ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

«ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐ 

Որքան էլ Ձեր մեքենան կատարյալ չէ, ճանապարհի վրա ոչ ոք ապահովագրված չէ տհաճ անակնկալներից։ Jaguar Land Rover ընկերությունը միշտ հոգ է տանում իր հաճախորդների համար:

ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ ՏԵՂՈՒՄ*

Եթե մեքենայի մարտկոցը լիցքաթափվել է, վնասվել է անվադողը, վերջացել է վառելիքը, միացել են համակարգային ազդանշանները, արգելափակվել են դռները կամ առաջացել են նման խնդիրներ, ապա Դուք կարող եք մեր օպերատորներից ստանալ խորհրդատվություն, թե ինչպես կարելի է ինքնուրույն վերացնել խնդիրը կամ կարող եք սպասել մեր մասնագետներին, ովքեր տեղում կվերացնեն խնդիրը: Տեխնիկական սպասարկման աշխատակիցները Ձեզ միշտ կառաջարկեն թեյ կամ ուտելու ինչ-որ բան: 

ՄԵՔԵՆԱՅԻ ՏԱՐԱՀԱՆՈՒՄ*

Եթե անսարքությունը հնարավոր չէ վերացնել տեղում, ապա մենք կաշխատենք կազմակերպել մեքենայի տարհանումը մինչև մոտակա պաշտոնական դիլերային կենտրոն: Եթե մեքենայի անսարքությունն առաջացել է քաղաքում, որտեղ ներկայացված են պաշտոնական դիլերային մի քանի կենտրոններ, Դուք կարող եք ինքնուրույն ընտրել, թե ուր տարհանվի Ձեր մեքենան: 

Անսարքությունն այն է, երբ մեքենան չի կարող սկսել ընթացքը կամ ինքնուրույն շարունակել այն տեխնիկական թերության, ավտոճանապարհային պատահարի կամ այլ պատճառով: 

Անսարքությունների թվին են պատկանում հետևյալ դեպքերը`

· Մարտկոցի լիցքաթափվելը

· Մեքենայի կառավարման վահանակին համակարգային ազդանշանների միացումը

· Անիվի ծակվելը կամ վնասվելը

· Դռների, բեռնախցիկի կամ կապոտի արգելափակումը

· Վառելիքի բացակայությունը

· Շարժիչը գործի գցելու բանալիի և արգելափակող համակարգերի արգելափակումը 

Եթե անսարքությունը տեղի է ունեցել գիշերային ժամերին, ապա Ձեր մեքենան կտարհանվի դիլերային կենտրոնի կայանատեղի:


Ի դեպ, Ձեզ համար հասանելի է սմարթֆոնների համար նախատեսված հավելվածը, որն ունի մոտակա դիլերային կենտրոնի որոնման գործիքը և հնարավորություն է տալիս կապվելու Jaguar-ի «Օգնություն ճանապարհներին» ծրագրի ներկայացուցիչների հետ: 

ՏԱՔՍԻԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ*

Մեքենայի տարհանման դեպքում ծրագիրը նախատեսում է Ձեզ և Ձեր ուղևորներին տաքսիի տրամադրում դեպքի վայրից մինչև Ձեր տուն կամ Ձեր նշած հասցեով: Գիշերային ժամերին (21:00-ից մինչև 9:00-ն) հետադարձի համար Դուք դարձյալ կարող եք օգտվել տաքսի ծառայությունից` դիլերային կենտրոնից մինչև տուն կամ հյուրանոց հասնելու համար: Տաքսի ծառայության մեկ ուղևորափոխադրումից օգտվելու գումարի սահմանաչափը կազմում է XX ՀՀ դրամ:

ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ*

Եթե Ձեր մեքենան չի կարող շարունակել ընթացքը հեռավոր ուղևորության ժամանակ (ծրագրով նախատեսված տարածքում, սակայն մեքենայի սեփականատիրոջ բնակության վայրից դուրս), և անսարքությունը հնարավոր չէ վերացնել տեղում, ապա մենք կաշխատենք առավելագույնը 5 օրով Ձեզ ու Ձեր ուղևորներին տեղավորել հյուրանոցում: Ծրագիրը հոգում է հյուրանոցի ծախսերը՝ տրամադրելով յուրաքանչյուր անձի համար XX ՀՀ դրամ: 

Եթե Դուք չեք կարող սպասել, կամ տեղի դիլերը 5 օրվա ընթացքում չի կարող վերացնել անսարքությունը, ապա Ձեզ և Ձեր ուղևորներին կտրամադրվեն գնացքի կամ ինքնաթիռի տոմսեր՝ մինչև տուն կամ այն կետը հասնելու համար, ուր Դուք ուղևորվում էիք: Մենք կվճարենք նաև տոմսի արժեքը, երբ Դուք վերադառնաք Ձեր մեքենայի հետևից: Օգնություն ճանապարհներին ծրագրով մեկ անձին տրամադրվող ուղևորության արժեքի սահմանաչափը կազմում է XX ՀՀ դրամ: 

ՄԵՔԵՆԱՅԻ ԱՌԱՔՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ*

Վերանորոգման ավարտից հետո մենք առաջարկում ենք Ձեզ մեքենայի առաքման ծառայություն Ձեր բնակության  հասցեով կամ այն վայր, որտեղ մեքենան դրվել է ավտոքարշակի վրա: 

Դիլերների ամբողջական ցանկը, որոնք մասնակցում են Jaguar-ի «Օգնություն ճանապարհներին»  ծրագրին, կարելի է ստանալ Jaguar Land Rover ընկերության տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարով: Օգնության ծրագրի ծառայության մասնակիցների կողմից դիմումներն ընդունվում են շուրջօրյա:

Ռուսաստան՝ 8-800-200-80-81

Բելառուս՝ 8-820-0071-80-81

Ղազախստան՝ 8-800-200-80-81

Հայաստան՝ +7-495-777-85-36

Միջազգային զանգերի համար՝ +7-495-777-85-36

Ծանոթագրություն. երկրի սահմաններից դուրս գտնվելիս ռոմինգի օգտագործման դեպքում կարող են առաջանալ լրացուցիչ ծախսեր` կախված Ձեր բջջային օպերատորի սակագներից

ԾՐԱԳԻՐԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

  • Ռուսաստան
  • Բելառուս
  • Ղազախստան
  • Ուկրաինա
  • ԵՄ բոլոր երկրներ
  • Թուրքիա
  • Մարոկկո
  • Թունիս

«Օգնություն ճանապարհներին» ծառայության մատուցումը կազմակերպված է «Յագուար Լենդ Ռովեր» ՍՊԸ-ի կողմից։

«Օգնություն ճանապարհներին» ծառայության մատուցումը իրականացվում է «Ավտոըսիստանս» (РАТ) ՓԲԸ-ի կողմից։

*«Օգնություն ճանապարհներին» հավելվածներում  նշված պայմանները և դրույթները և փոխհատուցման սահմանափակումը  ճշտեք   Jaguar Land Rover ընկերության պաշտոնական դիլերներից կամ «Օգնություն ճանապարհներին» ծրագրի հեռախոսահամարով։

Ծրագրի վավերականության ժամկետը բոլոր նոր ավտոմեքենաների համար, որոնք ձեռք են բերվել Jaguar Land Rover-ի Ֆորա Պրեմիում պաշտոնական դիլերից, կազմում է երեք տարի ավտոմեքենան առաջին սեփականատիրոջը հանձնելու պահից։

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.