ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Ոչ բոլոր օպցիաներն են հասանելի բոլոր համալրումների համար: Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել Land Rover-ի պաշտոնական դիլեր՝ Ֆորա Պրեմիում ընկերությանը:
ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ
ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ
Օպցիաների այս փաթեթը Range Rover Sport-ի տպավորիչ էլեգանտ արտաքինը հասցնում է էլ ավելի բարձր մակարդակի: Կապոտի և բեռնախցիկի դռան գրվածքներն, ինչպես նաև թափարգելի ստորին հատվածի վերդիրն իրականացված են Shadow Atlas լրամշակմամբ: Այլ տարրերը, ինչպիսին են դռների ստորին հատվածի և շեմքերի վերդիրները, առջևի, կողային և հետևի ներդիրները, առջևի և հետևի թափարգելների ստորին հատվածները, քարշակման բլթանցքի խցափակիչը և միջին սեկցիան առաջարկվում են Narvik Black լրամշակմամբ: Ավտոմեքենայի առջևի էքսկլյուզիվ թափարգելը՝ ստորին օդակլանիչներով, իրականացված է Gloss Black լրամշակմամբ: Ներդիրները, կողային օդակլանիչները և կապոտի օդակլանիչները իրականացված են Burnished Copper լրամշակմամբ:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
Range Rover Sport-ի առանց այդ էլ տպավորիչ ընթացային հնարավորությունները կարելի է ընդլայնել նաև արտաճանապարհային պայմանների և արագ երթևեկության համար նախատեսված օպցիաների փաթեթի օգնությամբ: Այն ներառում է երկաստիճան բաշխիչ տուփը, ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response 2 համակարգը՝ Dynamic ծրագրով, զանազան մակերևույթներով ցածր արագությամբ տեղաշարժման քրուիզ-կոնտրոլը (ATPC), դինամիկ կայունացման Dynamic Response համակարգը և էլեկտրոնային կառավարմամբ ու անիվի վրա ոլորող մոմենտի բաշխման համակարգով ակտիվ դիֆերենցիալը:
ԷՔՍՏԵՐԻԵՐ
ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ
Այս ավտոմեքենան ամենաարագն է, դինամիկն ու մանևրականը Land Rover-ի շարքում: Դուք կարող եք ընդգծել նրա անհատականությունն՝ ընտրելով տպավորիչ անվասկավառակները: 19-22-դյույմանոց պրեմիում-կարգի էքսկլյուզիվ անվասկավառակները հասանելի են լրամշակման մի քանի տարբերակով, ներառյալ Gloss Black, Diamond Turned և Satin Polished լրամշակումները: Դուք կարող եք ընտրել նաև եզակի թեթևացրած անվասկավառակները, որոնք հասանելի են SVR համալրման համար:

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՆԻՔ
Range Rover Sport-ի համար որպես օպցիա առաջարկվող ֆիքսված կամ շարժական համայնապատկերային տանիքը սրահը լցնում է բնական լույսով՝ տեսողաբար ընդլայնելով տարածությունը և թույլ տալով նորովի նայել աշխարհին: Հասանելի է ընտրություն թափքի գույնի և Narvick Black կոնտրաստային գույնի տանիքների միջև:
ԻՆՏԵՐԻԵՐ
ԻՆՏԵՐԻԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ
Ընտրեք Ձեզ առավել դուրեկան լրամշակումը նյութերի լայն տեսականուց, որը ներառում է փայտ, ալյումին և կարբոն: Լրամշակման որոշակի տարբերակներ կարող են առաջարկվել բացառապես որոշ համալրումների համար:
ԻՆՏԵՐԻԵՐԻ ԳՈՒՆԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Որպեսզի ավտոմեքենայի ձևավորումը լինի նույնքան տպավորիչ, որքան նրա ընթացային բնութագրերը, մենք առաջարկում ենք նոր ու ժամանակակից գունային լուծումների լայն տեսականի, ներառյալ Ebony / Vintage Tan և Ebony / Eclipse տարբերակները:
ՆՍՏԱՏԵՂԵՐ
Տարբեր տիպի կարգավորումներով (առավելագույնը 22 հարաչափով) նստատեղերը հասանելի են լրամշակումների տարբեր տեսակներով, ներառյալ կիսաանիլինային Semi-Aniline կաշին, և նոր գրավիչ գունային համադրություններով: Մերսման, տաքացման և օդափոխման օպցիոնալ ֆունկցիաները մեծացնում են հարմարավետության մակարդակը:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Range Rover Sport-ի նորարարական տեխնոլոգիաները ցանկացած ուղևորություն կդարձնեն առավել անվտանգ և հետաքրքիր թե´ վարորդի, թե´ ուղևորների համար, ինչպես նաև թույլ կտան մշտապես մնալ կապի մեջ: Ժամանակակից նորարարությունները և առաջադեմ տեխնոլոգիաները ավտոմեքենան դարձնում են ավելի ֆունկցիոնալ և ընդլայնում են առկա հնարավորությունները՝ օգնելով Ձեզ ամբողջովին բացահայտել դրա պոտենցիալը:
LAND ROVER GEAR ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
CLICK AND GO ՀԱՄԱԿԱՐԳ
Նստատեղերի թիկնակներին ամրացվող և որպես աքսեսուար առաջարկվող այս բազմաֆունկցիոնալ համակարգը կարող է տեղավորվել գլխակալների ամրանների միջև և սարքավորվել լրացուցիչ հարմարանքներով պլանշետների, պայուսակների և հագուստի համար:
ԴՈՒՐՍ ՔԱՇՎՈՂ ԿՈՂԱՅԻՆ ՈՏՆԱՀԵՆԱԿՆԵՐ
Այս պրակտիկ և ոճային ոտնահենակները հեշտացնում են մուտքն ու ելքը և ծալվում են շեմքերի տակ, երբ դրանց անհրաժեշտությունը չկա:
ՏԱՆԻՔԻՆ ՈՒՂԵԲԵՌ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Տանիքի վրա ուղեբեռ տեղափոխելու համար գործածվող բազմաթիվ աքսեսուարները, օրինակ՝ հեծանիվների տեղափոխման սարքավորւմը, ջրասպորտի գույքի ամրանները և մարզագույքի բեռնարկղը, թույլ են տալիս հարմարավետորեն տեղափոխել ամենատարբեր բեռներ:
ԲԵՌՆԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Օպտիմալացված բեռնավորման բաժանմունքը կարող է լրացվել մի շարք աքսեսուարներով, օրինակ՝ միջնորմով, բաժանարարով և բեռնախցիկի հատակը պաշտպանող ռետինե գորգով: