ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ
Range Rover Evoque R-Dynamic S-ը սարքավորված է թեթև 18-դյույմանոց Style 5074 անվասկավառակներով՝ 5 կրկնակի շյուղերով, Gloss Sparkle Silver լրամշակմամբ և կենտրոնում դրոշմված Land Rover առասպելական լոգոտիպով:
ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ
Երբ բնական լուսավորության մակարդակը ընկնում է որոշակի շեմից ներքև, Range Rover Evoque-ի հզոր և արտահայտիչ լուսադիոդային լուսարձակները միանում են ավտոմատ կերպով:
ՆՍՏԱՏԵՂԵՐ
Տասը հարաչափով էլեկտրակարգավորվող նստատեղերը կարող են առաջարկվել երկգույն Grained կաշվով կամ օպցիոնալ Eucalyptus և Ultrafabrics™ գործվածքներով լրամշակմամբ, որն էլ ավելի հարմարավետ ու տպավորիչ է դարձնում դրանք:
ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ CONNECT PRO
Օպցիաների Connect Pro փաթեթը, որը ներառում է Wi-Fi 4G հասանելիության կետը, Pro Services համակարգն ու Smart Settings ֆունկցիան, կօգնի մշտապես մնալ կապի մեջ:
LAND ROVER ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ
Վեց բարձրախոսով և 180 Վտ հզորությամբ Land Rover աուդիոհամակարգն ապահովում է հնչողության հիանալի որակ:
ՈՏՆԱԿՆԵՐԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՎԵՐԴԻՐՆԵՐ
Range Rover Evoque R-Dynamic-ի սրահում ոտնակների մետաղական վերդիրները հիանալի կերպով համադրվում են ավտոմեքենայի ոճային կերպարի հետ՝ ընդգծելով դրա սպորտային դիզայնը:
ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ
Range Rover Evoque R-Dynamic SE-ն սարքավորվում է 20-դյույմանոց Style 5079 անվասկավառակներով՝ 5 կրկնակի շյուղերով և կենտրոնում դրոշմված Land Rover հանրահայտ նշանով:
ՊՐԵՄԻՈՒՄ ԿԱՐԳԻ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ
Պրեմիում կարգի լուսադիոդային լուսարձակները՝ ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով, տարբերվում են արտահայտիչ դիզայնով և պրակտիկությամբ: Բացի այդ, դրանք լրացված են հեռահար լուսավորության ավտոմատ փոխարկման ֆունկցիայով:
ՆՍՏԱՏԵՂԵՐ
Տասնչորս հարաչափով էլեկտրակարգավորվող նստատեղերի լրամշակումն իրականացվում է Grained կաշվով կամ օպցիոնալ Eucalyptus կամ Ultrafabrics™ գործվածքներով: Նստատեղերի կարգավորումների հիշողության ֆունկցիան թույլ է տալիս պահպանել մինչև երեք դիրք:
TOUCH PRO DUO
Թույլ է տալիս միաժամանակ կատարել մի քանի գործողություն: Օրինակ՝ հետևել նավիգացիոն համակարգի կարգադրություններին վերին էկրանի վրա և կարգավորել մուլտիմեդիա համակարգի աշխատանքը մյուսի վրա:
LAND ROVER ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ
Վեց բարձրախոսով և 180 Վտ հզորությամբ Land Rover աուդիոհամակարգն ապահովում է հնչողության հիանալի որակ:
ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ PARK
Պարզեցնում և անվտանգ է դարձնում կայանումը: Հեշտացնում է մանևրումը սահմանափակ տարածության պայմաններում, երբ տեսադաշտը փակ է այլ ավտոմեքենաներով կամ առարկաներով:
ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ
Range Rover Evoque R-Dynamic HSE-ն սարքավորվում է 20-դյույմանոց Style 5079 անվասկավառակներով՝ 5 կրկնակի շյուղերով և Diamond Turned լրամշակմամբ:
ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՎԻ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՀԱՅԵԼԻ
Առաջին անգամ Land Rover-ի համար: Բարելավված տեսանելիությամբ հետին տեսադաշտի հայելին² ապահովում է հիանալի տեսադաշտ նույնիսկ, երբ բեռնախցիկը լիքն է իրերով:
ՆՍՏԱՏԵՂԵՐ
Range Rover Evoque R-Dynamic HSE-ի՝ փափուկ երկգույն Windsor կաշվով լրամշակված նստատեղերն աչքի են ընկնում լայն ֆունկցիոնալ հնարավորություններով: Որպես օպցիա հասանելի են շքեղ նստատեղեր՝ լրամշակված Kvadrat ընկերության ստեղծած պրեմիում կարգի գործվածքով և Dinamica® թավշակաշվով:
TOUCH PRO DUO
Թույլ է տալիս միաժամանակ կատարել մի քանի գործողություն: Օրինակ՝ հետևել նավիգացիոն համակարգի կարգադրություններին վերին էկրանի վրա և կարգավորել մուլտիմեդիա համակարգի աշխատանքը մյուսի վրա:
MERIDIAN AUDIO™ ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ
380 Վտ հզորությամբ Meridian աուդիոհամակարգը ներառում է սրահով մեկ գրագետ կերպով տեղաբաշխված 10 բարձրախոս և երկալիքանի սաբվուֆեր: Դրանք ապահոում են ձայնի անգերազանցելի որակ, բարձր երանգների արտահայտչականություն և բասերի հարստություն:
ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ PARK ԵՎ DRIVE
Օպցիաների Park փաթեթը կօգնի Ձեզ մանևրել սահմանափակ տարածության պայմաններում: Օպցիաների Drive փաթեթը ներառում է ադապտիվ կրուիզ կոնտրոլ, բարձր արագությունների ժամանակ վթարային արգելակման համակարգ և վերադասավորման ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող ֆունկցիա:
ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Շարժիչ | Թափառք 0–100 կմ/ժ, վրկ | Առավելագույն արագություն (կմ/ժ) | Ոլորող մոմենտ Ն∙մ | Քաղաքային ցիկլ լ/100 կմ | Արտաքաղաքային ցիկլ լ/100 կմ | Խառը ցիկլ լ/100 կմ | CO2 արտանետումներ, գ/կմ |
D150 |
11,2 | 196 | 380 | - | - | 5,4 | 142 |
D180 |
9,3 | 205 | 430 | - | - | 5,8 | 153 |
P200 |
8,5 | 216 | 320 | - | - | 7,4 | 168 |
P250 |
7,5 | 230 | 365 | - | - | 7,4 | 169 |
P300 MHEV |
6,6 | 242 | 400 | 10,1 ‡ | 7,0 ‡ | 8,1 ‡ | 186 ‡ |
LAND ROVER GEAR ՀԱՎԱՔԱԾՈՒ. ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Ոճային և պրակտիկ աքսեսուարների շարք, որը թույլ է տալիս անհատականացնել ավտոմեքենան:
ԸՆՏՐԵՔ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ
EVOQUE
Ժամանակակից շքեղություն
- 17-դյույմանոց անվասկավառակներ Style 1005, 10 շյուղ, Satin Dark Grey լրամշակում
- Առջևի նստատեղերի գործվածքային պաստառապատում, մեխանիկական կարգավորում 8 հարաչափով և տաքացում
- Touch Pro համակարգ՝ 10-դյույմանոց սենսորային էկրանով, անալոգային թվատախտակներ, կենտրոնական TFT-դիսփլեյ և աուդիոհամակարգ
- Լուսադիոդային լուսարձակներ
- Հետին տեսադաշտի տեսախցիկ, կայանման առջևի և հետևի ցուցիչներ
- Միացման ֆունկցիաներ՝ Remote
EVOQUE S
Անհավանական շքեղություն և առջադեմ տեխնոլոգիաներ
- 18-դյույմանոց անվասկավառակներ Style 5075, 5 կրկնակի շյուղ, Gloss Sparkle Silver լրամշակում
- Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 10 հարաչափով և տաքացում
- Touch Pro համակարգ՝ 10-դյույմանոց սենսորային էկրանով, անալոգային թվատախտակներ, կենտրոնական TFT-դիսփլեյ և աուդիոհամակարգ
