ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ԴԻԶԱՅՆ
Սպորտային դիզայն և հզոր, ռելիեֆային թափք. Range Rover Sport-ը ոչ մի տեղ աննկատ չի մնա: Range Rover Sport-ի բոլոր տարրերը, սկսած ռադիտորի նոր վանդակաճաղից և կապոտի նորացված օդափոխիչ անցքերից մինչև նրբագեղ և միաժամանակ սպորտային անվասկավառակները, ընդգծում են ավտոմեքենայի գծերի մաքրությունը, դինամիկան և ժամանակակից էությունը:
ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արտադրողական ուժային ագրեգատների շարքը ճանապարհներին երթևեկելիս ապահովում է հիանալի ընթացային բնութագրեր: 5,0-լիտր ծավալով V8 մղիչով բենզինային շարժիչը աչքի է ընկնում ավելի մեծ՝ 525 ձ.ուժ հզորությամբ և առաջադեմ Ingenium շարժիչներին բնորոշ բնութագրերով:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Մեր ավտոմոբիլային տեղեկատվական ժամանցային Touch Pro Duo համակարգը սարքավորված է բարձր տվայնությամբ երկու 10-դյույմանոց սենսորային էկրանով: Օգտագործեք Touch Pro Duo համակարգը դիմապակու գունավոր պրոյեկցիոն դիսփլեյի և սարքավորումների վիրտուալ վահանակի հետ համատեղ, որպեսզի կառավարեք միանգամից մի քանի ֆունկցիա:
ԴԻԶԱՅՆ
ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ
ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ
ACTIVITY KEY ԲԱՆԱԼԻ-ԹԵՎՆՈՑ
Վայելեք ակտիվ հանգիստը՝ թողնելով բանալի-կախազարդը ավտոմեքենայի սրահում: Land Rover-ի նախագծած օպցիոնալ Activity Key բանալի-թևնոցը ամուր և ամբողջովին անջրաթափանց հարմարանք է, որը թույլ է տալիս զբաղվել տարբեր մարզաձևերով՝ առանց ստանդարտ բանալիի ապահովության մասին անհանգստանալու:
ԸՆԹԱՑԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ԿԱԽՈՑ
Վստահության և հանգստության զգացողությունը չի լքում վարորդին նույնիսկ բարդ խոչընդոտների հաղթահարման ժամանակ: Range Rover Sport SVR մոդելի համար առաջարկվում է SVR կախոցը, որն օպտիմալացվել է հիանալի դինամիկա, մանևրականություն և կառավարելիություն ապահովելու համար:
ԼԻԱՔԱՐՇ ՀԱՄԱԿԱՐԳ
Լիաքարշ համակարգը (AWD) ապահավում է թե´ հիանալի ընթացային որակներ ճանապարհների վրա, թե´ տպավորիչ արտաճանապարհային բնութագրեր: Ցանկացած պայմաններում օպտիմալ կցորդումն ու արագացումն ապահովելու համար Range Rover Sport-ում կիրառվում են մի շարք առաջադեմ տեխնոլոգիաներ:
ՔԱՐՇԱԿՈՒՄ
Մինչև 3500 կգ* զանգվածով բեռներ քարշակելու ունակության և այնպիսի տեխնոլոգիաների շնորհիվ, ինչպիսին են կցորդի կայունացման համակարգը և կցորդով հետընթաց շարժմանն օժանդակող կատարելագործված համակարգը, Range Rover Sport-ը վստահորեն հաղթահարում է նույնիսկ ամենաբարդ խնդիրները:
*SVR համալրման համար սահմանված է 3000 կգ առավելագույն ցուցանիշ:
LAND ROVER GEAR ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Դուք կարող եք համալրել Ձեր Range Rover Sport-ը Land Rover Gear հավաքածուի աքսեսուարներով շահագործման ցանկացած փուլում: Հարմարեցրեք ավտոմեքենան Ձեր կարիքներին ոճային, հուսալի և ունիվերսալ աքսեսուարների օգնությամբ, որոնք նախագծվում, փորձարկվում և արտադրվում են որակի նույն բարձրագույն ստանդարտների համաձայն, որոնք բնորոշ են և Ձեր ավտոմեքենայի օրիգինալ սարքավորումներին:
InControl համակարգի նկարագրված որոշ ֆունկցիաներ կարող են լինել օպցիոնալ կամ հասանելի չլինել որոշ շուկաների և որոշակի ուժային ագրեգատներով սարքավորված ավտոմեքենաների համար: Ձեր երկրում հասանելիության և ամբողջական պայմանների մասին տեղեկատվությունը ճշտեք Land Rover-ի տեղական դիլերից: Որոշ ֆունկցիաներ պահանջում են համապատասխան տարիֆային պլանով SIM-քարտի օգտագործում: Ձեր դիլերի կողմից սահմանված սկզբնական ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ կլինի երկարաձգել բաժանորդագրությունը: Շարժական ցանցի ծածկույթը չի երաշխավորվում ամենուրեք: