ՆՈՐ RANGE ROVER EVOQUE FIRST EDITION
ԲԱՑԱՌԻԿ: ԷԼԵԳԱՆՏ
ԴԻԶԱՅՆ
ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ
Range Rover Evoque First Edition-ը դիզայներական արվեստի օրինակ է: Այն սարքավորված է ֆիքսված համայնապատկերային տանիքով՝ Black կոնտրաստային լրամշակմամբ: Հասանելի են հետևյալ մետալիկ գույները՝ Nolita Grey, Seoul Pearl Silver և Yulong White:

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ
Range Rover Evoque First Edition-ը երաշխավորում է վարորդի և ուղևորի առավելագույն հարմարավետությունը: Ինտերիերի ձևավորման մեջ օգտագործված են First Edition գրվածքով շեմքերի վերդիրներ և լրամշակման տարրեր, երկգույն կաշվով լրամշակված ղեկ, ինչպես նաև Cloud/Ebony գույնի կաշվով լրամշակված նստատեղեր:
ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ
Range Rover Evoque First Edition-ը սարքավորված է 20-դյույմանոց Style 5079 անվասկավառակներով՝ 5 կրկնակի շյուղերով և Gloss Dark Grey և Diamond Turned լրամշակմամբ: Կենտրոնում դրանք զարդարված են Land Rover առասպելական լոգոտիպով:
ՄԱՏՐԻՑԱՅԻՆ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ
Առջևի մատրիցային լուսադիոդային լուսարձակները՝ ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով և ճառագայթի ադապտիվ կարգավորման ֆունկցիայով, ապահովում են հիանալի տեսանելիությունև լուսավորության անթերի որակ:
ՆՍՏԱՏԵՂԵՐ
Տասնչորս հարաչափով էլեկտրակարգավորվող և տաքացվող նստատեղերը հասանելի են երկգույն Grained կաշվով լրամշակմամբ: Կարգավորումների հիշողության ֆունկցիան թույլ է տալիս հիշել մինչև երեք դիրք:
TOUCH PRO DUO
Թույլ է տալիս միաժամանակ կատարել մի քանի գործողություն: Օրինակ՝ հետևել նավիգացիոն համակարգի կարգադրություններին վերին էկրանի վրա և կարգավորել մուլտիմեդիա համակարգի աշխատանքը մյուսի վրա:
ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՆԻՔ
Range Rover Evoque-ի ֆիքսված համայնապատկերային տանիքը լցնում է սրահը բնական լույսով՝ ընդգծելով դրա ծավալը:
ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ PARK ԵՎ DRIVE
Օպցիաների Park փաթեթը կօգնի Ձեզ մանևրել սահմանափակ տարածության պայմաններում: Օպցիաների Drive փաթեթը ներառում է ադապտիվ կրուիզ կոնտրոլը, բարձր արագությունների ժամանակ վթարային արգելակման համակարգը և վերադասավորման ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող ֆունկցիան:
ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Շարժիչ | Թափառք 0–100 կմ/ժ, վրկ | Առավելագույն արագություն (կմ/ժ) | Ոլորող մոմենտ Ն∙մ | Քաղաքային ցիկլ լ/100 կմ | Արտաքաղաքային ցիկլ լ/100 կմ | Խառը ցիկլ լ/100 կմ | CO2 արտանետումներ, գ/կմ |
D180 |
9,3 | 205 | 430 | - | - | 5,8 | 153 |
P250 |
7,5 | 230 | 365 | 9,1 | 6,7 | 7,4 | 169 |
LAND ROVER GEAR ՀԱՎԱՔԱԾՈՒ. ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Ոճային և պրակտիկ աքսեսուարների շարք, որը թույլ է տալիս անհատականացնել ավտոմեքենան:
ԸՆՏՐԵՔ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ
EVOQUE
Ժամանակակից շքեղություն
- 17-դյույմանոց անվասկավառակներ Style 1005, 10 շյուղ, Satin Dark Grey լրամշակում
- Առջևի նստատեղերի գործվածքային պաստառապատում, մեխանիկական կարգավորում 8 հարաչափով և տաքացում
- Touch Pro համակարգ՝ 10-դյույմանոց սենսորային էկրանով, անալոգային թվատախտակներ, կենտրոնական TFT-դիսփլեյ և աուդիոհամակարգ
- Լուսադիոդային լուսարձակներ
- Հետին տեսադաշտի տեսախցիկ, կայանման առջևի և հետևի ցուցիչներ
- Միացման ֆունկցիաներ՝ Remote
EVOQUE S
Անհավանական շքեղություն և առջադեմ տեխնոլոգիաներ
- 18-դյույմանոց անվասկավառակներ Style 5075, 5 կրկնակի շյուղ, Gloss Sparkle Silver լրամշակում
- Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 10 հարաչափով և տաքացում