- Լուսադիոդային լուսարձակներ
- Հետին տեսադաշտի տեսախցիկ, կայանման առջևի և հետևի ցուցիչներ
- Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)
EVOQUE SE
Նորարարական տեխնոլոգիաներ և ժամանակակից էլեգանտ ոճ
- 20-դյույմանոց անվասկավառակներ Style 5076, 5 կրկնակի շյուղ, Gloss Sparkle Silver լրամշակում
- Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 14 հարաչափով, տաքացում և կարգավորումների հիշողության ֆունկցիա
- Touch Pro Duo, սարքավորումների վիրտուալ վահանակ և աուդիոհամակարգ
- Պրեմիում կարգի լուսադիոդային լուսարձակներ՝ ցերեկային ընթացքի կրակների եզրակավորմամբ և հեռահար լուսավորության ավտոմատ փոխարկման ֆունկցիայով (AHBA)
- Օպցիաների փաթեթ Park (ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիա, կայանմանն օժանդակող համակարգ, ցուցիչների համակարգ ավտոմեքենայի պարագծով և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ )
- Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)
EVOQUE R-DYNAMIC S
Դինամիկ կերպար
- 18-դյույմանոց անվասկավառակներ Style 5074, 5 կրկնակի շյուղ, Gloss Sparkle Silver լրամշակում
- Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 10 հարաչափով և տաքացում
- Touch Pro համակարգ՝ 10-դյույմանոց սենսորային էկրանով, անալոգային թվատախտակներ, կենտրոնական TFT-դիսփլեյ և աուդիոհամակարգ
- Լուսադիոդային լուսարձակներ
- Հետին տեսադաշտի տեսախցիկ, կայանման առջևի և հետևի ցուցիչներ
- Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)
EVOQUE R-DYNAMIC SE
Տպավորիչ արտաքին
- Տպավորիչ արտաքին20-դյույմանոց անվասկավառակներ Style 5079, 5 կրկնակի շյուղ, Gloss Dark Grey և կոնտրաստային Diamond Turned լրամշակում
- Առջևի նստատեղերի պաստառապատում Windsor երկգույն ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 16 հարաչափով, տաքացում և կարգավորումների հիշողության ֆունկցիա
- Touch Pro Duo, սարքավորումների վիրտուալ վահանակ և Meridian™ աուդիոհամակարգ
- Հետին տեսադաշտի հայելի՝ բարելավված տեսանելիությամբ
- Օպցիաների փաթեթ Park (ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիա, կայանմանն օժանդակող համակարգ, ցուցիչների համակարգ ավտոմեքենայի պարագծով և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ ) և օպցիաների փաթեթ Drive (վերադասավորվելու ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող ֆունկցիա, բարձր արագություններով շարժման ժամանակ վթարային արգելակման ֆունկցիա)
- Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)
EVOQUE R-DYNAMIC HSE
Տպավորիչ արտաքին տեսք
- 20-դյույմանոց անվասկավառակներ Style 5079, 5 կրկնակի շյուղ, Gloss Dark Grey և կոնտրաստային Diamond Turned լրամշակում

EVOQUE FIRST EDITION
Range Rover Evoque-ի ամենատպավորիչ համալրումը
- 20-դյույմանոց անվասկավառակներ Style 5079, 5 կրկնակի շյուղ, Gloss Dark Grey և կոնտրաստային Diamond Turned լրամշակում
- Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 10 հարաչափով և տաքացում
- Touch Pro Duo, սարքավորումների վիրտուալ վահանակ և Meridian™ աուդիոհամակարգ
- Առջևի մատրիցային լուսադիոդային լուսարձակներ՝ ցերեկային ընթացքի կրակների եզրակավորմամբ
- Օպցիաների փաթեթ Park (ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիա, կայանմանն օժանդակող համակարգ, ցուցիչների համակարգ ավտոմեքենայի պարագծով և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ) և օպցիաների փաթեթ Drive (վերադասավորվելու ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող ֆունկցիա, բարձր արագություններով շարժման ժամանակ վթարային արգելակման ֆունկցիա)
- Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)
1 18-դյույմանոց Style 5075 անվասկավառակները՝ 5 կրկնակի շյուղերով ստանդարտ են P250 շարժիչով ավտոմեքենաների համար
2 Տարաֆոկալ և երկֆոկալ ոսպնյակներ կրող հաճախորդները կարող են դժվարանալ հայելու թվային ռեժիմը կարգավորելու ժամանակ: Հայելու ստանդարտ ռեժիմը կիրառելի է բոլոր պարագաներում:
3 Փաթեթը հասանելի չէ Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի շուկաներում:
Range Rover Evoque First Edition-ի համար որպես եզակի ներկայացված մասնագրերը կարող են հասանելի լինել առանձին բաղադրիչների տեսքով կամ հաջորդ մոդելային տարիների ավտոմեքենաների համար նախատեսված փաթեթների կազմում:
InControl համակարգի ֆունկցիաների և օպցիաների հասանելիությունը կախված է շուկայից: Ձեր երկրում առկայության և ամբողջական պայմանների մասին տեղեկությունները ճշտեք Land Rover-ի տեղական դիլերից: InControl տեխնոլոգիայի մասին տեղեկություններն ու դրանց լուսանկարերը, այդ թվում՝ էկրանի ձևավորումն ու գործողությունների հաջորդականությունը կարող են փոփոխվել՝ կախված ծրագրային ապահովման տարբերակից, թարմացումներից և զանազան օպցիաների ընտրության հետ կապված այլ համակարգային/տեսողական կարգավորումներից:Որոշ ֆունկցիաներ պահանջում են համապատասխան գնային տարիֆով SIM-քարտի առկայություն: Ձեր դիլերի սահմանած սկզբնական ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ կլինի երկարաձգել բաժանորդագրությունը: Շարժական ցանցի ծածկույթը չի երաշախավորվում ամենուրեք:InControl Apps և Remote հավելվածներն անհրաժեշտ է ներբեռնել Apple / Play Store խանութներից: Պահպանեք անվտանգության կանոնները՝ ավտոմեքենայում տեղադրված համակարգերից օգտվելիս: Վարորդն անընդհատ պետք է վերահսկի ավտոմեքենայի ընթացքը:Բերված տվյալները վերաբերում են NEDC2 ցիկլին և հաշվարկվում են արտադրողի՝ WLTP պահանջներին և ԵՄ օրենսդրությանը համապատասխան իրականացված փորձարկումների հիման վրա: Միայն համեմատության համար: Փաստացի ցուցանիշները կարող են տարբերվել բերվածներից: CO2 արտանետումների և վառելիքի ծախսի մակարդակը կաող է տարբերվել՝ կախված անվային բազայից և տեղադրված օպցիոնալ սարքավորումներից: NEDC2 ցուցանիշները հաշվարկվում են պաշտոնապես ընդունված բանաձևով՝ WLTP տվյալների հիման վրա և հավասարազոր են նախկինում կիրառվող NEDC ցիկլին: Ելնելով ստացված արդյունքներից՝ սահմանվում է հարկման չափսը:*Բերված բոլոր տվյալները հանդիսանում են արտադրողների նպատակային ցուցանիշներ և ենթակա են ճշգրտման արտադրության մեկնարկից առաջ: Ուշադրություն դարձրեք, որ CO2 արտանետումների և վառելիքի ծախսի մակարդակը կարող է տարբերվել՝ կախված անվային բազայից: Առավել ցածր ցուցանիշները կարող են հասանելի չլինել ստանդարտ անվային բազայի հետ: