ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ԵՐԱՇԽԻՔ

 

Land Rover-ի երաշխիքային պարտավորությունները՝ առավելությունների համապարփակ փաթեթ է, որն ապահովում հետվաճառքային սպասարկում ամենաբարձր մակարդակի վրա: Land Rover ընկերությունն ունի սպասարկման կենտրոնների մեծ ցանց՝ տեղակայված աշխարհի բազմաթիվ երկրներում: Երաշխիքով նախատեսվող վերանորոգման աշխատանքները կարող է իրականացնել ցանկացած պաշտոնական դիլեր:

ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՀԵՏԵՎՅԱԼ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Պահեստամասերի և լրացուցիչ սարքավորումների երաշխիք

 

Բացի ավտոմեքենայի երաշխիքից՝ նախատեսվում են երաշխիքային պարտավորություններ նաև պաշտոնական դիլերի մոտից գնված  պահեստամասերի և լրացուցիչ սարքավորումների համար։ Երաշխիքային ժամկետից հետո գնված պահեստամասերի կամ լրացուցիչ սարքավորումների երաշխիքը գործում է 12 ամիս՝ ձեռքբերման օրվանից կամ մինչև այդ պահեստամասի համար սահմանված շահագործման ժամկետը։ Եթե լրացուցիչ սարքավորումը տեղադրվում է Land Rover ընկերության տեխնիկական սպասարկման կենտրոնի կամ դիլերի կողմից 1 ամսվա կամ 1500 կմ վազքի ընթացքում (կախված նրանից, թե որը կլինի ավելի շուտ) առաջին տեխնիկական սպասարկումից հետո, ապա երաշխիքային պարտավորությունները գործում են նույն պայմաններով, ինչպես և ավտոմեքենայի երաշխիքը։


Land Rover-ի ցանկացած պահեստամասի հավաքման արտադրական դեֆեկտի արդյունքում առաջացած վերանորոգումը կամ փոխարինումը կատարվում է անվճար ընկերության ցանկացած տեխնիկական կենտրոնում կամ դիլերի մոտ։ Սակայն, եթե վերանորոգման աշխատանքները իրականացվել են չարտոնագրված տեխնիկական կենտրոնում, ապա ֆինանսական ծախսերը չեն հատուցվում:

Ավտոմեքենայի երաշխիք

 

Երաշխիքի ժամկետը՝ 3 տարի կամ 100 000 կմ (կախված նրանից, թե որը կլինի ավելի շուտ)։ Նյութերի արտադրական դեֆեկտի կամ անորակ հավաքման հետևանքով պահեստամասերի վերանորորգումը կամ փոխարինումը կատարվում է անվճար Land Rover-ի պաշտոնական դիլերի կողմից։ Անվադողերի համար գործում է արտադրողի երաշխիքը, սակայն Դուք իրավասու եք ստանալ օգնություն Land Rover ընկերության տեխնիկական կենտրոնում։ Երաշխիքային վերանորոգման արդյունքում տեղադրված պահեստամասերը վերանորոգվում են կամ փոխարինվում անվճար սկզբնական երաշխիքի մնացած ժամկետը չգերազանցող երաշխիքային ժամկետում։ 

Ներկածածկույթի երաշխիք

 

Երաշխիքի ժամկետը՝ 3 տարի (առանց վազքի սահմանափակման)։ Ներկանյութի արտադրական դեֆեկտի կամ ներկման տեխնոլոգիայի խախտման հետևանքով առաջացած վերանորոգման աշխատանքները կատարվում են անվճար Land Rover-ի պաշտոնական դիլերի կողմից:

Հակակոռոզիոն երաշխիք

 

Երաշխիքի ժամկետը՝ 6 տարի (առանց վազքի սահմանափակման)։ Ավտոմեքենայի թափքի վրա առաջացած ներքին տարանցիկ կոռոզիայի արդյունքում վնասված մասերը վերանորոգվում կամ փոխարինվում են անվճար Land Rover-ի պաշտոնական դիլերի կողմից:

Ավտոմեքենայի, ներկածածկույթի, լրացուցիչ սարքավորման, հակակոռոզիոն պաշտպանության և պահեստամասերի երաշխիքային պարտավորությունները գործում են անկախ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից:

Երաշխիքային ցանկացած վերանորոգում պետք է կատարվի ժամանակին.  անմիջապես դեֆեկտի հայտաբերումից հետո անհրաժեշտ է ավտոմեքենան տանել Land Rover-ի տեխնիկական կենտրոն: Դա նվազեցնում է դեֆեկտի ազդեցությունը ավտոմեքենայի վիճակի վրա և հեշտացնում վերանորոգման աշխատանքները:

Եթե տեխնիկական սպասարկումը ժամանակին և Land Rover ընկերության կողմից սահմանված ինտերվալներին համապատասխան չի կատարվում, ապա տրանսպորտային միջոցի համապատասխան բաղադրամասերի երաշխիքը հայտարարվում է չեղյալ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Ձեզ սպասարկող պաշտոնական դիլերին: Land Rover ընկերության երաշխիքային պարտավորությունների պայմանների մասին հաճախ տրվող հարցերի պատասխանները կարող եք գտնել գրքույկում:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.