ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԴԻԶԱՅՆ
Հեշտ վերադասավորվող նստատեղերը, օպցիոնալ երրորդ շարքը և պահոցների մեծ թիվն ավտոմեքենայի սրահը դարձնում են ունիվերսալ և հարմարավետ, իսկ դրա տարածության օգտագործումը՝ ռացիոնալ: Ծալման խելացի ֆունկցիան թույլ է տալիս վերադասավորել նստատեղերի երկրորդ և երրորդ շարքերը բեռնավորման բաժանմունքում առկա փոխարկիչների, հիմնական սենսորային էկրանի կամ էլ հեռակա կարգով սմարթֆոնի օգնությամբ:
ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
Ավտոմոբիլային և մուլտիմեդիա նորագույն տեխնոլոգիաների ներմուծումը թույլ է տալիս երաշխավորել հաղորդակցության և ժամանցի ամենալայն հնարավորությունները, ինչպես նաև անհրաժեշտ տվյալների ստացումը: Meridian™ աուդիոհամակարգերից մեկի կամ նորարարական InControl Touch Pro համակարգի ու վարմանը, կայանմանն ու քարշակմանն օժանդակող ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ ողջ աշխարհը կդառնա հասանելի:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐ ԴԱՍՈՒՄ
Նոր Discovery-ն իրեն հրաշալի է զգում քաղաքում և անթերի է արտաճանապարհային պայմաններում: Այն առանձնանում է քարշակման անգերազանցելի հնարավորություններով, որոնք թույլ են տալիս տեղափոխել մինչև 3500 կգ զանգվածով կցորդներ, իսկ հատուկ ֆունկցիաները կհեշտացնեն քարշակման գործընթացն ու կդարձնեն այն անվտանգ: Land Rover-ի օպտիմալացված երկրաչափությունն ու եզակի տեխնոլոգիաները երաշխավորում են իր դասում լավագույն ընթացքային բնութագրերը թե՛ ճանապարհներին, թե՛ դրանցից դուրս:
ԴԻԶԱՅՆ
ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ
ՊԱՀՈՑԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՌԱՑԻՈՆԱԼ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Դուք հարմարավետ պահոցներ կգտնեք այնտեղ, որտեղ չէիք էլ սպասում դրանք տեսնել, օրինակ՝ SE, HSE և HSE Luxury համալրումների սրահի ձեռնոցների արկղիկը կամ կենտրոնական արմնկակալի հատուկ բաժանմունքը՝ սառեցման օպցիոնալ ֆունկցիայով:
ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ
ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՏԱՐՐԵՐ
Պրեմիում դասի կաշին և գործվածքից լրամշակման տարրերը լրացված են գեղեցիկ կրկնակի դարձակարով և հավասարակշռվում են մետաղից և բնական փայտից պատրաստված մասերով: Դրանց թվում են՝ կենտրոնական բարձակի Gloss Black կամ Brushed Aluminium լրամշակմամբ կողային մոլդինգները, Noble Plated լրամշակմամբ դռների բռնակներն ու փոխանցումների փոխարկիչը:
ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ
ACTIVITY KEY ԹԵՎՆՈՑ
Օպցիոնալ Activity Key թևնոցը թույլ կտա Ձեզ վայելել կյանքը: Ռետինե թևնոցը թույլ կտա Ձեզ վայելել ակտիվ հանգիստը: Այն հարմարավետ է, ամուր և ջրակայուն, այնպես որ կարող եք լողալ կամ զբաղվել առագաստային սպորտով և չմտածել կախազարդի ապահովության մասին:
ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ՆԵՐՔԻՆ ՍՏՈՐԻՆ ՓԵՂԿ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԱԿՈՎ
Լիովին նոր Discovery-ն համալրված է բեռնավորման բաժանմունքի դռան էլեկտրակառավարվող ներքին ստորին փեղկով††: Այն բացելու դեպքում Դուք կստանաք հարմարավետ նստատեղ, որը կարելի է օգտագործել բացօթյա զանազան միջոցառումների ժամանակ: Բացի այդ, այս փեղկն ապահովում է թափքի տարրերի պաշտպանությունը: Այս հարթակը նաև հեշտացնում է բեռնավորման գործընթացն ու պահում է ուղեբեռը բեռնախցիկում:
†† Ստանդարտ ֆունկցիա HSE և HSE Luxury մոդելների համար, օպցիա S և SE համալրումների համար:
ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ԴՌԱՆ ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԱՆՀՊՈՒՄ ԲԱՑՈՒՄ
Բեռնավորման բաժանմունքի դռան սենսորային անհպում բացումը† թույլ է տալիս կառավարել դռան աշխատանքը՝ առանց ավտոմեքենային կամ կախազարդին դիպչելու: Գտնելով կախազարդը՝ ֆունկցիան թույլ է տալիս բացել բեռնախցիկի դուռն ավտոմեքենայի երկու կողմերում տեղադրված հատուկ ցուցիչներից մեկի գործողության գոտում կատարած ոտքի ընդամենը մեկ շարժումով:
†Ստանդարտ ֆունկցիա HSE Luxury մոդելի համար, օպցիա SE և HSE համալրումների համար:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
INCONTROL TOUCH PRO
ՀԱՄԱԿԱՐԳ
Նոր Discovery-ի HSE և HSE Luxury համալրումները սարքավորված են InControl Touch Pro համակարգով, որն ունի 10-դյույմանոց HD էկրան, և որը կապի և ժամանցի հնարավորությունները հասցնում է անգերազանցելի մակարդակի: Համակարգն առանձնանում է լակոնիկ և ժամանակակից դիզայնով, ինչպես նաև ձայնային և տեսանյութերի վերարտադրման բարձրորակ տեխնոլոգիաներով, ներառյալ՝ USB միակցիչներով «Plug and Play» լուծումը, որը թույլ է տալիս պահել ֆիլմեր և երաժշտություն ու միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս լիցքավորել զանազան սարքեր:
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՇԱՐԺԻՉՆԵՐ
Նոր Discovery-ի համար առաջարկվում է ընտրություն դիզելային և բենզինային շարժիչների միջև, որոնցից յուրաքանչյուրը երաշխավորում է բարձր արտադրողականություն և արդյունավետություն: Հասանելի տարբերակների թվում են՝ մեր վերջին նվաճումները՝ բարձր արդյունավետությամբ աչքի ընկնող 3,0 լ ծավալով տուրբոմղմամբ դիզելային և մղիչով 340 ձ.ուժ հզորությամբ Si6 շարժիչը, որն ապահովում է հզորության առավելագույն մատակարարումը:

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Լրացրեք Ձեր նոր Discovery-ն ոճային, պրակտիկ, ամուր և ունիվերսալ աքսեսուարներով, որոնք թույլ են տալիս ընդգծել ավտոմեքենայի անհատականությունը: