ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ԴԻԶԱՅՆ

ՍՏԵՂԾՎԱԾ Է ՆՎԱՃԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

 

 
 
 
 
 
 

Հուսալի, դիմացկուն և անհավանականորեն պրակտիկ Land Rover Defender-ը համադրում է առաջադեմ ինժեներական լուծումներն ու գրավիչ դիզայնը: 

 

 

Ջերի ՄաքԳովերն
Land Rover-ի՝ դիզայնի գծով տնօրեն

ԹԱՓՔԻ ԳԾԵՐ

Բավական է հայացք նետել հզոր և արտահայտիչ ուրվագծին, որպեսզի պարզ դառնա՝ այս ավտոմեքենան բացառիկ է: Առջևի և հետևի կարճ ցվիքները նպաստում են անցողունակության ցուցանիշների բարելավմանը:

ԱՌՋԵՎԻ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Արտահայտիչ լուսարձակները թույլ են տալիս ճանաչել Defender-ը առաջին հայացքից: 

 

ՏԱՆԻՔԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ

Ավտոմեքենան սարքավորվում է այս մոդելին պատմականորեն բնորոշ՝ տանիքի լրացուցիչ պատուհաններով, որոնք ընդգծում են ավտոմեքենայի եզակիությունը և լցնում են սրահը բնական լույսով:

ԷՔՍՏԵՐԻԵՐ

 

DEFENDER 90

 

DEFENDER 110

 ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Էքստերիերի յուրաքանչյուր տարր անհավանականորեն գրավիչ է: Սկսած լուսարձակներից, մինչև տանիքի գիծն ու բեռնախցիկի՝ դեպի կողք բացվող դուռը: 

1 /

ԻՆՏԵՐԻԵՐ 

Ավտոմեքենայի ինտերիերը անհավանականորեն ունիվերսալ է:  Defender-ի սրահը հեշտ է հարմարեցնել ցանկացած կարիքների համար: 

 

DEFENDER 90

 

DEFENDER 110

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Defender-ի վարորդի հրամանատարական նստելադիրքը հիանալի տեսադաշտ է ապահովում: Ինտերիերի յուրաքանչյուր տարր մանրակրկիտ մտածված է:

1 /

ՁԵՐ DEFENDER-Ը

Պատրաստ ցանկացած փորձության: Defender-ը ընդգծում է Ձեր անհատականությունը:

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

 

ՓՈՓՈԽՎԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍՐԱՀԻ ՄԻՋԱՆՑՔ

Defender-ի եզակի կառուցվածքը ենթադրում է սրահում միջանցքի առկայություն: Այսպիսի լուծումը թույլ է տալիս ուղևորներին տեղաշարժվել առաջին և երկրորդ շարքերի միջև և ապահովում է լրացուցիչ տեղ պահոցի համար:

ԱՌՋԵՎԻ ԲԱՑՎՈՂ ՆՍՏԱՏԵՂ

Առջևի բացվող նստատեղը անհրաժեշտության դեպքում լրացուցիչ նստելատեղ կապահովի առաջին շարքում: Երբ նստատեղը չի օգտագործվում, այն կարելի է ծալել և օգտագործել որպես արմնկակալ՝ երկու բաժակակալներով:

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՐՁԱԿ՝ ՀՈՎԱՑՎՈՂ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՎ

Defender-ի նստատեղերի փոխդասավորվածությունը թույլ է տալիս տեղադրել հովացվող բաժանմունքով կենտրոնական բարձակ, որպեսզի ուղևորությունների ընթացքում կարողանաք վայելել զովացուցիչ ըմպելիքները: Դա այդքան հաճելի է:

ՆՍՏԱՏԵՂԵՐ

Ձեր ընկերներն ու ընտանիքը հարմարավետորեն կտեղավորվեն Defender-ի սրահում: Ավտոմեքենան սարքավորվում է հինգ, վեց կամ 5+2 նստատեղերով:

 

ԱՔՍԵՍՈՒՐԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

Անսահման հնարավորություններ: Թույլ տվեք ձեզ ավելին՝ ընտրելով օպցիաների հասանելի չորս փաթեթներից մեկը:

ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԻ ՓԱԹԵԹ EXPLORER

Կանգ մի առեք ձեռքբերումների վրա: Լրացրեք ձեր Defender-ը օպցիաների Explorer փաթեթով: Մարտահրավեր նետեք կարծրատիպերին և մեկնեք չբացահայտված տարածքներ նվաճելու: Ընտրեք ձեզ համապատասխանող փաթեթը հարցաշարի օգնությամբ:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԻ ՓԱԹԵԹ ADVENTURE

Հաճույքով յուրացրեք նոր երթուղիները: Օպցիաների Adventure փաթեթը թույլ կտա սարքավորել ձեր Defender-ը այն ամենով, ինչն անհրաժեշտ է բարդագույն երթուղիներով ճանապարհ ընկնելու համար: Ընտրեք ձեզ համապատասխանող փաթեթը հարցաշարի օգնությամբ:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԻ ՓԱԹԵԹ COUNTRY

Հաղթահարեք ամենաբարդ խոչընդոտները: Օպցիաների Country փաթեթը ներառում է այն անհրաժեշտ ամենը, ինչը թույլ կտա ձեր Defender-ին սանձել տարերքներն ու անմոռանալի կդարձնի յուրաքանչյուր ուղևորություն: Ընտրեք ձեզ համապատասխանող փաթեթը հարցաշարի օգնությամբ:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԻ ՓԱԹԵԹ URBAN

Նվաճեք բետոնե ջունգլիները: Օպցիաների Urban փաթեթը կընդգծի Defender-ի գրավիչ դիզայնը, հուսալիությունը և վստահությունը: Ձեր ավտոմեքենան կառանձնանա քաղաքի տրանսպորտային հոսքում: Ընտրեք ձեզ համապատասխանող փաթեթը հարցաշարի օգնությամբ:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՍՏԵՂԾԵՔ ՍԵՓԱԿԱՆ DEFENDER-Ը

Գերազանցություն թափքի բոլոր ձևերում, չափսերում և տեսակներում:

ԸՆՏՐԵՔ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

Լրացուցիչ ֆունկցիաներն ու դրանց հասանելիությունը կարող են տարբերվել կախված ավտոմեքենայի համալրումից (մոդիֆիկացիայից և ուժային ագրեգատից): Որոշ ֆունկցիաների համար անհրաժեշտ է լրացուցիչ բաղադրիչների տեղադրում: 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմեք պաշտոնական դիլերին կամ օգտվեք առցանց-կոնֆիգուրատորից:

Պահպանեք անվտանգության կանոնները՝ ավտոմեքենայի մեջ տեղադրված համակարգերը օգտագործելիս: Վարորդը պետք է անընդհատ վերահսկի ավտոմեքենայի ընթացքը: 

Որոշ ֆունկցիաներ պահանջում են սահմանված սակագնով համապատասխան SIM-քարտի օգտագործում: Պաշտոնական դիլերի սահմանած նախնական ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ է երկարաձգել բաժանորդագրությունը:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.