ՆՈՐ RANGE ROVER SPORT-Ի
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ
ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ
ՂԵԿԱՆԻՎ
Ղեկանիվի վրա տեղադրված մինչև ակտիվացումն աննկատ մնացող եզակի փոխարկիչները թույլ են տալիս նվազեցնել սրահում կառավարման օրգանների թիվը: Հաճախ օգտագործվող ֆունկցիաները, օրինակ՝ մուլտիմեդիա համակարգը, կարելի է կառավարել ղեկանիվի կոճակներից կամ սարքավորումների վիրտուալ վահանակից:
ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ՀԵՏԵՎԻ ՇԱՐՔԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հետևի շարքի ուղևորների համար նախատեսված օպցիոնալ մուլտիմեդիա համակարգը սարքավորված է գլխակալների մեջ ներկառուցված երկու 8-դյույմանոց էկրաններով, կամ բարձր տվայնությամբ 10-դյույմանոց շրջադարձային էկրաններով, որոնք ամրանում են նստատեղերին: Երկու համակարգերն էլ մատակարարվում են WhiteFire® անլար թվային ականջակալներով և HDMI ու USB միակցումներով, ինչպես նաև Mobile High-Definition Link (MHL) ձևաչափի ինտերֆեյսով:
ՁԱՅՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ
InControl համակարգում հասանելի է ձայնի ճանաչման ֆունկցիան: Նրա շնորհիվ դուք կարող եք կառավարել ավտոմեքենայի համակարգերն ու հավելվածները, կատարել զանգեր և ընտրել երաժշտական կոմպոզիցիաներ ձայնային հրահանգների օգնությամբ՝ առանց ճանապարհից շեղվելու:
INCONTROL APPS
InControl Apps-ը ավտոմեքենայում կիրառման համար հարմարեցված ինտերակտիվ հավելվածների հավաքածու է: Շարժական սարքը USB-վարդակին միացնելիս դրանք ապահովում են մուլտիմեդիա կոնտենտի հոսքային հաղորդումը, ամպային և գեոլոկացիոն տեխնոլոգիաների և այլ ֆունկցիաների աշխատանքը:
PRO SERVICES
InControl Pro Services համակարգը ունակ է կատարել ամենատարբեր խնդիրներ՝ իրական ռեժիմում ճանապարհային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումից մինչև «դռնից դուռ» մանրամասն երթուղիների կազմումը:
PROTECT
Օգտագործեք Protect համակարգը ձեր ուղղությունները գրանցելու, վառելիքի մակարդակը հեռակա ստուգելու, կայանատեղիում ավտոմեքենան փնտրելու և նույնիսկ պատուհանների բաց կամ փակ լինելը ստուգելու համար: Ներառում է ճանապարհներին օգնության Optimised Land Rover Assistance ծառայության կանչի ֆունկցիան:
ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱԼՅՈՒՄԻՆԵ ԹԱՓՔ
Ավելի թեթև, ամուր և էկոլոգիական նորարարական կրող թափքը առանձնանում է մեծ կոշտությամբ, ապահովում է ընթացքի անգերազանցելի սահունությունը և, ավանդականորեն ցանկացած Land Rover-ի համար, ունակ է դիմանալ արտաճանապարհային երթևեկության ժամանակ առաջացող ծանրաբեռնվածություններին:
IGUIDE (հասանելի կլինի մոտ ժամանակում)
Լրացված իրականության նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ Land Rover iGuide հավելվածը պատմում է ձեր ավտոմեքենայի կարևոր ֆունկցիաների և կառավարման օրգանների մասին: Այնտեղ նաև ներառված է օգտատիրոջ ձեռնարկի բջջային տարբերակի պարունակությունը, և դուք հեշտությամբ կարող եք գտնել ավտոմեքենային առնչվող ցանկացած հարցի պատասխան:
ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ ԱԿՏԻՎ ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ ԵՎ ԱՆԻՎԻ ՎՐԱ ՈԼՈՐՈՂ ՄՈՄԵՆՏԻ ԴԻՆԱՄԻԿ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Անիվի վրա ոլորող մոմենտի դինամիկ բաշխման համակարգը ապահովում է հիանալլի արձագանքն ու կառավարելիությունը նույնիսկ ամենակտրուկ շրջադարձերում: Էլեկտրոնային կառավարմամբ դիֆերենցիալը և ավտոմեքենայի արգելակման համակարգը անընդհատ բաշխում են շարժիչի ոլորող մոմենտը բոլոր անիվների միջև՝ ապահովելով կայունությունը շրջադարձերում:
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (DSC)
Հետևում է Range Rover Sport-ի վարքին և անհրաժեշտության դեպքում շտկում այն՝ կայունությունն ապահովելու նպատակով: Կայունության դինամիկ վերահսկման համակարգը նվազեցնում է շարժիչի ոլորող մոմենտը և հաղորդում անհրաժեշտ արգելակիչ ուժ՝ ավտոմեքենայի շարժման ուղղությունը շտկելու համար:
ԲԱՐՁՐ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԱԽՈՑԻ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Բարձր արագությունների դեպքում կախոցի բարձրության նվազեցման համակարգը* օգտագործում է էլեկտրոնային կառավարմամբ պնևմատիկ կախոցը: Աերոդինամիկ դիմադրությունը և վառելիքի ծախսը նվազեցնելու համար, այն իջեցնում է ավտոմեքենան 15 մմ-ով, հենց ավտոմեքենայի արագությունը գերազանցում է 105 կմ/ժ:*Հասանելի չէ զսպանակային կախոցով ավտոմեքենաների համար:
DYNAMIC ԾՐԱԳԻՐ
Ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response 2 համակարգով, էլեկտրոնային կառավարմամբ էլեկտրոնային դիֆերենցիալով և անիվի վրա ոլորող մոմենտի դինամիկ բաշխման համակարգով սարքավորված ավտոմեքենաների համար առաջարկվում է լրացուցիչ կարգավորում՝ Dyanamic ծրագիրը: Այն իրականացնում է կախոցի կարգավորում, ապահովելով ավտոմեքենայի առավել լայն վերահսկողություն, բացառիկ կառավարելիություն և վարորդի գործողություններին արագ արձագանք:
ԸՆԹԱՑԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ԿՑՈՐԴՈՎ ՀԵՏԸՆԹԱՑ ՇԱՐԺՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ
Կցորդով հետընթաց շարժմանն օժանդակող կատարելագործված օպցիոնալ համակարգը թույլ է տալիս վերահսկել հետագիծը ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response 2 համակարգի շրջադարձային փոխարկիչի օգնությամբ: Համակարգն իր վրա է վերցնում ղեկային կառավարումը՝ ապահովելով կցորդի շարժման անհրաժեշտ հետագիծը:
ՍԱՅԹԱՔՈՒՆ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ՎՐԱ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ՝ LOW TRACTION LAUNCH
Սայթաքուն մակերևույթի վրա մեկնարկի հատուկ Low Traction Launch հատուկ ռեժիմը բաշխում է ոլորող մոմենտը և օգնում է հասնել օպտիմալ կցորդման այնպիսի սայթաքուն մակերևույթների վրա շարժում սկսելու պահին, ինչպիսին են թաց խոտը, ձյունը և սառույցը:
ԵՐԿԱՍՏԻՃԱՆ ԲԱՇԽԻՉ ՏՈՒՓ
Լրացուցիչ իջեցնող փոխանցումները կարող են անփոխարինելի լինել ամենաբարդ պայմաններում, օրինակ՝ կտրուկ վայրէջքների կամ վերելքների ժամանակ, արտաճանապարհային հատվածներում կամ քարշակման ընթացքում: Երկաստիճան բաշխիչ տուփը ապահովում է արագության հստակ կարգավորումն ու պատշաճ վերահսկումը:
ԶԱՌԻՎԱՅՐ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (HDC)
Land Rover-ի կողմից պատենտավորած զառիվայր վերահսկելի շարժման համակարգը (HDC) հանդիսանում է ստանդարտ սարքավորում: Այն օգնում է վարորդին իրականացնել սահուն վայրէջք կտրուկ լանջերով: Համակարգն ավտոմատ կերպով պահպանում է մշտական արագությունը՝ կարգավորելով յուրաքանչյուր անիվի արգելակման ուժը:
ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Վթարային արգելակման համակարգը օգնում է կանխել բախումները այլ տրանսպորտային միջոցների և հետիոտների հետ: Ճակատային հարվածի վտանգ հայտնաբերելու դեպքում արձակվում է համակարգային նախազգուշացում: Դուք կարող եք արագ կողմնորոշվել և խուսափել վթարից: Վարորդի արձագանքի բացակայության դեպքում համակարգը կիրառում է վթարային արգելակում՝ նվազեցնելով բախման հետևանքները:
ՇԱՐԺՄԱՆ ՇԱՐՔԻՑ ՇԵՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ
Թույլ է տալիս ավելի անվտանգ դարձնել ուղևորությունները: Շարժման շարքից շեղվելու մասին նազագուշացնող համակարգը գրանցում է ավտոմեքենայի չպլանավորված շեղումը շարքից և տեղեկացնում է ձեզ տեսողական ազդանշանի և ղեկանիվի տատանումների օգնությամբ:
ԿԱՅԱՆՄԱՆ ԱՌՋԵՎԻ ԵՎ ՀԵՏԵՎԻ ՑՈՒՑԻՉՆԵՐ
Զգալիորեն բարձրացնում են սահմանափակ տարածության մեջ կայանման անվտանգությունը: Հետընթաց փոխանցումը միացնելիս ակտիվանում են հետևի թափարգելի վրա տեղադրված ցուցիչները: Սեսնորային էկրանի պատկերները և ձայնային ազդանշանները տեղեկացնում են որքանով եք կայանման ընթացքում մոտեցել խոչընդոտներին:
ՔՐՈՒԻԶ-ԿՈՆՏՐՈԼ ԵՎ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԻՉ
Քրուիզ-կոնտրոլն ու արագության սահմանափակիչը պահպանում են ավտոմեքենայի ընթացիկ արագությունը՝ չպահանջելով արագացման ոտնակով անընդհատ աշխատանք, ինչը թույլ է տալիս վարորդին ավելի քիչ հոգնել: Արագության սահմանափակիչը թույլ է տալիս նաև նախապես սահմանել առավելագույն արագությունը:
ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ
DRIVE
Օպցիոնալ Drive փաթեթը ներառում է անվտանգություն ապահովող և տեղեկատվություն տրամադրող տարբեր ֆունկցիաներ, օրինակ՝ վարորդի հոգնածության աստիճանի վերահսկման համակարգը, «կույր» գոտիների վերահսկման համակարգն ու ճանապարհային նշանների ճանաչման համակարգը՝ արագության ադապտիվ սահմանափակիչով:
DRIVE PRO
Օպցիաների Drive Pro փաթեթը ներառում է օպցիաների Drive փաթեթի ֆունկցիաները, ինչպես նաև շարժման շարքի պահպանման համակարգը, շարքից շարք վերադասավորման ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժադնակող ֆունկցիան, խիտ հոսքում տեղաշարժմանն օժանդակող ֆունկցիայով ադապտիվ քրուիզ-կոնտրոլը և բարձր արագությունների ժամանակ վթարային արգելակման համակարգը:
PARK
Փաթեթը ներառում է ավտոմեքենայի պարագծով տեղադրված կայանման ցուցիչների համակարգը և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգը: Այն թույլ է տալիս վստահորեն մանևրել նույնիսկ սահմանափակ տարածության պայմաններում: Ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիան նախազգուշացնում է հետևի նստատեղերի ուղևորներին մոտեցող տրանսպորտային միջոցների մասին:
PARK PRO
Օպցիաների Park Pro փաթեթը ներառում է Park փաթեթի բոլոր ֆունկցիաները, ինչպես նաև կայանմանն օժանդակող համակարգը, որը զգալիորեն հեշտացնում է զուգահեռ և ուղղահայաց կայանումը՝ կատարելով ղեկային կառավարումը հասանելի տարածության մեջ ավտոմեքենան տեղավորելու համար:
ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ՏԱՔԱՑՈՒՄ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒՄ
Առջևի և հետևի նստատեղերի օպցիոնալ տաքացումն ու հովացումն ապահովում է առավելագույն հարմարավետություն անկախ շրջակա միջավայրի ջերմաստիճանից:
ԿԱՊԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Range Rover Sport-ի սրահը կարելի է սարքավորել երկու օպցիոնալ էլեկտրական վարդակներով և հինգ USB-միակցումներով: Այսպիսով յուրաքանչյուր ուղևոր կարող է լիցքավորել ճանապարհին իրեն անհրաժեշտ շարժական սարքերը:
ԻՆՏԵՐԻԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ինտերիերի օպցիոնալ կարգավորվող լուսավորությունը թույլ է տալիս փոփոխել լուսավորման գույնն ու ինտենսիվությունը ձեր տրամադրությանը համապատասխան: Տասը հասանելի գույների միջև փոխարկումը կատարվում է սեսնորային էկրանի օգնությամբ:
ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ ՇԱՐԺԻՉԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԱՅԻՆ ՏԱՔԱՑՈՒՄ
Այս համակարգը կօգնի տաքացնել կամ սառեցնել ավտոմեքենան, իսկ նրա աշխատանքը վերահսկվում է հեռակառավարման վահանակի և շաբաթական թայմերի օգնությամբ: Դուք մշտապես կարող եք վստահ լինել, որ սրահում կստեղծվի ձեզ համար առավել հարմարավետ ջերմաստիճանը:
ԲԵՌՆԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԴՌԱՆ ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԱՆՀՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Այս ֆունկցիան թույլ է տալիս բացել կամ փակել բեռնավորման բաժանմունքի դուռը՝ առանց դրան դիպչելու: Ավտոմեքենայի յուրաքանչյուր կողմից տեղադրված են ցուցիչներ, իսկ կառավարումն իրականացվում է էլեկտրոնային սարքերի օգնությամբ: Ֆունկցիան ակտիվացնելու համար բավական է ոտքով անցկացնել ցուցիչներից մեկի կողքով:
ԴՌՆԵՐԻ ՉԱՓԱԲԵՐԻՉՆԵՐ
Range Rover Sport-ի բոլոր դռները կարող են սարքավորվել էլեկտրական չափաբերիչներով: Այս սարքավորումները վերահսկում են ընթացքի վերջին 6 մմ-ը և զգուշորեն փակում են առջևի և հետևի դռները: