DISCOVERY HSE
ԴԻԶԱՅՆԻ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ,
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ
ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱՑՆՈՒՄ ԵՆ
DISCOVERY HSE ՀԱՄԱԼՐՈՒՄԸ:
ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20-ԴՅՈՒՅՄԱՆՈՑ ԹԵԹԵՎԱՁՈՒՅԼ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ STYLE 5011՝ 5 ԿՐԿՆԱԿԻ ՇՅՈՒՂԵՐՈՎ
Լրամշակման Silver տարրերը ավտոմեքենայի արտաքինին հաղորդում են ավելի ոճային և ժամանակակից տեսք:
INCONTROL TOUCH PRO ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՀԱՄԱԿԱՐԳ
InControl Touch Pro համակարգը համատեղում է նոր սերնդի ապարատային և ծրագրային լուծումներ՝ օժտելով նոր Discovery-ն կապի և ժամանցի ամենակայն հնարավորություններով: Գերզգայուն 10-դյույմանոց սենսորային էկրանն ապահովում է մուլտիմեդիա համակարգի և կարգավորումների ինտուիտիվ կառավարում, ինչպես նաև թույլ է տալիս դիտել քարտեզները InControl Touch Pro նավիգացիոն համակարգում:
«ԿՈՒՅՐ» ԳՈՏԻՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ՝ ՀԵՏԸՆԹԱՑ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՁԱԽԻՑ/ԱՋԻՑ ՄՈՏԵՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ
«Կույր» գոտիների վերահսկման համակարգն ակտիվացնում է արտաքին հայելիներից մեկի վրա տեղադրված ազդանշանը, որպեսզի տեղեկացնի Ձեզ, որ «կույր» գոտում գտնվում են կամ դրան արագ մոտենում են այլ տրանսպորտային միջոցներ:
MERIDIANTM ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ
Գերարդյունավետ աուդիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար՝ Meridian ընկերությունը լրացրել է այս համակարգը 10 բարձրախոսով և սաբվուֆերով, որոնք ապահովում են բյուրեղյա մաքրության հնչողություն:
ԲՆԱԿԱՆ ՓԱՅՏՈՎ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐՐԵՐ
Յուրաքանչյուր նոր Discovery-ի ստեղծման ընթացքում կիրառվում են բարձրորակ նյութեր և լրամշակման տարրեր: Պատվիրատուներին հասանելի է գունային լուծումների և լրամշակման նյութերի լայն ընտրություն: Discovery HSE համալրման սրահի լրամշակման համար կիրառվում են բնական փայտից ներդիրներ:
ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ԴՌԱՆ ՆԵՐՔԻՆ ՍՏՈՐԻՆ ՓԵՂԿ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ
Ավտոմեքենան սարքավորված է բեռնավորման բաժանմունքի դռան ներքին ստորին էլեկտրակառավարվող փեղկով: Այն բացելու դեպքում, Դուք կստանաք հարմարավետ նստարան, որը կարելի է օգտագործել զանազան միջոցառումների ժամանակ: Այս փեղկն ապահովում է նաև թափքի որոշ տարրերի պաշտպանություն:
ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Շարժիչ |
Թափառք |
Առավելագույն արագություն կմ/ժ |
Պտտող մոմենտ Նմ |
Քաղաքային ցիկլ լ/100 կմ |
Արտաքաղաքային ցիկլ լ/100 կմ |
Խառը ցիկլ լ/100 կմ |
CO₂ արտանետումներ գ/կմ |
ԴԻԶԵԼԱՅԻՆ Td6 ԱՓ (4WD) 3,0 լիտր ծավալով դիզելային շարժիչ (249 ձ.ուժ) |
8,1 | 209 | 600 | 8,6 | 6,8 | 7,5 | 195 |
ԲԵՆԶԻՆԱՅԻՆ Si4 ՄՂԻՉՈՎ ԱՓ (4WD) 3,0 լիտր ծավալով բենզինային շարժիչ (340 ձ.ուժ) |
7,1 | 215 | 450 | 15,5 | 9,2 | 11,5 | 263 |
* Բոլոր ցուցանիշները մոտավոր են և ենթակա են ճշգրտման:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Նոր Discovery-ում կիրառվում են ժամանակակից
նորարարություններ և առաջադեմ տեխնոլոգաիներ,
որոնք օժտում են ավտոմեքենան էլ ավելի մեծ
արտադրողականությամբ և ընդլայնում դրա
հնարավորությունները՝ թույլ տալով Ձեզ
ամբողջությամբ բացահայտել ավտոմեքենայի
պոտենցիալը:

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Լրացրեք Ձեր նոր Discovery-ն ոճային, պրակտիկ, ամուր և ունիվերսալ աքսեսուարներով, որոնք թույլ են տալիս ընդգծել ավտոմեքենայի անհատականությունը: