչպես նաև հիշել վարորդի երաժշտական նախասիրությունները:

 

Jaguar Land Rover-ը շարունակում է ներդրումներ կատարել՝ ուղղված Մեծ Բրիտանիայի ավտոմոբիլային արդյունաբերության զարգացմանը: Այդ նպատակով ընկերությունը տրամադրել է 1 միլիարդ ֆունթ սթերլինգ, որից 110 միլիոնը ուղղվել է Մերսիսայդ կոմսության Հեյլվուդ քաղաքում գտնվող ձեռանարկության առաջադեմ արտադրական հզորությունների արդիականացմանը:

 

 

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.