ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՐԱՍՏ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ

 

 

 
 
 
 
 
 

Բացի ստենդերի և սիմուլյատորների կիրառմամբ բազմաթիվ փորձարկումներից, Defender-ը հաղթահարել է 1,2 միլիոն կիլոմետր և դիմակայել 45 000-ից ավելի տարբեր փորձարկումների՝ Land Rover-ի ներկայիս մոդելների մեջ առավել դիմացկուն ավտոմեքենայի կոչումը հաստատելու համար:

ԱՆՎԱԴՈՂԵՐ

Defender-ի՝ ավելի մեծ տրամագծով ամուր անվադողերը կաորղ են դիմանալ ամենաբարդ ճանապարհային պայմաններին:

 

ՆՅՈՒԹԵՐ

Բոլոր նյութերը առանձնանում են կատարելագործված ամրությամբ՝ սկսած սրահի հատակի ռետինե ծածկից մինչև թափքի պաշտպանիչ փայլատ թաղանթը:

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Defender-ը ստեղծված է էքստրեմալ պայմաններում ճանապարհորդելու համար և դիմանում է բազմակի հարվածներին:

 

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ԿՐՈՂ ԹԱՓՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Այս ավտոմեքենան ցուցադրում է անհավանական ամրություն և կայունություն: Եզակի կառուցվածքի շնորհիվ Defender ընտանիքը ստացել է իր սեգմենտի առավել դիմացկուն և հուսալի ավտոմեքենաների համբավը:

ԿԱԽՈՑ

Լուրջ ծանրաբեռնվածություններին դիմանալու համար ստեղծված Defender-ը սարքավորվում է կախոցով, որը կարգավորվում է ըստ բարձրության մինչև 195 մմ-ով, ինչն ապահովում է երկրաչափական անցունակության տպավորիչ ցուցանիշներ:

1 /

ԱՄՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՆՎԱԴՈՂԵՐ

Defender ավտոմեքենայի անվադողերը (815 մմ), որոնք ամենամեծն են Land Rover ընտանիքում, կլանում են հարվածները՝ ապահովելով շասսիի ամբողջականությունն ու բարելավելով ուղևորների հարմարավետությունը: Կողային պատերի մեծացված խորությունը նվազեցնում է նաև ծակվելու հավանականությունը:

 

ԷՔՍՏԵՐԻԵՐ

Ոճային էքստերիերի համար հասանելի է փայլատ պաշտպանիչ թաղանթը: Այն ընդգծում է փայլատ լաքաներկային ծածկույթի որակներն ու կանխում է քերծվածքների առաջացումը:

 

ՆՍՏԱՏԵՂԵՐ

Defender-ի լրամշակման նյութերի տեսականին ներառում է Robust Woven Textile ամուր գործվածքը, որը մատակարարվում է Grained կաշեպատմամբ նստատեղերի հետ և օգնում է նվազեցնել մաշվածությունը: Defender X-ը սարքավորվում է Windsor կաշվով լրամշակված նստատեղերով՝ Steelcut Premium Textile տարրերի հավելմամբ, ինչը նպաստում է ամրության բարձրացմանը:

1 /

ՁԵՐ DEFENDER-Ը

Պատրաստ ցանկացած փորձության: Defender-ը ընդգծում է Ձեր անհատականությունը:

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

 

ԻՆՏԵՐԻԵՐ

ՀԱՏԱԿԻ ՌԵՏԻՆԵ ԾԱԾԿՈՒՅԹ

Ամուր ռետինե ծածկույթը պաշտպանում է հատակի ողջ մակերևույթը և հեշտ մաքրվում է: Դռների տափակ շեմքերը թույլ են տալիս հեշտությամբ հեռացնել ցեխը:

ԹԱՓՔԻ ԲԱՑ ԿՐՈՂ ՏԱՐՐԵՐ

Ընդգծոմ են Defender-ի հզորությունը: Թափքի լայնակի հեծանի, ղեկանիվի և դռների հատվածների բաց կրող տարրեր՝ գերամուր տեքստուրավորված մանրափոշու ծածկույթով:

ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ

ԹԱՓՔԻ ԼԱՅՆԱԿԻ ՀԵԾԱՆԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ

Ընտրեք ձեր լրամշակումը: Բաց կրող տարրերով թափքի լայնակի հեծանի համար հասանելի է երեք գունային լուծում՝ White, Light Grey և Dark Grey1:

ԱՌՋԵՎԻ ՍՏՈՐԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Առջևի ստորին հատվածի պաշտպանիչ վերդիրը 2 կանխում է ավտոմեքենայի վնասվելը վտանգավոր տեղանքներում՝ թույլ տալով վստահորեն շարունակել շարժումը:

A-ՁԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌՋԵՎԻՑ

Ապահովում է Defender-ի թափքի առաջնամասի պաշտպանությունը վնասվածքներից և ավտոմեքենային արտահայտիչ տեսք է հաղորդում:2

ԹԱՓՔԻ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԿՈՄՊԼԵԿՏ՝ ԱԿՈՍԱՎՈՐ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹՈՎ

Վայելեք արկածները՝ չմտահոգվելով լաքաներկային ծածկույթի մասին: Այս հավաքածուն ապահովում է Defender-ի թափքի լրացուցիչ պաշտպանություն:

 

ՍՏԵՂԾԵՔ ՍԵՓԱԿԱՆ DEFENDER-Ը

Գերազանցություն թափքի բոլոր ձևերում, չափսերում և տեսակներում:

ԸՆՏՐԵՔ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

1 Բացառապես Defender X-ի համար:
2 Հասանելի է 2020 թ կեսից: Լրացուցիչ ֆունկցիաներն ու դրանց հասանելիությունը կարող են տարբերվել կախված ավտոմեքենայի համալրումից (մոդիֆիկացիայից և ուժային ագրեգատից): Որոշ ֆունկցիաների համար անհրաժեշտ է լրացուցիչ բաղադրիչների տեղադրում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմեք պաշտոնական դիլերին կամ օգտվեք առցանց-կոնֆիգուրատորից: Պահպանեք անվտանգության կանոնները՝ ավտոմեքենայի մեջ տեղադրված համակարգերը օգտագործելիս: Վարորդը պետք է անընդհատ վերահսկի ավտոմեքենայի ընթացքը: Որոշ ֆունկցիաներ պահանջում են սահմանված սակագնով համապատասխան SIM-քարտի օգտագործում: Պաշտոնական դիլերի սահմանած նախնական ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ է երկարաձգել բաժանորդագրությունը: Ապրանքների բերված բնութագրերը, ներառյալ պատկերները, ներկայացված են բացառապես ճանաչողական նպատակներով և կարող են տարբերվել ՌԴ, Ղազախստանի, Բելարուսի և Հայաստանի շուկաներում առաջարկվող իրական տարբերակներից: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել պաշտոնական դիլերներին:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.