- Touch Pro համակարգ՝ 10-դյույմանոց սենսորային էկրանով, անալոգային թվատախտակներ, կենտրոնական TFT-դիսփլեյ և աուդիոհամակարգ
- Լուսադիոդային լուսարձակներ
- Հետին տեսադաշտի տեսախցիկ, կայանման առջևի և հետևի ցուցիչներ
- Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)
EVOQUE SE
Նորարարական տեխնոլոգիաներ և ժամանակակից էլեգանտ ոճ
- 20-դյույմանոց անվասկավառակներ Style 5076, 5 կրկնակի շյուղ, Gloss Sparkle Silver լրամշակում
- Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 14 հարաչափով, տաքացում և կարգավորումների հիշողության ֆունկցիա
- Touch Pro Duo, սարքավորումների վիրտուալ վահանակ և աուդիոհամակարգ
- Պրեմիում կարգի լուսադիոդային լուսարձակներ՝ ցերեկային ընթացքի կրակների եզրակավորմամբ և հեռահար լուսավորության ավտոմատ փոխարկման ֆունկցիայով (AHBA)
- Օպցիաների փաթեթ Park (ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիա, կայանմանն օժանդակող համակարգ, ցուցիչների համակարգ ավտոմեքենայի պարագծով և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ )
- Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)
EVOQUE R-DYNAMIC S
Դինամիկ կերպար
- 18-դյույմանոց անվասկավառակներ Style 5074, 5 կրկնակի շյուղ, Gloss Sparkle Silver լրամշակում
- Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 10 հարաչափով և տաքացում
- Touch Pro համակարգ՝ 10-դյույմանոց սենսորային էկրանով, անալոգային թվատախտակներ, կենտրոնական TFT-դիսփլեյ և աուդիոհամակարգ
- Լուսադիոդային լուսարձակներ
- Հետին տեսադաշտի տեսախցիկ, կայանման առջևի և հետևի ցուցիչներ
- Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)
EVOQUE R-DYNAMIC SE
Տպավորիչ արտաքին
- 20-дюймовые колесные диски Style 5079, 5 сдвоенных спиц, Gloss Dark Grey с контрастной отделкой Diamond Turned
- Передние сиденья с отделкой двухцветной перфорированной кожей Windsor, электроприводной регулировкой по 16 параметрам, подогревом и функцией запоминания настроек
- Touch Pro Duo, виртуальная приборная панель и аудиосистема Meridian™
- Зеркало заднего вида с улучшенной обзорностью2
- Пакет опций Park (функция контроля безопасного выхода из автомобиля, система помощи при парковке, система датчиков парковки по периметру автомобиля и система обнаружения приближающихся сзади автомобилей) и пакет опций Drive (функция помощи в предотвращении дорожных инцидентов при перестроении, система экстренного торможения при движении на высоких скоростях)
- Функции подключения: Remote, навигационная система Pro, Connect Pro (Smart Settings, Pro Services, точка доступа Wi-Fi 4G) и пакет опций Smartphone3 (приложения InControl Apps, Android Auto™ и Apple CarPlay®)
EVOQUE R-DYNAMIC HSE
Տպավորիչ արտաքին տեսք
- 20-դյույմանոց անվասկավառակներ Style 5079, 5 կրկնակի շյուղ, Gloss Dark Grey և կոնտրաստային Diamond Turned լրամշակում
- Առջևի նստատեղերի պաստառապատում Windsor երկգույն ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 16 հարաչափով, տաքացում և կարգավորումների հիշողության ֆունկցիա
- Touch Pro Duo, սարքավորումների վիրտուալ վահանակ և Meridian™ աուդիոհամակարգ
- Հետին տեսադաշտի հայելի՝ բարելավված տեսանելիությամբ
- Օպցիաների փաթեթ Park (ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիա, կայանմանն օժանդակող համակարգ, ցուցիչների համակարգ ավտոմեքենայի պարագծով և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ ) և օպցիաների փաթեթ Drive (վերադասավորվելու ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող ֆունկցիա, բարձր արագություններով շարժման ժամանակ վթարային արգելակման ֆունկցիա)
- Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)
EVOQUE FIRST EDITION
Range Rover Evoque-ի ամենատպավորիչ համալրումը
- 20-դյույմանոց անվասկավառակներ Style 5079, 5 կրկնակի շյուղ, Gloss Dark Grey և կոնտրաստային Diamond Turned լրամշակում
- Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 10 հարաչափով և տաքացում
- Touch Pro Duo, սարքավորումների վիրտուալ վահանակ և Meridian™ աուդիոհամակարգ
- Առջևի մատրիցային լուսադիոդային լուսարձակներ՝ ցերեկային ընթացքի կրակների եզրակավորմամբ
- Օպցիաների փաթեթ Park (ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիա, կայանմանն օժանդակող համակարգ, ցուցիչների համակարգ ավտոմեքենայի պարագծով և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ ) և օպցիաների փաթեթ Drive (վերադասավորվելու ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող ֆունկցիա, բարձր արագություններով շարժման ժամանակ վթարային արգելակման ֆունկցիա)
- Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)
1 18-դյույմանոց Style 5075 անվասկավառակները՝ 5 կրկնակի շյուղերով, ստանդարտ են P250 շարժիչով ավտոմեքենաների համար
2 Տարաֆոկալ և երկֆոկալ ոսպնյակներ կրող հաճախորդները կարող են դժվարանալ հայելու թվային ռեժիմը կարգավորելու ժամանակ: Հայելու ստանդարտ ռեժիմը կիրառելի է բոլոր պարագաներում:
3 Փաթեթը հասանելի չէ Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի շուկաներում:
Range Rover Evoque First Edition-ի համար որպես եզակի ներկայացված մասնագրերը կարող են հասանելի լինել առանձին բաղադրիչների տեսքով կամ հաջորդ մոդելային տարիների ավտոմեքենաների համար նախատեսված փաթեթների կազմում:
InControl համակարգի ֆունկցիաների և օպցիաների հասանելիությունը կախված է շուկայից: Ձեր երկրում առկայության և ամբողջական պայմանների մասին տեղեկությունները ճշտեք Land Rover-ի տեղական դիլերից:
InControl տեխնոլոգիայի մասին տեղեկություններն ու դրանց լուսանկարերը, այդ թվում՝ էկրանի ձևավորումն ու գործողությունների հաջորդականությունը կարող են փոփոխվել՝ կախված ծրագրային ապահովման տարբերակից, թարմացումներից և զանազան օպցիաների ընտրության հետ կապված այլ համակարգային/տեսողական կարգավորումներից:
Որոշ ֆունկցիաներ պահանջում են համապատասխան գնային տարիֆով SIM-քարտի առկայություն: Ձեր դիլերի սահմանած սկզբնական ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ կլինի երկարաձգել բաժանորդագրությունը: Շարժական ցանցի ծածկույթը չի երաշախավորվում ամենուրեք:
InControl Apps և Remote հավելվածները անհրաժեշտ է ներբեռնել Apple / Play Store խանութներից: Պահպանեք անվտանգության կանոնները ավտոմեքենայում տեղադրված համակարգերից օգտվելիս: Վարորդն անընդհատ պետք է վերահսկի ավտոմեքենայի ընթացքը:
Բերված տվյալները վերաբերում են NEDC2 ցիկլին և հաշվարկվում են արտադրողի՝ WLTP պահանջներին և ԵՄ օրենսդրությանը համապատասխան իրականացված փորձարկումների հիման վրա: Միայն համեմատության համար: Փաստացի ցուցանիշները կարող են տարբերվել բերվածներից: CO2 արտանետումների և վառելիքի ծախսի մակարդակը կաող է տարբերվել՝ կախված անվային բազայից և տեղադրված օպցիոնալ սարքավորումներից: NEDC2 ցուցանիշները հաշվարկվում են պաշտոնապես ընդունված բանաձևով՝ WLTP տվյալների հիման վրա և հավասարազոր են նախկինում կիրառվող NEDC ցիկլին: Ելնելով ստացված արդյունքներից՝ սահմանվում է հարկման չափսը:
*Բերված բոլոր տվյալները հանդիսանում են արտադրողների նպատակային ցուցանիշներ և ենթակա են ճշգրտման արտադրության մեկնարկից առաջ: Ուշադրություն դարձրեք, որ CO2 արտանետումների և վառելիքի ծախսի մակարդակը կաող է տարբերվել՝ կախված անվային բազայից: Առավել ցածր ցուցանիշները կարող են հասանելի չլինել ստանդարտ անվային բազայի հետ: