DISCOVERY SE
S ՀԱՄԱԼՐՄԱՆ ՎՐԱ ՍՏԵՂԾՎԱԾ DISCOVER SE-Ն
ԼՐԱՑՎԱԾ Է ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ
ՇԱՐՔ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐՈՎ:
ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19-ԴՅՈՒՅՄԱՆՈՑ ԹԵԹԵՎԱՁՈՒՅԼ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ STYLE 5021՝ 5 ԿՐԿՆԱԿԻ ՇՅՈՒՂԵՐՈՎ
Եզակի դիզայնով սկավառակներն ընդգծում են ավտոմեքենայի անհատականությունը: Դուք կարող եք ինքնուրույն ընտրել ձևավորման ոճը:
INCONTROL TOUCH ՀԱՄԱԿԱՐԳ
InControl Touch տեղեկտավական ժամանցային համակարգը նոր Discovery-ի կապի, ժամանցի և կառավարման կենտրոնն է: Համակարգը համալրված է 8-դյույմանոց սենսորային էկրանով, որը կարելի է կառավարել ժեստերով, ինչը հեշտացնում է սրահի բոլոր համակարգերի և սարքավորումների կարգավորումը:
DARK ATLAS ԼՐԱՄՇԱԿՄԱՄԲ ԵՎ NARVIK BLACK ԵԶՐԱՎՈՐՄԱՄԲ ՌԱԴԻԱՏՈՐԻ ՎԱՆԴԱԿԱՃԱՂ
Այս ֆունկցիան էլ ավելի տօավորիչ է դարձնում ավտոմեքենայի արտաքինը՝ ընդգծելով դրա անհատականությունն ու ժամանակակից կերպարը:
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ LAND ROVER ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ
InControl Touch համակարգը ներառում է 250 Վտ հզորությամբ և 10 բարձրախոսով կատարելագործված Land Rover աուդիոհամակարգ և բեռնավորման բաժանմունքի լրացուցիչ USB-միակցիչներ:
GLOSS BLACK ԼՐԱՄՇԱԿՈՒՄ
Լրամշակման հատուկ լուծումների և տարրերի շարքը՝ ներառյալ Gloss Black-ը, թույլ է տալիս անհատականցնել սրահի տարածությունը:
ՀԵՏԻՆ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿ
Հետին տեսադաշտի տեսախցիկից ստացվող և սենսորային էկրանին դուրս բերվող պատկերը զգալիորեն հեշտացնում է կայանումը սահմանափակ տարածության պայմաններում: Դրան նպաստում է նաև էկրանին ավտոմեքենայի արտաքին չափսերի արտացոլումը:
ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Շարժիչ |
Թափառք |
Առավելագույն արագություն կմ/ժ |
Պտտող մոմենտ Նմ |
Քաղաքային ցիկլ լ/100 կմ |
Արտաքաղաքային ցիկլ լ/100 կմ |
Խառը ցիկլ լ/100 կմ |
CO₂ արտանետումներ գ/կմ |
ԴԻԶԵԼԱՅԻՆ Td6 ԱՓ (4WD) 3,0 լիտր ծավալով դիզելային շարժիչ (249 ձ.ուժ) |
8,1 | 209 | 600 | 8,6 | 6,8 | 7,5 | 195 |
ԲԵՆԶԻՆԱՅԻՆ Si4 ՄՂԻՉՈՎ ԱՓ (4WD) 3,0 լիտր ծավալով բենզինային շարժիչ (340 ձ.ուժ) |
7,1 | 215 | 450 | 15,5 | 9,2 | 11,5 | 263 |
* Բոլոր ցուցանիշները մոտավոր են և ենթակա են ճշգրտման:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Նոր Discovery-ում կիրառվում են ժամանակակից
նորարարություններ և առաջադեմ տեխնոլոգաիներ,
որոնք օժտում են ավտոմեքենան էլ ավելի մեծ
արտադրողականությամբ և ընդլայնում դրա
հնարավորությունները՝ թույլ տալով Ձեզ
ամբողջությամբ բացահայտել ավտոմեքենայի պոտենցիալը:

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Լրացրեք Ձեր նոր Discovery-ն ոճային, պրակտիկ, ամուր և ունիվերսալ աքսեսուարներով, որոնք թույլ են տալիս ընդգծել ավտոմեքենայի անհատականությունը: