DISCOVERY S
ՀԻԱՑՆՈՂ, ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ, ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ:
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ DISCOVERY-Ի ԱՇԽԱՐՀԻՆ:
ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19-ԴՅՈՒՅՄԱՆՈՑ ԹԵԹԵՎԱՁՈՒՅԼ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ STYLE 5021՝ ԿՐԿՆԱԿԻ ՇՅՈՒՂԵՐՈՎ
Եզակի դիզայնով սկավառակներն ընդգծում են ավտոմեքենայի անհատականությունը: Դուք կարող եք ինքնուրույն ընտրել ձևավորման ոճը:
INCONTROL TOUCH ՀԱՄԱԿԱՐԳ
InControl Touch տեղեկտավական ժամանցային համակարգը նոր Discovery-ի կապի, ժամանցի և կառավարման կենտրոնն է: Համակարգը համալրված է 8-դյույմանոց սենսորային էկրանով, որը կարելի է կառավարել ժեստերով, ինչը հեշտացնում է սրահի սարքավորումների կարգավորումը:
ԱՌՋԵՎԻ ՀԱԼՈԳԵՆԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ
Հալոգենային լուսարձակները հանդիսանում են Discovery S համալարման ստանդարտ մաս՝ ապահովելով գնի և որկի հրաշալի հավասարակշռություն:
LAND ROVER ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ
Discovery S մոդելի վրա տեղադրվող InControl Touch նոր տեղեկատվական ժամանցային համակարգը լրացված է հրաշալի Land Rover աուդիոհամակարգով, որն ունի 80 Վտ հզորությամբ 6 բարձրախոս և անհատականն սարքերի միացման հնարավորություն՝ ներառյալ նստատեղերի երկրորդ շարքում առկա 12 Վ հզորությամբ լրացւոցիչ վարդակը:
EBONY ԼՐԱՄՇԱԿՈՒՄ
Դռներին և սարքավորումների վահանակին առկա Ebony լրամշակմամբ տարրերը ներառում են ձեռքով պատրաստված մասեր, որոնք ընդգծում են ժամանակակից ոճն ու թույլ են տալիս անհատականացնել տարածությունը:
ԵՐԿԳՈՏԻ ԿԼԻՄԱՏ ԿՈՆՏՐՈԼ
Անկած դրսում տիրող եղանակից սրահում իդելական ջերամստիճան պահպանելու համար նոր Discovery-ն համալրված է կլիմատ կոնտրոլի գերարդյունավետ համակարգով: Այն ստեղծվել է նախագծման համալիր ծրագրի շրջանակներում և ենթարկվել է խիստ փորձությունների իրական պայմաններում՝ -40-ից մինչև +50 °C ջերամստիճանների տիրույթում:
ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Շարժիչ |
Թափառք |
Առավելագույն արագություն կմ/ժ |
Պտտող մոմենտ Նմ |
Քաղաքային ցիկլ լ/100 կմ |
Արտաքաղաքային ցիկլ լ/100 կմ |
Խառը ցիկլ լ/100 կմ |
CO₂ արտանետումներգ/կմ |
ԴԻԶԵԼԱՅԻՆ Td6 ԱՓ (4WD) 3,0 լիտր ծավալով դիզելային շարժիչ (249 ձ.ուժ) |
8,1 | 209 | 600 | 8,6 | 6,8 | 7,5 | 195 |
ԲԵՆԶԻՆԱՅԻՆ Si4 ՄՂԻՉՈՎ ԱՓ (4WD) 3,0 լիտր ծավալով բենզինային շարժիչ (340 ձ.ուժ) |
7,1 | 215 | 450 | 15,5 | 9,2 | 11,5 | 263 |
* Բոլոր ցուցանիշները մոտավոր են և ենթակա են ճշգրտման:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Նոր Discovery-ում կիրառվում են ժամանակակից նորարարություններ և առաջադեմ տեխնոլոգաիներ, որոնք օժտում են ավտոմեքենան էլ ավելի մեծ արտադրողականությամբ և ընդլայնում դրա հնարավորությունները՝ թույլ տալով Ձեզ ամբողջությամբ բացահայտել ավտոմեքենայի պոտենցիալը:

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Լրացրեք Ձեր նոր Discovery-ն ոճային, պրակտիկ, ամուր և ունիվերսալ աքսեսուարներով, որոնք թույլ են տալիս ընդգծել ավտոմեքենայի անհատականությունը: