LAND ROVER
BAR ԹԻՄ
Land Rover ընկերությունը հայտարարում է իր և Ben Ainslie Racing (BAR)
թիմի համագործակցության մասին՝ որպես գլխավոր և նորարարությունների
գծով էքսկլյուզիվ գործընկեր
«Land Rover BAR-ի ողջ թիմը վճռական է տրամադրված վերադարձնել Louis Vuitton-ի Ամերիկայի Գավաթը հայրենիք»:
Սըր Բենջամին Էյնսլի
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2015 թ-ի հուլիսին Land Rover-ը հայտարարեց իր և Ben Ainslie Racing (BAR) թիմի համագործակցության մասին՝ որպես գլխավոր և նորարարությունների գծով էքսկլուզիվ գործընկեր:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Մեր նպատակն է Land Rover BAR թիմի համար ստեղծել առագաստանավ, որը ի վիճակի կլինի հաղթել Louis Vuitton Ամերիկայի Գավաթը, ընդարձակել տեխնոլոգիական սահմանները և ընդլայնել Land Rover-ի հնարավորությունները, ստեղծելով ամուր խթան հետագա զարգացման համար:
ԽՆԴԻՐ
Land Rover BAR թիմը 2017 թ․-ին մասնակցելու է Ամերիկայի Louis Vuitton Գավաթի 35-րդ ռեգատային՝ 166-ամյա պատմության մեջ առաջին անգամ Գավաթը Մեծ Բրիտանիա վերադարձնելու մտադրությամբ։
ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Շվերտերը, որ արագության տակ բարձրացնում են կատամարանը ջրի վրա և սովորական առագաստների փոխարեն թևերը թույլ տվեցին անվանել Ամերիկայի Գավաթի այս առագաստանավը «ռեակտիվ ինքնաթիռ ջրի վրա»։
BAR ԹԻՄԸ

ԲԱԶԱ
LAND ROVER BAR ԹԻՄԻ ՇՏԱԲ-ԲՆԱԿԱՐԱՆԸLand Rover BAR թիմի հիանալի շտաբ-բնակարանը բացվեց 2015 թ․-ի ամռանը նավահանգստի ավազանում՝ Պորտսմուտում։ HGP Architects ընկերության (Պորտսմուտում Spinnaker Tower լեգենդար աշտարակի հեղինակների) կողմից նախագծված նոր մասնաշենքի նպատակն է ոգեշնչել սըռ Բեն Էյնսլիին և նրա թիմը։
ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ՄԱՍԻՆ
ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍՏՈՐՋՐՅԱ ԹԵՎԵՐ
Յուրաքանչյուր կորպուս ունի ձեռքով կառավարվող շվերտ, որը պտտվում է ավելի քանի 90 աստիճանով՝ վերածվելով ստորջրյա թևի: 12 հանգույցից ավել արագության տակ (14 մղոն/ժ) ջուրը (որ հազար անգամ խիտ է օդից) փոխազդում է ստորջրյա թևի վրա և առաջացնում ամբարձիչ ուժ, որը բավարար է 1320 կգ քաշի առագաստանավը անձնակազմով ջրի վրա բարձրացնելու համար: Սրա շնորհիվ չորս անգամ նվազում է դիմադրողականությունը և էականորեն մեծանում առագաստանավի արագությունը:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Առաջատար նախագծային Land Rover խմբերը Գայդոնում, Ուիտլիում և Ուորիկի համալսարանում սահմանեցին իրենց նորարարական գործունեության երեք ուղղություններ՝ առագաստանավի թևերը, կառավարելիությունը և արդյունավետությունը/կայունությունը: Ամերիկայի Գավաթում մասնակցող առագաստանավերը համալրված են ամուր թևերով, ինչը ապահովում է ավելի կատարյալ հիդրոդինամիկա և էականորեն բարելավում է արագությունն ու արդյունավետությունը:
ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Նորարարական թևեր-առագաստները և շվերտերը, որոնք օգնում են բարձրացնել առագաստանավի թափքը ջրի վրա, ղեկավարվում են անձնակազմով հիդրավլիկ՝ առանց թոկասարքի (ամուր պարանների) օգնության: Land Rover-ի մարդ-մեքենայի փոխհամագործակցության ինտերֆեյսի նախագծման փորձի շնորհիվ էներգիայի արտադրողականությունը շարունակում է աճել:
ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
Land Rover-ը օգտագործել է համակարգչային ինքնուսուցման առաջատար տեխնոլոգիաներ (արհեստական ինտելեկտի տարրական ձևերը), որպեսզի օգնի Land Rover BAR թիմին թեստային առագաստանավերի տեխնիկական տվյալների մշակման հարցում Ֆորմուլա 1-ի մակարդակի վրա: Ամերիկայի Գավաթում մասնակցող առագաստանավերի համար չափազանց կարևոր է պահպանել մաքսիմալ կայունություն մեծ արագությունների վրա:
ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
AC4SF | ACC | |
---|---|---|
ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
13,45 մ | 49,2 մ/15 մ |
ԿԱՅՄԻ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ |
21,5 մ | 23,9 մ |
ՔԱՇԸ |
1320 կգ + անձնակազմ | 2400 կգ + անձնակազմ |
ԱՆՁՆԱԿԱԶՄԸ, ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՔՍ. ԹԻՎԸ |
437,5 կգ (անձնակազմի 5 անդամ) | |
ԼԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ |
6,9 մ | 8,5 մ |
ԹԵՎԻ ՄԱԿԵՐԵՍԸ |
83,5 մ2 | 106,5 մ2 |
ԿԼԻՎԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԸ |
30 մ2 | 36 մ2 |
ԱՄԲՈՂՋ ԱՐԱՌԱՍՏԱՄԱԿԵՐԵՍԸ ԸՆԴԴԵՄ ՔԱՄՈՒ |
133 մ2 | 142,5 մ2 |
ԱՄԲՈՂՋ ԱՐԱՌԱՍՏԱՄԱԿԵՐԵՍԸ ՔԱՄՈՒՆ ԸՆԴԱՌԱՋ |
210 մ2 |
AC4SF | ACC | ||
---|---|---|---|
ԾԱԳՄԱՆ ՎԱՅՐԸ |
Մոնոտիպ | Եզակի անձնակազմի համար | |
ՇՎԵՐՏԵՐ |
Մոնոտիպ | Ստորջրյա թևեր | |
ՂԵԿ |
Ղեկալծակ | Կրկնակի ղեկանիվներ | |
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ |
Մեխանիկական | Հիդրավլիկ | |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ |
Մեխանիկական | Հղկման կրկնակի կայաններ | |
ԱՆՈՒՆ |
«Ռիտա» | «Ռիտա» |
LOUIS VUITTON ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԱՎԱԹԸ
LOUIS VUITTON ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԱՎԱԹԸ
ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ամերիկայի Գավաթը, որը սիրով նաև անվանում են Auld Mug («Հին գավաթ») դե ոչ մի անգամ բաժին չի ընկել
բրիտանական թիմին, թեև ռեգատան ծնունդ է առել 1851 թ․-ին անգլիական Ուայթ կղզում։ Land Rover BAR թիմը
2017 թ․-ին Բերմունդյան կղզիներում կմասնակցի Louis Vuitton Ամերիկայի Գավաթի ռեգատայի 35-րդ
Համաշխարհային սերիայում՝ մրցանակը հայրենիք վերադարձնելու մտադրությամբ։
ԻՆՉԻՑ ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎԵՑ
Ամերիկայի Գավաթը միջազգային ամենահին սպորտային մրցանակն է: Առաջին անգամ այն հաղթելու իրավունքի համար պայքարում էին Ուայթ կղզու շուրջ 1851 թ․-ին Թագավորական առագաստանավային նավատորմի կողմից կազմակերպված ռեգատայի մասնակիցները։ Հաղթող ճանաչվեց միակ մասնակիցը ԱՄՆ-ից՝ «Ամերիկա» առագաստանավը, որի պատվին էլ վերանվանվեց մրցանակը։
ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ 166 ՏԱՐԻ ԾՈՎԻ ՎՐԱ
Նյու Յորքի նավասպորտի ներկայացուցիչները միշտ հաղթել են Ամերիկայի Գավաթի համար պայքարում առաջիկա 132 տարիների ընթացքում, մինչև որ 1983 թ.-ին այն չհաղթեց ավստրալիական թիմը: Այժմ Land Rover BAR-ը մտադիր է առաջին անգամ վերադարձնել Auld Mug-ը հայրենիք:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2013 թ․-ին Նոր Զելանդիայի թիմը՝ ռեգատայում հաղթանակի ամենաուժեղ թեկնածուն, հնարավորություն գտավ վերափոխելու իր 72-ֆունտ կատամարանի շվերտերը շրջահոսելի թևերի, որոնք թույլ տվեցին առագաստանավին պարզապես «ճախրել» ջրի վրայով։ Նախկինում նման չափսի առագաստանավերի վրա թևեր չէին կիրառվում։
ԻՍԿԱԿԱՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
2013 թ․-ին, չնայած բոլոր դժվարություններին, կրկին հաղթեց ամերիկյան Oracle Team USA թիմը՝ Բեն Էյնսլիի գլխավորությամբ: Այնուհետև Բենը վերադարձավ Մեծ Բրիտանիա, որպեսզի գլխավորի Land Rover BAR թիմը և իրականացնի բրիտանացիների վաղեմի երազանքը՝ վիճարկելու ամերիկացիների գերազանցությունը ռեգատայում:
ՄՐՑԱՎԱԶՔԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՄԱՍԿԱՏ, ՕՄԱՆ
Օմանի Սուլթանությունն առաջին երկիրն է Մերձավոր Արևելքում, որտեղ կանցկացվեն Ամերիկայի Գավաթի խաղարկության Louis Vuitton Գավաթի Համաշխարհային սերիան։
ՆՅՈՒ ՅՈՐՔ, ԱՄՆ
Ամերիկայի Գավաթը առաջին անգամ 1920 թ․-ից հետո վերադառնում է Նյու Յորք։ Դիմավորեք Louis Vuitton Գավաթի Համաշխարհային սերիային մասնակցող առագաստանավերը Մանհեթենի երկնաբերձ շենքերի ֆոնին։
ՉԻԿԱԳՈ, ԱՄՆ
Չիկագոն կմտնի առագաստանավային սպորտի պատմության մեջ, չէ որ Միչիգան լիճը կդառնա առաջին քաղցրահամ ջրավազանը, որտեղ կանցկացվի Louis Vuitton Գավաթի ռեգատան։
ՊՈՐՏՍՄՈՒՏ, ԱՆԳԼԻԱ
Louis Vuitton Գավաթի Համաշխարհային ընթացիկ սերիայի երկրորդ միջոցարումը կանցկացվի Պորտսմուտում՝ Land Rover BAR թիմի տանը։
ՏՈՒԼՈՆ, ՖՐԱՆՍԻԱ
Louis Vuitton Գավաթի Համաշխարհային սերիայի Ամերիկայի Գավաթի հերթական ռեգատան կանցկացվի Ֆրանսիայի հարավի Տուլով քաղաքի մերձակայքում՝ հսկա նավահանգստում։