LAND ROVER
ԱՊՐԱՆՔԱՆԻՇ
Ավազի վրայի պատկերը դարձավ հզորության,
ուժի և հարմարավետության համաշխարհային չափանիշ։
1947 թ․ Մի մարդ Ուելսի լողափի ավազին նկարում է ավտոմեքենայի ուրվագծեր։ Դա Land Rover ավտոմեքենան է։ Ուժեղ, հզոր, նա փոխում է պատմությունը՝ հաղթահարելով ցանկացած տեղանք և նվաճելով մարդկանց սրտերը ողջ աշխարհով մեկ։
Նորարարությունների տասնամյակը դուրս բերեց մեզ սովորականի սահմաններից: Մենք բացահայտում էինք անհայտը՝ միշտ հիշելով, թե որտեղից ենք սկսել՝ հզորության և վստահության եզակի համադրությունից: Սա է, որ առանձնացնում է Land Rover ապրանքանիշը հպարտորեն կրող յուրաքանչյուր ավտոմեքենա մնացած բոլորից:
ՄԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Ստեղծելով ավտոմեքենա, որ թույլ է տալիս վստահ զգալ ցանկացած իրավիճակում, մենք նպաստեցինք արկածներ փնտրողների նոր սերնդի առաջացմանը։
ՄԵՐ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Տեսեք, թե ինչպես են մեր հմուտ՝ ինչպես ավանդական, այնպես էլ տեխնիկական վարպետները ստեղծում Land Rover ավտոմեքենաներ:
ՄԵՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ
Մեր ռեկորդային արշավները ապացուցում են, որ եթե Դուք ճամփորդում եք դեպի անհայտ վայրեր, Ձեզ անհրաժեշտ է հենց Land Rover։
ՄԵՐ ԱՊԱԳԱՆ
Ուղևորությունները դեպի անհայտ վայրեր միշտ հետաքրքիր են և գրավիչ։ Ապագան՝ նույնպես։ Նորարարությունը միջոց է, որով մենք կերտում ենք մեր ապագայի ճանապարհը:
ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԾՆՈՒՆԴԸ
Մորիս Վիլքսը՝ Land Rover-ի արտադրության առաջին նորարարն էր։ Նրա որդին շարունակեց հոր սկսած գործը։
ՄԵՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
ԼԵԳԵՆԴՆԵՐ, ՈՎՔԵՐ ՎԱՐՈՒՄ
ԵՆ LAND ROVER
Լեգենդներ մեկ գիշերվա մեջ չեն դառնում։ Նրանք հարթում են իրենց ճանապարհը տարիներ։
Հայտնի վարորդներից ոմանք, ովքեր գերադասում են Land Rover-ը, գիտեն այդ մասին սեփական փորձից։
Մենք հպարտ ենք, որ դարձել են նրանց ճանապարհի մի մասը։
ՄԵՐ ԱՊԱԳԱՆ
ՀԱՆԿԱՐԾ ԱՄԵՆ ԻՆՉ ԴԱՌՆՈՒՄ Է ԱԿՆՀԱՅՏ
Դիմավորեք՝ թափանցիկ կապոտ։ Ակնհայտ փորձ՝ նվաճելու տեխնոլոգիաների սիրահարների սրտերը։ Դուք մեզ ամբողջովին տեսնում եք։
ՃԱՆԱՊԱՐՀ ԳՑԵԼ
Կատարելագործված լուսարձակները՝ մակերեսի լազերային տեսածրման հնարավորությամբ, ոչ միայն լուսավորում են ճանապարհը: Դրանք հաշվարկում են օպտիմալ երթուղին և ակտիվացնում են Terrain Response® համակարգը, որպեսզի թույլ տան Ձեզ շրջանցել խոչընդոտները, փոսերը և հաղթահարել ցանկացած տեղանք: ԴԻՏԵԼ ՎԻԴԵՈՆ
ԱՊԱԳԱՅԻ ԿԱՆՉԸ
Հեռակառավարումը դա ընդամենը մի մասն է, թե ինչպես ենք մենք տեսնում ավտոմեքենայի ապագան: Discovery Vision կոնցեպտուալ ավտոմեքենան ցույց է տալիս, որ մեզ համար կարևոր է ավտոմեքենայի ընդհանուր կոնցեպտը, այլ ոչ թե առանձին մասերի:

Ապագայի համար մենք ունենք ամբիցիոզ պլաններ: Բացի այդ, մենք հասկանում ենք, որ մենք աշխատում ենք սահմանափակ ռեսուրսներով աշխարհում: Հետևաբար, մենք հարմարեցնում են մեր բիզնեսը առկա պայմաններին՝ նպաստելով ռեսուրսների վերականգնմանը, որոնք մենք օգտագործում ենք: