ՆՈՐ DISCOVERY
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ
ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ
LAND ROVER-Ի ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԴԻԶԱՅՆ
ԷՔՍՏԵՐԻԵՐ
ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ
ՆՐԲԱՃԱՇԱԿՈՒԹՅՈՒՆ
Արտաքինը, ֆունկցիոնալությունն ու իրականացման կատարելությունը մեկտեղվել են՝
ստեղծելով ներկայիս պահին Land Rover-ի ամենագրավիչ ավտոմեքենաներից մեկը:
Ավտոմեքենայի արտաքին դիզայնը, այն է՝ հաջորդ սերնդի Discovery-ի հեղափոխական
վերամարմնավորումը, հանդիսանում է անգերազանցելի նրբաճաշակության, էլեգանտության
և յուրաքանչյուր մասնիկի մեջ ներդրված վարպետության մարմնացում:
ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ԾԱԼՄԱՆ ԽԵԼԱՑԻ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ՆՍՏԱՏԵՂԵՐ
ՅՈԹ ԼԻԱՉԱՓ ՆՍՏԱՏԵՂ՝
ԾԱԼՄԱՆ ԽԵԼԱՑԻ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ
Նոր Discovery -ի երեք լիաչափ նստատեղերի երեք շարքն ապահովում է հարմարավետության և ունիվերսալության անգերազանցելի մակարդակ: Նստատեղերի ծալման օպցիոնալ խելացի համակարգը թույլ է տալիս ընտրել երկրորդ և երրորդ շարքերի նստատեղերի փոխդասավորվածությունը բեռնավորման բաժանմունքում առկա փոխարկիչների կամ գլխավոր սենսորային էկրանի միջոցով: Գտնվելով ավտոմեքենայի սրահից դուրս՝ Դուք կարող եք կարգավորել նստատեղերի դիրքը հեռավար կերպով Ձեր սմարթֆոնի InControl Remote հավելվածի օգնությամբ:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
ՆՈՐԱՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր Discovery-ն ցուցադրում է հիանալի բնութագրեր և վառելիքի տնտեսման բարձր ցուցանիշներ նորացված բենզինային ու դիզելային շարժիչների շնորհիվ:
ՀԻԱՆԱԼԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՎՐԱ
Նոր Discovery-ն ստեղծվել է վարորդին ոչ միայն հարմարավետություն և վստահություն, այլև վարելուց հաճույք պարգևելու համար: Կայունության դինամիկ վերահսկման համակարգը (DSC) և էլեկտրաուժեղացուցիչով ղեկային կառավարման համակարգը (EPAS) ապահովում են ավտոմեքենայի հիանալի բնութագրերը մայրուղու վրա և դրա բացառիկ կառավարելիությունը:
ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արտաճանապարհային հնարավորությունները, Wade Sensing համակարգի ցուցիչների օգնությամբ հաղթահարվող ջրային խոչընդոտի խորության որոշումը և մի շարք այլ ֆունկցիաները, ինչպիսին են՝ ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response2 համակարգը, թույլ են տալիս նոր Discovery-ին միշտ պատրաստ լինել հորիզոնից այն կողմ սպասվող ցանկացած փորձությունների:
ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ
Տեղեկատվական-ժամանցային InControl Touch նոր համակարգը, որը տեղադրվում է Discovery S մոդելի վրա, համալրված է 80 Վտ հզորությամբ և վեց բարձրախոսով հիանալի Land Rover աուդիոհամակարգով և անհատական սարքերի միացման հնարավորությամբ, ներառյալ՝ երկրորդ շարքի 12Վ լրացուցիչ վարդակը:
ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
Երեք շարքով տեղադրված յոթ լիաչափ նստատեղեր, ճկուն փոխդասավորվածություն ու տաքացման, օդափոխման և մերսման օպցիոնալ ֆունկցիաներ. որքան էլ ռացիոնալ օգտագործեք նոր Discovery-ի սրահը, միշտ լիցքաթափվելու հնարավորություն կունենաք:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Նորագույն տեխնոլոգիաների ներդրումը թույլ է տալիս երաշխավորել հաղորդակցման և ժամանցի լայն հնարավորություններ, ինչպես նաև ապահովում է անհրաժեշտ տեղեկատվության արագ ստացումը: Meridian™ աուդիոհամակարգերի, օրինակ՝ նորարարական InControl Touch Pro համակարգի կամ հետևի շարքի ուղևորների համար նախատեսված ժամանցային լուծումների շնորհիվ ողջ աշխարհը մշտապես հասանելի կլինի Ձեզ:
ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՎԵԼԻ ՄԵԾ
ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՈՏՔԵՐԻ ՀԱՄԱՐ
Նոր Discovery-ի սրահում մեծացված է ոտքերի տարածությունը, ինչի
շնորհիվ ապահովվում է բոլոր ուղևորների հարմարավետությունը, և
նրանք կարող են վայելել ճանապարհորդությունը: Երկրորդ շարքի
ուղևորների համար նախատեսված ոտքերի տարածությունը կազմում
է 954 մմ, իսկ օպցիոնալ երրորդ շարքում՝ 851 մմ: Սրահում
հարմարավետորեն կտեղավորվի մինչև յոթ մեծահասակ ուղևոր:
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՓՈՐՁԱՐԿՎԱԾ Է ԷՔՍՏՐԵՄԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ԿԻՍԱԱՆԱՐՁԱԳԱՆՔ ԽՑԻԿ
Որպեսզի համոզվենք նոր Discovery-ում ձայնի անգերազանցելի որակի հարցում, մենք դրա սրահը ենթարկեցինք զանազան հաճախականությունների և տատանումների ազդեցությանը մեր կիսաանարձագանք խցիկում:
ՔԱՄՈՒ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ
Կլիմայական փորձարկումների մեր խցիկները թույլ են տալիս իմիտացնել քամու այն առավելագույն արագությունը, որին կարող է բախվել նոր Discovery-ն: Միայն կարողությունների սահմանին բոլոր համակարգերը փորձարկելով՝ մենք կարող ենք հասնել դրանց բացարձակ հուսալիությանը:
ԷՔՍՏՐԵՄԱԼ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆԵՐ
Իրական պայմաններում կամ կլիմայական փորձարկումների մեր խցիկներում մենք ենթարկում ենք ավտոմեքենաները -40-ից մինչև 50 °C աստիճանների ազդեցությանը: Ահա թե ինչու նույնիսկ աշխարհի ամենահեռավոր անկյուններում Դուք կարող եք միշտ հանգիստ լինել և վստահել Ձեր ավտոմեքենային:
ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Շվեդական Արյեպլուգի սառցապատ ճանապարհներից մինչև Դուբայի անողոք ավազներ. մեր ավտոմեքենաները հաղթահարում են ցանկացած փորձություն և ցուցադրում են առասպելական արտաճանապարհային պոտենցիալը:
ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ
ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐՃԱՏՈՒՄ
Նոր Discovery-ն միավորում է էկոլոգիական դիզայնն ու նյութերի գրագետ
ընտրությունը: Թափքի ալյումինե կառուցվածքը թույլ է տալիս 9%-ով*
կրճատել CO2 արտանետումների մակարդակը ավտոմեքենայի կենսական
ցիկլի ողջ ընթացքում: Ալյումինի մատակարարման մեր փակ շղթան
երաշխավորում է բարձրորակ ալյումինի ավելցուկների կրկնակի
օգտագործումը թերթավոր դրոշմման ընթացքում:
* Jaguar Land Rover ընկերության տվյալները 2014/15 թ. համար: