ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՍՐԱՀԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՄԵՐ ԱՄԵՆԱԱՌԱՋԱԴԵՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ: ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ

 

 

 
 
 
 
 
 

Ինտերիերի և էքստերիերի լիովին նոր դիզայնը, վարորդին օժանդակող առաջադեմ համակարգերի հավաքածուն և միակցման ֆունկցիաները թույլ կտան նոր սերնդի Defender-ին նվաճել Land Rover-ի առավել հեղափոխական ավտոմեքենայի կոչումը:

ԼԻՈՎԻՆ ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավորվում է նույնքան հեշտ, որքան սմարթֆոնը: Մեր նոր Pivi Pro տեղեկատվական-ժամանցային համակարգը ապահովում է միակցման բոլոր հնարավորությունները և անհրաժեշտ տեղեկությունների արագ հասանելիությունը:

ՆԱՎԻԳՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Defender ավտոմեքենայի միակցված Pro նավիգացիոն համակարգը հիշում է  նախընտրելի երթուղիները և առաջարկում է առավել արագ ճանապարհը, եթե ճանապարհներին խցանում է հայտնաբերում:

 

ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՏԵՍԱԴԱՇՏ

Օգտվեք ավելին տեսնելու հնարավորությունից: ClearSight տեխնոլոգիան, որը ներկառուցված է շրջանածիր տեսադաշտի 3D-տեսախցիկերի համակարգի մեջ, զգալիորեն բարելավում է տեսանելիությունը:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԱՐԱԳ ՀԱՍԱՆԵԼԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Անհատականացված 10-դյույմանոց սենսորային էկրան: Defender ավտոմեքենայի Pivi Pro  համակարգի դիսփլեյը ունի հարմարավետ կառուցվածք, ինչը թույլ է տալիս արագորեն հասանելի դարձնել գլծավոր էրկանին արտացոլվող և հաճախ օգտագործվող ծրագրերն ու ֆունկցիաները: Դուք հեշտությամբ կարող եք կարգավորել էկրանի տարրերի փոխդասավորվածությունը և ավելացնել լրացուցիչ տեղեկություն կամ ֆունկցիա:

 

ՄԻԱԿՑՎԱԾ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ PRO ՀԱՄԱԿԱՐԳ

Տրամադրում է թարմ տվյալներ երթուղու մասին, ինչպես նաև իրական ժամանակի ռեժիմում տեղեկատվություն է տալիս ճանապարհային իրավիճակի և մոտակա կայանատեղիների ու ենթակառուցվածքային օբյեկտների վերաբերյալ: Դիտումը կարելի է իրականացնել 2D կամ 3D ռեժիմներում:

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՎԱՀԱՆԱԿ

Defender-ի սարքավորումների 12,3-դյույմանոց բարձր տվայնությամբ վիրտուալ վահանակը թույլ է տալիս ծանոթանալ ողջ անհրաժեշտ տեղեկություններին: Հասանելի են լրացուցիչ օպցիաներ, ներառյալ քարտեզների արտացոլման լիաէկրան ռեժիմը, ինչպես նաև հեռախոսի ֆունկցիաների և մուլտիմեդիա համակարգի կառավարումը:  

 

ՊՐՈԵԿՑԻՈՆ ԴԻՍՓԼԵՅ

Դիմապակու վրա արտացոլում է հիմնական տեղեկությունները, այդ թվում շարժման արագությունը, ընտրված փոխանցումը և նավիգացիոն համակարգի կարգադրությունները: Բարձր տվայնությամբ հստակ լիագույն գրաֆիկական պատկերները թույլ կտան հեշտությամբ ստանալ անհրաժեշտ տվյալները, ներառյալ տեղեկություններ արտաճանապարհային իրադրության, օրինակ՝ թեքության և բացվածքի անկյունների վերաբերյալ:

1 /

ՏԵՍԱԴԱՇՏ

 

CLEARSIGHT GROUND VIEW ՀԱՄԱԿԱՐԳ

ClearSight տեխնոլոգիան, որը ներկառուցված է շրջանածիր տեսադաշտի 3D-տեսախցիկերի համակարգի մեջ, թույլ է տալիս նայել Defender-ի կապոտի «միջով»: Հասանելի է դիտման մի քանի տեսանկյուն, ներառյալ ավտոմեքենայի հատակն ու անիվները: Այժմ էլ ավելի վստահ կլինեք ցանկացած պայմաններում տեղաշարժվելիս:

 

ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԻՆ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿ CLEARSIGHT

Բարելավված տեսանելիությամբ հետին տեսադաշտի ClearSight հայելին իրական ժամանկի ռեժիմում հաղորդում է տեսապատկերը՝ թույլ տալով վերահսկել ավտոմեքենայի հետնամասում եղած տարածությունը, նույնիսկ, եթե տեսադաշտը փակում են ուղևորները կամ սրահում առկա ուղեբեռը: 

 

ԱՌՋԵՎԻ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Defender-ի արտաքին լուսադիոդային լուսային սարքավորումներն ապահովում են ցերեկային լույսին մոտեցված լուսավորության մակարդակ, ինչը հեշտացնում է վարումը օրվա մութ ժամերին: Մատրիցային լուսադիոդային լուսարձակները թույլ են տալիս օգտագործել հեռահար լույսի ռեժիմը առանց հանդիապակաց ավտոմեքենաների վարորդներին կուրացնելու վտանգի:

1 /

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԲԱՆԱԼԻ-ԿԱԽԱԶԱՐԴ ACTIVITY KEY

Ուր էլ որ մեկնեք, այլևս կարիք չունեք հետներդ սովորական բանալի վերցնելու: Ամբղջովին նորացված հարվածակայուն  Activity Key-ը (անջրաթափանց բանալի-կախազարդ՝ ավտոմեքենայի  մուտքի-ելքի համար)3 թույլ է տալիս բացել և փակել դռները, գործարկել շարժիչը և կառավարել ավտոմեքենան: Բացի այդ, դրանով կարելի է ճշտել ժամանակը:

ՁԵՐ DEFENDER-Ը

Պատրաստ ցանկացած փորձության: Defender-ը ընդգծում է Ձեր անհատականությունը:

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

 

ԿԱՊԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ ONLINE

Թույլ է տալիս մնալ կապի մեջ: Ապահովում է անհրաժեշտ ֆունկցիաների հասանելիոթյունը, ներառյալ առցանց-մեդիան, եղանակի փոփոխության մասին տվյալները, օրացույցը և ենթակառուցվածքային օբյեկտները: Տրամադրում է անսահմանափակ քանակությամբ տվյալներ4 ներկառուցված SIM-քարտի միջոցով:

REMOTE ՀԱՎԵԼՎԱԾ

Թույլ է տալիս փակել և բացել ավտոմեքենան, որոշել դրա գտնվելու տեղը, մինչև մեկնելը սահմանել սրահի ջերմաստիճանը և հետևել երթուղիներին սմարթֆոնի կամ խելացի ժամացույցի օգնությամբ: Համատեղելի է սմարթֆոնների և խելացի ժամացույցների մեծ մասի հետ:

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ

Ծրագրային ապահովության թարմացումների շնորհիվ5 Defender-ի համակարգերի տարբերակները միշտ կլնեն արդիական: Տեղեկատվական-ժամանցային, տելեմատիկ համակարգերն ու կառավարման տարբեր ծրագրերը կարելի է թարմացնել հեռահար կարգով՝ դրանցից առավելագույնս օգտվելու նպատակով:

WI-FI ՑԱՆՑ

Մնացեք կապի մեջ հարազատների հետ և մի ձանձրացեք ուղևորությունների ժամանակ5: Սրահում առկա Wi-Fi 4G ցանցը ապահովում է միակցումը համատեղելի բջջային ցանցերին: Կարելի է միացնել մինչև 8 սարք:

 

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՀՆՉՈՂՈՒԹՅԱՄԲ MERIDIANTM SURROUND SOUND ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

Որպես օպցիա առաջարկվում է տարածական հնչողությամբ Meridian Surround Sound աուդիոամակարգը՝ 700 Վտ հզորությամբ: Այն ներառում է սրահում օպտիմալ կերպով տեղաբաշխված 14 բարձրախոս և երկալիքանի սաբվուֆեր, որոնք ապահովում են ձայնի անգերազանցելի հնչողություն, բարձր տոնայնության արտահայտչականություն և բասերի ամբողջականություն: Դուք կարող եք լսել երաժշտությունն այնպես, ինչպես ցանկանում եք:

ՍՐԱՀԻ ԿԼԻՄԱՏ-ԿՈՆՏՐՈԼ

Անկախ շրջակա միջավայրի պայմաններից վարորդն ու ուղևորները կարող են ընտրել օդի օպտիմալ ջերմաստիճանը երկգոտի կամ եռագոտի կլիմատ-կոնտրոլ համակարգի շնորհիվ: Բացի այդ, օդի իոնիզացման համակարգը թույլ կտա հեռացնել սրահում առկա ալերգենները, օդային ճանապարհով տարածվող բակտերիաները և տհաճ հոտերը:

ՏԱՔԱՑՎՈՂ ԵՎ ՕԴԱՓՈԽՎՈՂ ՆՍՏԱՏԵՂԵՐ

Տաքացվող և օդափոխվող նստատեղերը կապահովեն անգերազանցելի հարմարավետություն ցանկացած ուղևորության ժամանակ:

ՍՐԱՀԻ՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԿԱՐԳԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Սրահի՝ պրեմիում կարգի լուսավորության համակարգը նախատեսում է կարգավորվող 10 օպցիաներ՝ ձեր տրամադրության, անձնական նախասիրությունների և վարելաոճի համապատասխան:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՐԴԻՆ

Defender-ը սարքավորված է վարորդն օժանդակող մի շարք ֆունկցիաներով, որոնք նպաստում են ավտոմեքենայի կառավարման անվտանգությանն ու վստահությանը: Ֆունկցիաները հասանելի են օպցիաների Blind Spot Assist, Driver Assist փաթեթների և շրջանածիր տեսադաշտի 3D-տեսախցիկների համակարգի կազմում:

 

ОТКРЫТЬ ВСЕ
ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ BLIND SPOT ASSIST

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՖՈՒՆԿՑԻԱ

Եթե վերադասավորումը սկսելու պահին Defender-ի «կույր» գոտում այլ փոխադրամիջոց է հայտնաբերվում, այս ֆունկցիան ակտիվացնում է համապատասխան կողմի արտաքին հայելու մեջ տեղադրված նախազգուշացնող ինդիկատորը, ինչպես նաև զգույշ և հստակ շտկում է ղեկային կառավարումը՝ թույլ տալով կատարել երթևեկության բոլոր մասնակիցների համար անվտանգ մանևր:

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՑ ԱՆՎՏԱՆԳ ԵԼՔԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ

Ապահովում է ձեր Defender-ի ուղևորների անվտանգությունը մեքենայից դուրս գալու պահին՝ նախազգուշացնելով այնպիսի պոտենցիալ վտանգների մասին, ինչպիսին են կողքից անցնող ավտոմեքենաներն ու հեծանվորդները:

ՀԵՏԵՎԻՑ ՄՈՏԵՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ

Կնախազգուշացնի ցանկացած կողմից մոտեցող այլ փոխադրամիջոցների կամ հետիոտների մասին: Համակարգը առանձնակի օգտակար է կայանատեղիից հետընթաց դուրս գալու ժամանակ:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ DRIVER ASSIST

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ BLIND SPOT ASSIST

Ներառում է օպցինաերի Blind Spot Assist փաթեթի ֆունկցիաները՝ վերադասավորման ժամանակ ճանապարհային պատահարների կանխմանն օժանդակող ֆունկցիան, հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման ֆունկցիան և ավտոմեքենայից անվտանգ ելքի վերահսկման ֆունկցիան:

ԱԴԱՊՏԻՎ ՔՐՈՒԻԶ-ԿՈՆՏՐՈԼ

Ադապտիվ քրուիզ-կոնտրոլը ավտոմատ կերպով օգնում է ավտոմեքենային պահպանել անվտանգ հեռավորություն՝ մշտական կամ փոփոխական արագությամբ ընթանալիս: Եթե առջևից ընթացող ավտոմեքենան դադարեցնում է շարժումը, ձեր ավտոմեքենան ևս սահուն կարգելակի մինչև ամբողջական կանգառը:

ՀԵՏԵՎԻՑ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Եթե հետևից մոտեցող ավտոմեքենայի վարրոդը չի նվազեցնում արագությունը, Defender-ը ավտոմատ կերպով միացնում է վթարային լուսային ազդանշանները՝ տեղեկացնելով արգելակելու անհրաժեշտության մասին:

ՇՐՋԱՆԱԾԻՐ ՏԵՍԱԴԱՇՏԻ 3D-ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

ՇՐՋԱՆԱԾԻՐ ՏԵՍԱԴԱՇՏԻ 3D-ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Այժմ ներառում է կայանմանն օժանդակող և 360°-ով աշխատող ֆունկցիաներ: Ավտոմեքենայի պարագծով տեղադրված չորս տեսախցիկներից ստացվող պատկերները միավորվում են՝ սենսորային էկրանին արտացոլելով ավտոմեքենայի շրջակա տարածքի 3D-պատկեր, որն այլ պարագայում հնարավոր կլիներ ստանալ միայն ավտոմեքենայից դուրս գալով: Սա զգալիորեն ընդլայնում է տեսադաշտը՝ հեշտացնելով մանևրումն ու տեղաշարժը տարբեր տեսակի մակերևույթներով:

 

 
 

ՍՏԵՂԾԵՔ ՍԵՓԱԿԱՆ DEFENDER-Ը

Գերազանցություն թափքի բոլոր ձևերում, չափսերում և տեսակներում:

ԸՆՏՐԵՔ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

1 ClearSight Ground View համակարգի հասանելիությունը կախված է շրջանածիր տեսադաշտի 3D-տեսախցիկների առկայությունից: Պատկերը հաղորդվում է իրական ժամանակի ռեժիմում: Անվտանգության նպատակով ստուգեք շրջակա տարածությունը: Համակարգի օգտագործումը կարգավորվում է տեղական օրենդրության պահանջներով:

Ֆունկցիայի օգտագործումը կարգավորվում է տեղական օրենդրության պահանջներով: Եթե կրում եք տարաֆոկալ կամ երկֆոկալ ոսպնյակներով ակնոց և հետին տեսադաշտի  ClearSight հայելու թվային ռեժիմի կարգովորումները դժվարություն են առաջացնում, ապա կարող եք ցանկացած պահի փոխարկել հայելին սովորական ռեժիմի:

 Հասանելի է 2020 թ սկսզբից:

 Կիրառվում է իրավաչափ օգտագործման քաղաքականություն: Մինչև ընթացիկ ամսվա ավարտը տվայլների՝ 20 Գբ սահամանբաժինը լրանալուն պես՝ ավտոմեքենայում տվյալների փոխանցման արագությունը կարող է նվազել

Wi-Fi ցանցին կամ բջջային ցանցին միանալու դեպքում: Լրացուցիչ ֆունկցիաներն ու դրանց հասանելիությունը կարող են տարբերվել կախված ավտոմեքենայի համալրումից (մոդիֆիկացիայից և ուժային ագրեգատից): Որոշ ֆունկցիաների համար անհրաժեշտ է լրացուցիչ բաղադրիչների տեղադրում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմեք պաշտոնական դիլերին կամ օգտվեք առցանց-կոնֆիգուրատորից:

Պահպանեք անվտանգության կանոնները՝ ավտոմեքենայի մեջ տեղադրված համակարգերը օգտագործելիս: Վարորդը պետք է անընդհատ վերահսկի ավտոմեքենայի ընթացքը: 

Որոշ ֆունկցիաներ պահանջում են սահմանված սակագնով համապատասխան SIM-քարտի օգտագործում: Պաշտոնական դիլերի սահմանած նախնական ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ է երկարաձգել բաժանորդագրությունը: Apple®-ը հանդիսանում է  Apple Inc. ընկերության ապրանաքանշան՝ գրանցված ԱՄՆ-ում և այլ երկներում:

Ապրանքների բերված բնութագրերը, ներառյալ պատկերները, ներկայացված են բացառապես ճանաչողական նպատակներով և կարող են տարբերվել ՌԴ, Ղազախստանի, Բելարուսի և Հայաստանի շուկաներում առաջարկվող իրական տարբերակներից: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել պաշտոնական դիլերներին:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.