JAGUAR LAND ROVER EXPERIENCE ՄՈՍԿՎԱ
ԱՌԱՋԻՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Jaguar Land Rover Experience կենտրոնը բացվել է 2015 թ.-ի հոկտեմբերին: Սա ընկերության թերևս ամենամասշտաբային նախագիծն է ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ աշխարհում: Ընկերության պատմության մեջ առաջին անգամ է, որ Jaguar և Land Rover նորարարական աշխարհահռչակ ապրանքանիշերի բոլոր մոդելները հնարավոր կլինի փորձարկել հենց այդ նպատակի համար հատկացված մի ապշեցուցիչ վայրում: Ի վերջո, սա ավելին է, քան պարզապես հատուկ ուղի վարորդական հմտությունները բարելավելու համար: 13 հա տարածության վրա տեղակայված է պոլիգոն՝ 2 կիլոմետր երկարությամբ արագընթաց ուղիով, ասֆալտապատ լայն հրապարակով և ավելի քան 3 հա արտաճանապարհային տարբեր բարդության ուղիներով:
Հատուկ տեսական ուսուցման և ապրանքանիշի հետ առաջին ծանոթության համար հատկացված են ժամանակակից լսարաններ, ինչպես նաև ներկայացված է ընկերության նորարարությունների եզակի ցուցահանդեսը՝ սկսած բարձր տեխնոլոգիաների մոդուլային ալյումինե շասսիներից մինչև նոր սերնդի շարժիչներ, որոնք օգտագործվում են ընկերության նոր ավտոմեքենաների մշակման ժամանակ:
Հաճելի ժամանակ կարելի է անցկացնել գողտրիկ մինի կինոթատրոնում կամ գեղատեսիլ ռեստորանում, իսկ փոքրիկ երկրպագուների համար նախատեսված է մանկական խաղահրապարակ, որտեղ փոքրիկ հյուրերը փորձառու խաղավարի հսկողության տակ կարող են մասնակցել ֆիրմային էլեկտրական մեքենաների թեսթ դրայվին:
Jaguar Land Rover Experience կենտրոն այցելությունը լավագույն միջոցն է բացահայտելու այս պաշտամունքային մեքենաների էությունը և զգալու դրանց բացառիկ ներուժը: Այստեղ Դուք կարող եք վայելել լեգենդար ապրանքանիշերի շուրջ տիրող մթնոլորտը և հմուտ մասնագետների օգնությամբ ձեռք բերել վարորդական հատուկ հմտություններ, որոնք կօգնեն Ձեզ էլ ավելի վստահ զգալ ղեկին:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք թեժ գիծ՝ 8 (800) 77 00 828
Jaguar Land Rover Experience կենտրոնը գտնվում է գեղատեսիլ վայրում՝ Նովորիժսկի մայրուղու 22 կիլոմետրի վրա գտնվող Ագալարով Էսթեյթ քոթեջային բնակավայրի տարածքում: