ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՐԱՍՏ Է ԱՄԵՆ ԻՆՉԻՆ: ՑԱՆԿԱՑԱԾ ՎԱՅՐՈՒՄ

 

 

 
 
 
 
 
 

Defender-ը կօգնի իրականացնել ամենահամարձակ երազանքները: Ընդլայնե՛ք հորիզոնները: Դու՛րս եկեք սովորականի սահմաններից:

ՑԱՆԿԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԾԿՈՎ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բացահայտե՛ք նոր տարածքներ: Նույնիսկ էքստրեմալ պայմաններում: Անգերազանցելի արտաճանապարհային հնարավորությունները և լիաքարշ համակարգը անկասելի են դարձնում Defender-ը: Թե՛ ճանապարհներին, թե՛ ճանապարհներից դուրս:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱԴԱՊՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ՝ TERRAIN RESPONSE

Յուրացրե՛ք նոր երթուղիներ: Ձեր ոճով: Անհատապես կարգավորեք արտաճանապարհային վարման հարաչափերը՝ ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response կարգավորվող համակարգի օգնությամբ: 

ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

Ուղեմոտքի, վայրէջքի և լայնակի անցունակության տպավորիչ անկյուններ: Առջևի և հետևի կարճացրած ցվիքներ: Defender-ի կառուցվածքը ապահովում է դրա անգերազանցելի ունիվերսալությունը:

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Լիաքարշ համակարգի, երկաստիճան բաշխիչ տուփի, էլեկտրոնային կառավարմամբ ակտիվ դիֆերենցիալի և սովորականից մեծ չափսի անվադողերի տեսականու շնորհիվ Defender-ը դարձել է ամենալայն հնարավորություններով Land Rover ավտոմեքենան: Մակնիշի ողջ պատմության ընթացքում:

 

ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

Հիանալի երկրաչափությունը ապահովում է ավտոմեքենայի անգերազանցելի արտաճանապարհային հնարավորությունները: Ուղեմուտքի անկյունը 38 աստիճան է:1 Լայնակի անցունակության անկյունը հասնում է 31 աստիճանի, իսկ վայրէջքի անկյունը՝ 40 աստիճանի:1

 

ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Վստահության զգացողություն թե՛ կոշտ մակերևույթներին, թե՛ արտաճանապարհային պայմաններում: Վայելեք հարմարավետությունը առջևի և հետևի անկախ կախոցների շնորհիվ: Որպես ընտրություն առաջարկվում է զսպանակային կախոց կամ էլեկտրոնային կառավարմամբ պնևմատիկ կախոց, որն համալրվում է ադապտիվ կառավարման Adaptive Dynamics համակարգով:

1 /

ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ ՍՈՎՈՐԱԿԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ

ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄ

Առանց փոխզիջումների: Դինամիկ բեռնատարողությունը թույլ է տալիս տեղափոխել մինչև 168 կգ բեռներ2: Ընդ որում Defender-ի ստատիկ բեռնատարողությունը կազմում է 300 կգ: Այժմ հեշտությամբ կարող եք գիշերել բնության գրկում, օգտվելով ավտոմեքենայի տանիքին ամրակցվող վրանից: Բացահայտե՛ք ձեր ճանապարհորդությունների նոր հնարավորությունները:

 

ՋՐԱՅԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ

Defender-ը ունակ է վստահորեն հաղթահարել մինչև 900 մմ խորությամբ ջրային խոչընդոտներ:3 Ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response համակարգի «Ջրանցում» ծրագիրն ընտրելիս՝ մեծանում է էլեկտրոնային կառավարմամբ պնևմատիկ կախոցի բարձրությունը: Շրջանածիր տեսադաշտի 3D-տեսախցիկների համակարգը՝ ջրային խոչընդոտների խորության Wade Sensing ցուցիչով, թույլ կտա որոշել ջրային խոչընդոտի խորությունը: 

 

ՔԱՐՇԱԿՈՒՄ

Defender-ը կարող է քարշակել մինչև 3500 կգ զանգվածով կցորդ՝ թույլ տալով լուծել ամենադժվար խնդիրները: Քարշակմանն օժանդակող Tow Assist կատարելագործված համակարգը հեշտացնում է կցորդով հետընթաց շարժումը, մինչ Defender-ը սեփական ուժերով հիանալի հաղթահարում է կողասահումը:

 

ՔԱՐՇԱԿՈՒՄ ԿԱՐԱՊԱԻԿԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Հեռակառավարվող էեկտրական կարապիկը ընդլայնում  քարշակման հնարավորությունները և ընդգծում է ավտոմեքենայի հզորությունը:4 Առավելագույն քարշային ճիգը կազմում է 4536 կգ մինչև 45 մետր տարածության վրա:

1 /

ՁԵՐ DEFENDER-Ը

Պատրաստ է ցանկացած փորձության: Defender-ը ընդգծում է ձեր անհատականությունը:

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

 

ԲԱՐՁՐ ԱՆՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼԻԱՔԱՐՇ ՀԱՄԱԿԱՐԳ (AWD)

Սայթաքուն մակերևույթներով, օրինակ՝ սառույցի կամ ձյան վրայով տեղաշարժվելիս՝ ոլորող մոմենտը բաշխվում է առջևի և հետևի անիվների միջև՝ նպաստելով կայունությանն ու կառավարելիությանը:

ԵՐԿԱՍՏԻՃԱՆ ԲԱՇԽԻՉ ՏՈՒՓ

Ընդգծոմ են Defender-ի հզորությունը: Թափքի լայնակի հեծանի, ղեկանիվի և դռների հատվածների բաց կրող տարրեր՝ գերամուր տեքստուրավորված մանրափոշու ծածկույթով:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ ՊՆԵՎՄԱՏԻԿ ԿԱԽՈՑ

Հասանելի են իջեցման ռեժիմը (կախոցը իջնում է 50 մմ ավելի ցածր իր սովորական բարձրությունից), գերանցունակության ռեժիմը (կախոցը բարձրանում է մինչև 75 մմ) և արտաճանապարհային պայմաններում գերանցունակության կատարելագործված ռեժիմը (կախոցը բարձրանում է ևս 70 մմ):

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ ԱԿՏԻՎ ԴԻՖՖԵՐԵՆՑԻԱԼ

Այս համակարգը լրացուցիչ առավելություններ է տալիս՝ ապահովելով ավելի որակյալ կցորդում մակերևույթի հետ շրջադարձերի ժամանակ կամ արտաճանապարհային պայմաններում: Սա հնարավոր է դառնոմ հետևի սռնիի աջ և ձախ անիվների սահանցումը վերահսկելու շնորհիվ:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱԴԱՊՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ՝ TERRAIN RESPONSE

Ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response համակարգը այժմ առաջարկում է ուժային ագրեգատի, ղեկային կառավարման, դիֆերենցիալի և կայունության վերահսկման համակարգի հարաչափերի անհատական կարգավորման հնարավորություն՝ արտաճանապարհային պայմաններում երթևեկելու համար:

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Վստահություն և լիարժեք վերահսկողություն վարման ցանկացած պայմաններում: Հասանելի են սայթաքուն մակերևույթի վրա մեկնարկի Low Traction Launch հատուկ ռեժիմը, թեք մակերևույթի վրա զառիվեր սահուն մեկնարկի համակարգը և զառիվայր շարժման վերահսկողության համակարգը:

ԿԱԽՈՑԻ ԱԴԱՊՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ  ADAPTIVE DYNAMICS

Այս համակարգը վայրկյանում 500 անգամ հաճախականությամբ կարդում է ավտոմեքենայի շարժմանը և ղեկանիվի պտույտներին առնչվող տվյալները՝ ապահովելով հստակ կառավարումն ու ընթացքի առավելագույն սահունությունը: Այն արձագանքում է վարորդի հրահանգներին և ճանապարհային պայմաններին՝ հնարավորություն տալով հստակ կարգավորել մեղմիչների կոշտությունը արժեքների ողջ տիրույթում:

ԶԱՆԱԶԱՆ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹՆԵՐՈՎ ՑԱԾՐ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ՔՐՈՒԻԶ-ԿՈՆՏՐՈԼ (ATPC)

Սահմանում և պահպանում է մշտական արագութունը արտաճանապարհային բարդ պայմաններում: Զանազան մակերևույթներով ցածր արագությամբ տեղաշարժվելու քրուիզ-կոնտրոլը աշխատում է որպես ցածր արագության քրուիզ-կոնտրոլ՝ 1,8-ից 30 կմ/ժ տիրույթում:

ՈՒԺԱՅԻՆ ԱԳՐԵԳԱՏՆԵՐ

ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՆԵՐ

Defender-ի համար առաջարկվում է նորարարական Ingenium շարժիչների շարքը, որն առանձնանում է վառելիքի ցածր ծախսով: Հասանելի են կատարելագործված բնութագրերով բենզինային և դիզելային տարբերակներ:

«ՓԱՓՈՒԿ ՀԻԲՐԻԴ»

P400  շարժիչը կուտակում և պահպանում է արգելակման ընթացքում սովորաբար վատնվող էներգիան, իսկ հետո վերաբաշխում է այն՝ օգնելով նվազեցնել վառելիքի ծախսն ու CO2 արտանետումները:

ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ

ՏԱՐԲԵՐ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՆՎԱԴՈՂԵՐ

Որպես ստանդարտ մատակարարվող ավելի բարձր անցողունակությամբ անվադողերը թույլ կտան էլ ավելի ընդլայնել Defender-ի հնարավորությունները: Բոլոր եղանակների համար նախատեսված անվադողերը հասանելի են որպես օպցիա:

 

ՍՏԵՂԾԵՔ ՍԵՓԱԿԱՆ DEFENDER-Ը

Գերազանցություն թափքի բոլոր ձևերում, չափսերում և տեսակներում:

ԸՆՏՐԵՔ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

Պնևմատիկ կախոց՝ էլեկտրոնային կառավարմամբ և արտաճանապարհային ռեժիմով: 

Եթե տեղադրված են ավելի բարձր անցողունակությամբ անվադողեր և տանիքի արշավային ճաղավանդակը, տանիքի դինամիկ ծանրաբեռնվածության պայմաններում կարելի է տեղափոխել մինչև 118/168 կգ (90/110) զանգվածով ուղեբեռ: Ստատիկ ծանրաբեռվածության դեպքում տանիքի վրա կարելի է փոխադրել մինչև 300 կգ զանգվածով բեռներ:

Մինչև ջրային խոչընդոտները հաղթահարելը ստուգեք երթուղին և ելքի հատվածները: 

Հասանելի է 2020 թ կեսից: Լրացուցիչ ֆունկցիաներն ու դրանց հասանելիությունը կարող են տարբերվել կախված ավտոմեքենայի համալրումից (մոդիֆիկացիայից և ուժային ագրեգատից): Որոշ ֆունկցիաների համար անհրաժեշտ է լրացուցիչ բաղադրիչների տեղադրում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմեք պաշտոնական դիլերին կամ օգտվեք առցանց-կոնֆիգուրատորից:

Պահպանեք անվտանգության կանոնները՝ ավտոմեքենայի մեջ տեղադրված համակարգերը օգտագործելիս: Վարորդը պետք է անընդհատ վերահսկի ավտոմեքենայի ընթացքը: Որոշ ֆունկցիաներ պահանջում են սահմանված սակագնով համապատասխան SIM-քարտի օգտագործում: Պաշտոնական դիլերի սահմանած նախնական ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ է երկարաձգել բաժանորդագրությունը:

Ապրանքների բերված բնութագրերը, ներառյալ պատկերները, ներկայացված են բացառապես ճանաչողական նպատակներով և կարող են տարբերվել ՌԴ, Ղազախստանի, Բելարուսի և Հայաստանի շուկաներում առաջարկվող իրական տարբերակներից: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել պաշտոնական դիլերներին:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.