ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ
Որպես օպցիա առաջարկվող երկրորդ շարքի շարժական նստատեղերը մեծացնում են ոտքերի համար նախատեսված տարածությունը՝ հասցնելով այն Range Rover-ի մակարդակի, իսկ երրորդ շարքի նստատեղերը (օպցիա) թույլ են տալիս կարգավորել ուղևորների և ուղեբեռի համար նախատեսված տարածությունը Ձեր կարիքներին համապատասխան:
ԴԻԶԱՅՆ
Discovery Sport-ը համատեղում է էլեգանտ աերոդինամիկ ուրվագիծը և իսկական Land Rover-ի արտաճանապարհային հնարավորությունները, իսկ եթե հաշվի առնենք դրա տպավորիչ արտաքինն ու սրահի ճկուն փոխդասավորվածությունը, ակնհայտ է դառնում, որ սա իսկապես հրաշալի ավտոմեքենա է:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Կառավարման նորարարական տարրերով սարքավորումների լակոնիկ վահանակն առանձնանում է 8-դյույմանոց սենսորային էկրանով և որպես օպցիա առաջարկվող դիմապակու պրոեկցիոն դիսփլեյով, որը սարքավորված է ինտուիտիվ հասկանալի փոխազդեցություն ապահովող առաջադեմ տեխնոլոգիաներով: Հասանելի է նաև Touch Pro համակարգը՝ 10-դյույմանոց սենսորային էկրանով:
ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ
ԴԻԶԱՅՆ
ԴԻԶԱՅՆ
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ
Սա բառի բոլոր իմաստներով ժամանակակից ավտոմեքենա է: Կոմպակտ թափքի ներդաշնակ համամասնություններն ու նպատակասլաց կերպարը հնարավորություն են տալիս գնահատելու բացառիկ էլեգանտ ուրվագիծն ու հիացմունք առաջացնող քանդակային մակերևույթը: Այսպես Դուք ստանում եք մի ավտոմեքենա, որը խոսում է հենց Ձեր լեզվով:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
INCONTROL
Առաջադեմ տեխնոլոգիաների հավաքածուն կօգնի Ձեզ և Ձեր Discovery Sport-ին միշտ կապի մեջ մնալ արտաքին աշխարհի հետ: Դուք կարող եք ընտրել Touch կամ Touch Pro համակարգն ու ընդլայնել դրա ֆունկցիաները օպցիաների Connect կամ Connect Pro փաթեթների օգնությամբ: Օպցիաների այս փաթեթները ներառում են InControl Apps հավելվածներ, որոնք այժմ լրացված են ավելի քան 30 միլիոն երաժշտական կոմպոզիցիա հասանելի դարձնող Spotify* հավելվածով:
LAND ROVER GEAR ՀԱՎԱՔԱԾՈՒ՝ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Land Rover-ի բոլոր մոդելների համար հասանելի են լրացուցիչ օպցիաներն ու օրիգինալ աքսեսուարները, որոնք ընդլայնում են ավտոմեքենայի անհատականացման հնարավորություններն ու ֆունկցիոնալ ունակությունները: Հարուստ տեսականին ներառում է թափքի և սրահի ձևավորման զանազան տարրեր, քարշակման սարքավորումներ, ժամանցային համակարգեր և այլ լրացուցիչ լուծումներ՝ թույլ տալով ստեղծել Ձեր անձնական Discovery Sport-ը: