ԿԱՐԻԵՐԱՆ JAGUAR LAND ROVER-ՈՒՄ
Հայաստանում Յագուար Լենդ Ռովերի պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերությունը իդեալական աշխատավայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել հաջողակ կարիերա ավտոմոբիլային ոլորտում, դառնալ առաջադեմ, արագ զարգացող և համաշխարհային հռչակ ունեցող ընկերության աշխատակից:
Յագուար Լենդ Ռովերն ունի երկար և վառ իրադարձություններով հագեցած պատմություն: Ընկերությունը հայտնի է իր տեխնոլոգիաներով, նորարարություններով և ավտոմեքենաների եզակի դիզայնով:
Հայաստանում Յագուար Լենդ Ռովերի պաշտոնական դիլերական կենտրոնը բացվել է 2016թ.-ին՝շարունակելով դեռևս 2006թ-ից Հայաստանում գործող Լենդ Ռովերի ներկայացուցիչ «Ֆորա» ընկերության բեղումնավոր աշխատանքը:
Մեր սկզբունքները
Մենք մեր թիմ ենք հրավիրում հմուտ և պրոֆեսիոնալ մասնագետների, ինչպես նաև տաղանդավոր և մոտիվացված երիտասարդների, ում միավորում է Jaguar Land Rover -ի փիլիսոփայությունը հասկանալու և կիսելու ձգտումը:
Հաճախորդների հետ ցանկացած փոխազդեցության ժամանակ մենք հետևում ենք հետևյալ 5 սկզբունքներին՝
Անհատական մոտեցում. մենք ցուցաբերում ենք ճկունություն և ձգտում ենք բավարարել հաճախորդների բոլոր դիմումներն ու արդարացնել իրենց սպասումները:
Թափանցիկություն. մենք ոչինչ չենք թաքցնում և միշտ գործում ենք հաճախորդների շահերից:
Հեշտ փոխազդեցություն. մեր հաճախորդները բարձր են գնահատում իրենց ժամանակը: Ուստի Jaguar Land Rover-ի հետ փոխազդեցությունը նրանց համար պետք է լինի առավելագույնս հարմարավետ և դյուրին:
Ապահովություն. մենք միշտ պետք է կատարենք մեր խոստումները: Միշտ:
Հատուկ վերաբերմունք. մենք ստեղծում ենք անմոռանալի մթնոլորտ և օգնում ենք յուրաքանչյուր հաճախորդի զգալ իրեն յուրահատուկ:
«Ֆորա Պրեմիում» ընկերությունը դա՝
- Իրենց աշխատանքին նվիրված մասնագետների համախմբված թիմ է:
- Մշտական զարգացում և որակավորման բարձրացում՝ թրեյնինգներ և դասընթացներ Jaguar Land Rover ակադեմիայում:
- Հետաքրքիր նախագծերով և վառ իրադարձություններով հագեցած կորպորատիվ կյանք:
- Աշխատավայր, որով կարելի է հպարտանալ:
Միացե՛ք Jaguar Land Rover-ի թիմին: